Համարը 
N 102
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.04.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.06.1997

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''30'' ԱՊՐԻԼԻ 1996թ.

N 102

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը /կցվում են/:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թ. ապրիլի 4-ի ‹‹ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին›› թիվ 58 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1996 թ.

ապրիլի 30-ի թիվ 102 որոշմամբ

 

Կանոնադրություն

ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապեության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությունը /հետագայում նախարարություն/ ստեղծված է ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին›› ԼՂՀ օրենքով /ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախաշրջանի 1992 թ. հունվարի 18-ի թիվ 0021-ա որոշմամբ/:

Նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը, իրականացնում է գյուղատնտեսության և գյուղատնտեսական մթերքների արտադրության համակարգի կառավարումը և ագրարային օրենսդրության կատարման վերահսկողությունը:

Նախարարությւնը պատասխանատվություն է կրում իր գործունեության ոլորտում տիրող վիճակի և հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կազմակերպչական քաղաքականության, գյուղատնտեսության բնագավառում շուկայական հարաբերությունների արմատավորման անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

 

2. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2.1 Նախարարության հիմնական խնդիրներն են.

Հանրապետության ագրարային համակարգի զարգացման հիմնական ուղղությունների և միասնական ծրագրերի, ագրարային պետական քաղաքականության մշակումը և իրագործումը.

գյուղատնտեսական մթերքների արտադրության զարգացման կանխատեսումը, ճյուղի սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի խնդիրների լուծումը.

հողային, ջրային, աշխատանքային ռեսուրսների և արտադրության մյուս միջոցների նպատակամետ օգտագործումը: Հողօգտագործման ու հողաշինարարության, ջրօգտագործման ու ջրաշինարարության, հողաբարելավման /մելիորացիայի/, սերմաբուծության ու սորտափորձարկման, երկրագործության, անասնաբուծության և տոհմային գործի նյութատեխնիկական մատակարարման գիտական սպասարկման, ագրարային բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցման միասնական արտադրատնտեսական քաղաքականության իրագործումը.

ագրարային համակարգում սեփականության տարբեր ձևերի վրա հիմնված արտադրատնտեսական հարաբերությունների շուկայական կառուցվածքների կազմավորման և զարգացման քաղաքականության իրագործումը.

տեսչական վերահսկողության իրականացումը. գյուղատնտեսական հումքի, մթերքների արտադրության և այդ նպատակին ծառայող ագրոհամակարգի այլ կազմակերպությունների, ձեռնարկությունների, տնտեսությունների և մյուս սուբյեկտների գործունեության այն բնագավառներում, անկախ սեփականության ձևից, որոնք վերաբերվում են սահմանված կանոնների, չափանիշերի, ստանդարտների և այլ պահանջների պարտադիր կատարմանը կամ արգելված ձեռնարկումների և գործունեությունների կանխմանը.

ագրարային ոլորտում նախատեսված բարեփոխումների համալիր միջոցառումների իրականացումը և կառավարման կատարելագործումը.

գյուղատնտեսական մթերքների արտադրության ապահովման համար նպատակամետ միջոցների ձեռնարկումը.

գյուղատնտեսական մթերքների և հումքի, արտադրանքի և արտադրամիջոցների շուկայի իրավիճակի ուսումնասիրումը, գյուղատնտեսական հումք և մթերք արտադրողների շահերը պաշտպանող միջոցների ձեռնարկումը:

2.2 Նախարարությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան.

- իր գործունեությունն իրականացնում է համաձայն տնտեսական, իրավական և օրենսդրական գործոնների.

- համագործակցում է հանրապետության նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների հետ.

- նպաստում է գյուղատնտեսական մթերքների և հումքի արտադրության կազմակերպմանը.

- դիտարկում և վերահսկում է ագրարային համակարգի գործունեությունը, իր իրավասության սահմաններում կանխարգելում է օրենքներից և օրենսդրական ակտերից շեղումներն ու խախտումները, ապահովում է ամբողջ համակարգի ձեռնարկությունների փոխհամաձայնեցված և փոխշահավետ գործունեությունը ու շրջակա միջավայրի պահպանության պահանջների կատարումը.

- ԼՂՀ տարածքում տնտեսավարող սուբյեկտներին, սահմանված կարգով, տալիս է գյուղատնտեսական մթերքների, սերմնանյութերի, տնկարկների, անասնաբուժական դեղամիջոցների, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունանյութերի և պարարտանյութերի արտադրության, ներկրման և իրացման, անասնաբուժական և անասնաբուծական վճարովի սպասարկումների արտոնագրեր.

- մշակում է գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունները, գիտահետազոտական պատվերների ձևակերպումը, կազմակերպում ագրոպարենային ոլորտի վարման առաջավոր փորձի ուսումնասիրումը և տարածումը.

- իր իրավասության սահմաններում ապահովում է ագրոպարենային ոլորտի կադրերի պատրաստումը, մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

- մշակում և իրականացնում է ագրարային ինվեստիցիոն քաղաքականություն, արտադրության զարգացման ու տեղաբաշխման համալիր սխեմաներ ու նախագծեր, մասնակցում գյուղի սոցիալական և տնտեսական ծրագրերի նախապատրաստմանն ու կենսագործմանը.

- կանխատեսում է նյութատեխնիկական միջոցների նկատմամբ համակարգի պահանջարկը, շահագրգիռ պայմաններ ստեղծում դրանց մատակարարման համար.

- իր իրավասության սահմաններում իրականացնում է անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, նորմաների և նորմատիվների մշակման ու կատարելագործման աշխատանքներ.

- իրականացնում է աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի համալիր միջոցառումներ.

- պայմանագրային հիմունքներով գործունեություն է ծավալում տարբեր տնտեսավարող սուբյեկտների հետ, իր առջև դրված խնդիրները կատարելու համար.

- ապահովում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի հաշվեկշիռների կազմումը, որոշում է բյուջետային միջոցների օգտագործման ուղղությունները, հատկացված գումարները, ինչպես նաև ձեռնարկում միջոցներ պետական բյուջեի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ.

- տնօրինում է իր տրամադրության տակ գտնվող ֆինանսական, նյութատեխնիկական և այլ միջոցները, ապահովում նրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը` համակարգի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև արտադրական, գիտատեխնիկական, փորձարարակոնստրուկտորական և այլ միջոցառումների կատարման համար.

- իրականացնում է հանրապետության հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունը, հողերի վիճակի համակարգված դիտարկումը, հողային կադաստրի վարումը, հողաշինարարության կազմակերպումը, ԼՂՀ կառավարությանը ներկայացվող հողահատկացման փաստաթղթերի ձևակերպումը, մասնակցում հողային վեճերի լուծմանը, տնտեսվարող սուբյեկտների կողմից ԼՂՀ հողային օրենսդրության խախտումների վերացմանը.

- իրագործում է ջրերի, ջրատարների և ջրամբարների օգտագործման պետական կառավարումը և վերահսկումը.

- վերահսկողություն է իրականացնում անասնաբուժական և անասնաբուծական ծառայությունների վարման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնապահական մթերքների ու հումքի արտադրության և իրացման սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման, կարանտին միջոցառումների կազմակերպման, գյուղատնտեսական կենդանիների պահվածքի համար գործող օրենսդրական պահանջների ապահովման նկատմամբ.

- վերահսկողություն է իրականացնում ԼՂՀ տարածքում գործող պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, բաժնետիրական ընկերությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, կոոպերատիվների, անհատ քաղաքացիների և տնտեսավարող այլ սուբյեկտների սեփականությունը հանդիսացող տրակտորների, գյուղատնտեսկան տեխնիկայի, սարքավորումների գրանցման, տեխնիկայի վիճակի, շահագործման, պահպանման, դուրս գրման, օտարման, ինչպես նաև պետական ձեռնարկություններում և կազմակերպություններում տեխնիկայի նորոգման, տեխսպասարկման, նավթամթերքների փոխադրման, պահպանման և հաշվառման կարգի ապահովման նկատմամբ.

- վերահսկողություն է իրականացնում գյուղատնտեսական մթերքների արտադրանքի որակի, նախնական մշակման և վերամշակման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև պարենամթերքների արտադրության համար սահմանված ստանդարտների, տեխնիկական պայմանների, չափաբանական, սանիտարական պահանջների նկատմամբ.

- վերահսկողություն է իրականացնում մթերող կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական կազմակերպություններից, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից գնվող արտադրանքի ընդունման կարգի պահպանման նկատմամբ, իր իրավասության սահմաններում լուծում ծագող վեճերը.

- իր իրավասության սահմաններում ապահովում է համակարգի ձեռնարկությունների սեփականաշնորհման ծրագրերի իրականացումը.

- ապահովում է համակարգի ձեռնարկություններում, կազմակերպություններում, պետական տեսչություններում, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում հաշվապահական հաշվառման կազմակերպման, մեթոդական ղեկավարման, ինչպես նաև հաշվապահական հաշվետվությունների կազմման, ապահովման և սահմանված կարգով ներկայացման աշխատանքների ժամանակին կատարումը.

- իր իրավասության սահմաններում իրականացնում է տեսչական վերահսկողություն

ա/ հանրապետության հողային, ջրային ռեսուրսների օգտագործման, հողի բերրիության պահպանման,

բ/ մշակաբույսերի պաշտպանության, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կատարման. գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման, կարանտինի կազմակերպման,

գ/ սորտերի շրջանցման, գենոֆոնդի պահպանման ու կատարելագործման, սերմերի և տնկանյութերի արտադրության տեխնոլոգիական պահանջների պահպանման,

դ/ անասնաբուժական, անասնաբուծական ծառայությունների վարման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, անասնապահական մթերքների ու հումքի արտադրության և իրացման սանիտարահիգենիկ պայմանների պահպանման, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման,

ե/ անկախ տնտեսավարող սուբյեկտների, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գրանցման, տեխնիկական ստուգատեսի անցկացման, դուրս գրման, օտարման, պետական ձեռնարկություններում տեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման,

զ/ նավթամթերքների փոխադրման, հաշվառման, պահպանման,

է/ գյուղատնտեսական մթերքների և արտադրանքի որակի, նախնական մշակման և վերամշակման, պարենամթերքների արտադրության և պահպանման,

ը/ մթերող կազմակերպությունների կողմից գյուղատնտեսական կազմակերպություններից արտադրանքի գնման կարգի /պայմանագրերի/ պահպանման,

թ/ գյուղատնտեսության մեջ բարեփոխումների ծրագրերի իրականացման և օրինականության պահպանման,

ժ/ համակարգի ձեռնարկություններում, անկախ կազմակերպաիրավական ձևից, հաշվապահական հաշվառման նկատմամբ.

- մասնակցում է համակարգին առնչվող միջպետական պայմանագրերի և տարբեր ծրագրերի մշակման, դրանց համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման, ֆինանսավորման և իրականացման աշխատանքներին:

 

3. Նախարարության գործունեության կազմակերպումը

 

3.1 Նախարարությունը իր գործունեությունը իրականացնում է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների ու կազմակերպությունների միջոցով:

3.2 Նախարարությունը իր իրավասության սահմաններում լուծում է ագրարային ոլորտում առնչվող հարցերը` չխախտելով ենթակա պետական կառավարման համապետական մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ԼՂՀ գործող օրենսդրությամբ սահմանված, տնտեսվարման ինքնուրույնությունը:

3.3 Նախարարությունը ԼՂՀ կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ագրարային ոլորտի պետական գույքի սեփականատիրոջ գործառույթները, համակարգի պետական կառավարման մյուս մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկություններում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության, այդ թվում` կազմակերպաիրավական տարբեր ձևերի ձեռնարկություններում ներդրված պետական բաժնեմասի պահպանումը:

3.4 Նախարարությունը

ա/ ղեկավարվում է ԼՂՀ գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ/ հանրապետության մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ/ սահմանված կարգով մասնացում է նախարարության իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի, նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

դ/ կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ընդունված, սակայն գործող օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները և հրահանգները.

ե/ ընդհանրացնում է օրենսդրության կիրառման գործափորձը /պրակտիկան/ ագրոպարենային ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և ներկայացնում ԼՂՀ կառավարության քննարկմանը:

3.5 Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալ և միանձնյա ղեկավարման զուգակցությամբ` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճիշտ սահմանմամբ:

3.6 Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին ԼՂ Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է պաշտոնից Հանրապետության վարչապետի առաջարկությամբ, համաձայն ԼՂՀ գործող օրենսդրության:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց նշանակում ու ազատում է պաշտոնից ԼՂՀ կառավարությունը` նախարարի համաձայնությամբ:

3.7 Նախարարը

ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների կատարման համար.

բ/ սահմանում է նախարարի տեղակալների, բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների աստիճանը, նախարարության համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ/ ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:

Նախարարն իրավունք ունի փոփոխելու կենտրոնական ապարատի կառուցվածքը` աշխատողների թվաքանակի ընդհանուր թվի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում:

Հաստատում է նախարարության, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

ե/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների քանակը և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

զ/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

է/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգում ընդգրկված ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

3.8 Նախարարի բացակայության դեպքում, նրա համաձայնությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

3.9 Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության և համակարգի ղեկավար աշխատողներ: Նախարարության կոլեգիայի անդամների քանակական և անվանական կազմը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:

3.10 Նախարարության կոլեգիան նիստերում քննարկում է գյուղատնտեսական արտադրության զարգացման, նախարարության տեղաբաշխման, ինչպես նաև նախարարության գործունեությանը վերաբերվող այլ հիմնահարցեր:

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում, նախարարը իրագործում է իր որոշումը, տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը կամ վարչապետին:

3.11 Նաղարարությունը կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկություն հավաքագրում և լրատվական միջոցներով լուսաբանում ու տարածում: Կոորդինացնում է համակարգի ձեռնարկությունների համագործակցությունը արտերկրի համապատասխան սուբյեկտների հետ:

3.12 Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական, տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու նպատակով հանձնարարականներ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

3.13 Նախարարությունը իրականացնում է ագրոպարենային ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանելիության և որակավորման ստուգման գործունեություն, կորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

3.14 Նախարարությունը, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները:

3.15 Նախարարությունը, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, վերահսկողություն է իրականացնում համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի և միջոցների օգտագործման նկատմամբ, ինչպես նաև տալիս է գույքի օտարման, միջոցների վարձակալության հանձնման կամ այլ ձեռնարկություններում ներդրման թույլատվություն:

3.16 Նախարարությունը իրականացնում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողություն, ներառյալ` հիմնադիր փաստաթղթերի, նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

3.17 Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից:

3.18 Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

3.19 Նախարարությունը դադարեցնում է իր գործունեությունը` վերակազմավորման, վերակառուցման կամ լուծարման ճանապարհով:

Նախարարության գործունեության դադարեցման մասին որոշումն ընդունում է ԼՂՀ կառավարությունը:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1996 թ.

ապրիլի 30-ի թիվ 102 որոշմամ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կառուցվածքը

 

1. Շրջանային գյուղվարչություններ

 

1. Ասկերանի շրջգյուղվարչություն:

2. Մարտակերտի շրջգյուղվարչություն:

3. Մարտունու շրջգյուղվարչություն:

4. Հադրութի շրջգյուղվարչություն:

5. Շուշիի շրջգյուղվարչություն:

6. Շահումյանի շրջգյուղվարչություն:

7. Քաշաթաղի շրջգյուղվարչություն:

 

2. Պետական ձեռնարկություններ

 

1. ‹‹Արցախագրոսպասարկում›› արտադրական միավորում-պետական ձեռնարկություն:

2. ‹‹Ղարաբաղ›› գիտաարտադրական միավորում-պետական ձեռնարկություն:

3. ‹‹Արցախջրտնտ›› հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

4. Տոհմային գործի պետական ձեռնարկություն:

5. Ստեփանակերտի ինկուբացիոն-ճտահանման կայան-պետական ձեռնարկություն:

6. Գյուղատնտեսական մթերքների առևտրի պետական ձեռնարկություն:

7. ‹‹Ագրոանասնաբուժմատ›› պետական ձեռնարկություն:

8. Թիվ 7 շարժական մեքենայացված շարասյուն-պետական ձեռնարկություն:

9. ‹‹Ինֆորմագրո›› պետական ձեռնարկություն:

10. Գյուղատնտեսության քիմիացման նախագծա-հետազոտական կայան-պետական ձեռնարկություն:

11. Մարտունու թռչնաբուծական ֆաբրիկա-պետական ձեռնարկություն:

12. Ասկերանի միջտնտեսային խոզաբուծական համալիր-պետական ձեռնարկություն:

13. ‹‹Արցախանտառ›› անտառատնտեսային արտադրական պետական ձեռնարկություն:

14. Բալուջայի թռչնաբուծական ֆաբրիկա-պետական ձեռնարկություն:

15. Մեղվաբուծական պետական ձեռնարկություն:

16. ‹‹Արցախհողշիննախագիծ›› պետական ձեռնարկություն:

 

3. Բյուջետային կազմակերպություններ

 

1. Պետական սերմնաբուծական տեսչություն:

2. Գյուղատնտեսական տեխնիկում: