ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
ԼՂՀ շինարարության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
Հաստատել ԼՂՀ շինարարության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):
|
ԼՂՀ վարչապետ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
«4» ապրիլի 1995թ.
N 57 որոշմամբ |
ԼՂՀ շինարարության նախարարության կանոնադրությունը
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շինարարության նախարարությունը (այսուհետև նախարարություն) ստեղծված է «ԼՂՀ կառավարության մասին» օրենքի համաձայն և հանդիսանում է հանրապետության շինարարական համալիրի ղեկավարման պետական օրգան:
1.2. ԼՂՀ շիննախարարությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով, ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ և այլ նորմատիվ ակտերով, աջակցում է գործող օրենսդրության ճիշտ գործածությանը նախարարությանը ենթակա ստորաբաժանումներում:
1.3. ԼՂՀ շիննախարարությունը պատասխանատու է ԼՂՀ նախագահի հրամանագրերի, ԼՂՀ կառավարության որոշումների, կարգադրությունների իրականացման, շինարարական ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից արտադրական հզորությունների, բնակելի տների, սոցիալական և այլ նշանակության օբյեկտների շահագործման հանձնման ուղղությամբ առաջադրանքների կատարման համար:
2. ԼՂՀ շիննախարարության խնդիրները
ԼՂՀ շիննախարարության գլխավոր խնդիրներն են.
2.1. Համաշինարարական, մասնագիտացված շինարարական և նախարարության համակարգում գտնվող մյուս ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության ղեկավարումը, դրանց արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը,
2.2. շիննախարարության ստորաբաժանումների կողմից առաջադրանքների կատարման վերահսկողությունը կապիտալ շինարարության ոլորտում,
2.3. շինարարության հարցերով ԼՂՀ նախարարությունների, պետվարչությունների, գերատեսչությունների, շինարարական և նախագծային ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ սերտ համագործակցության իրականացումը,
2.4. շինարարությունում տեխնիկական նորմավորման և ստանդարտացման կատարելագործումը և գիտատեխնիկական նորույթների արմատավորումը,
2.5. հանրապետության շրջաններում շինմոնտաժային կազմակերպությունների հզորությունների զարգացումը,
2.6. շինարարական ապրանքների գների քաղաքականության անցկացման, շինարարության որակի բարձրացման, շինարարական արտադրության ծախսերի նվազեցման ապահովումը,
2.7. ընդունված կարգով շինարարության հարցերով այլ երկրների հետ գիտատեխնիկական համագործակցության իրականացումը,
2.8. համակարգի աշխատողների համար բնակարանային և սոցիալ-կենցաղային պայմանների ստեղծումը և բարելավումը, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը:
3. ԼՂՀ շինարարության նախարարության գործառույթները
Նախարարությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
3.1. մասնակցում է կապիտալ շինարարության հեռանկարային ծրագրերի մշակմանը` հանրապետական շահագրգիռ մյուս մարմինների հետ միասին,
3.2. քննարկում է նախարարության ենթագերատեսչական ձեռնարկությունների, կազմակերպությունների հեռանկարային և ընթացիկ զարգացման պլանների նախագծերը և ընդունում համապատասխան որոշումներ` իր իրավասությունների սահմանում,
3.3. մշակում է առաջարկություններ ստորաբաժանումների հետ միասին արտադրական հզորությունների, բնակելի տների և այլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների կապալային աշխատանքի ծավալների, նրանց նյութատեխնիկական ապահովման մասին և ներկայացնում ԼՂՀ կառավարություն,
3.4. ընդհանրացնում է կատարված շինմոնտաժային առաջադրանքների արդյունքները ըստ նախարարության կառուցվածքի մեջ մտնող ձեռնարկությունների, կազմակերպությունների,
3.5. քննարկում և ԼՂՀ կառավարություն է ներկայացնում կենտրոնացված կապիտալ ներդրումների ծավալները շինարարության և շինինդուստրիայի ճյուղերի զարգացման համար,
3.6. իրականացնում է նախարարության համակարգի մեջ մտնող ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից նյութատեխնիկական և վառելիքաէներգետիկական ռեսուրսների տնտեսմանն ու ռացիոնալ օգտագործմանն ուղղված առաջադրանքների մշակումն ու վերահսկումը,
3.7. որոշում է հիմնական ուղղությունները և մշակում նպատակային ծրագրեր շինարարական արտադրության նյութատեխնիկական առաջադիմության զարգացման, նրա արդյունավետության բարձրացման, կազմակերպման ու տեխնոլոգիայի բարելավման, շինարարության ժամկետների կրճատման, շինանյութերի ռացիոնալ օգտագործման ուղղությամբ,
3.8. ապահովում է նախարարության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների և ձեռնարկությունների կողմից ֆինանսական պլանների կատարումը, սեփական շրջանառու միջոցների պահպանվածությունը, բյուջետի, մատակարարների և բանկի հետ ժամանակին վճարումների կատարումը,
3.9. ապահովում է ենթագերատեսչական ձեռնարկությունների, կազմակերպությունների սեփականության պահպանությունը և նրա նկատմամբ հոգատար վերաբերմունքը,
3.10. ապահովում է հաշվարկային տվյալների ժամանակին ներկայացնելը վիճակագրական մարմիններին,
3.11. նշանակում է իր իրավասության սահմաններում պետական հանձնաժողովներ շահագործման հանձնվող շինարարական օբյեկտների ընդունման համար, հաստատում դրանց ընդունման ակտերը և ընդունում որոշումներ նախահաշիվների փակման մասին,
3.12. մշակում և ապահովում է նախարարության համակարգում տնտեսավարման մեխանիզմի կատարելագործմանն ու աշխատանքի կազմակերպման առաջադիմական մեթոդների ու ձևերի արմատավորմանն ուղղված միջոցների իրականացումը,
3.13. իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվության ձեռքբերումը և այն նախարարության ենթագերատեսչական կազմակերպություններին իրազեկելը,
3.14. ճշտում է աշխատանքների ձևերը, որոնց կատարումը հանձնարարված է շինարարական և մասնագիտացված-շինարարական կազմակերպություններին` ելնելով շինարարության կոնկրետ պայմաններից,
3.15. միջոցներ է ձեռնարկում շինարարության որակը բարձրացնելու, որակի գերատեսչական վերահսկողության մարմինների գործունեության բարելավման ուղղությամբ,
3.16. մշակում է ծրագիր և ապահովում ենթագերատեսչական ձեռնարկությունների, կազմակերպությունների նյութատեխնիկական մատակարարման կազմակերպումը, նրանց միջև բաշխում է շինանյութերը, վառելիքը, սարքավորումները, մեքենաները, մեխանիզմները և այլ ռեսուրսները, իսկ անհրաժեշտության դեպքում արտադրական ծրագրի կատարման ապահովման նպատակով կատարում դրանց վերաբաշխումը,
3.17. կազմակերպում է ենթագերատեսչական ձեռնարկություններում շինարարական նյութերի, կառուցվածքների (կոնստրուկցիաների) և մանրամասերի (դետալների) արտադրությունը` լայնորեն օգտագործելով տեղական ռեսուրսները, մշակում և հաստատում է արտադրանքի արտադրության և մատակարարման պլանները և ապահովում դրանց կատարումը:
4. ԼՂՀ շինարարության նախարարության իրավունքները
ԼՂՀ շինարարության նախարարությանը իրավունք է տրվում`
4.1. առաջարկություններ ներկայացնել ԼՂՀ կառավարություն ենթագերատեսչական կապալային, ենթակապալային, տրանսպորտային, մատակարարողական, ինչպես նաև շինարարական նյութերի և կառուցվածքների (կոնստրուկցիաների) արտադրության ձեռնարկությունների, կազմակերպությունների ստեղծման, լուծարման և ենթակայության փոփոխման վերաբերյալ,
4.2. առաջարկություններ տալ նախարարության համակարգում աշխատողների ընդհանուր քանակի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում գիտական հիմնարկների ստեղծման, վերափոխման, և լուծարման և նրանց ենթակայության փոփոխման հարցերի լուծման վերաբերյալ,
4.3. համաձայնեցնել և հաստատել ենթագերատեսչական կազմակերպությունների կանոնադրությունը և հաստիքները,
4.4. նշանակել պաշտոնում և ազատել զբաղեցրած պաշտոնից նախարարության կառուցվածքի բոլոր կազմակերպությունների ղեկավարներին, նրանց տեղակալներին, ինչպես նաև սահմանված անվանացուցակային աշխատողներին,
4.5. անցկացնել նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի գծով ստուգումներ ենթագերատեսչական կազմակերպություններում, հիմնարկներում և ձեռնարկություններում, լսել դրանց ղեկավարների զեկուցումները և հաղորդումները, քննարկել նրանց աշխատանքների արդյունքները և քննարկումների ու ստուգումների արդյունքներով ընդունել կատարման համար պարտադիր որոշումներ,
4.6. անհրաժեշտության դեպքում ստեղծել գիտական խորհուրդներ, միջգերատեսչական հանձնաժողովներ և փորձագիտական խմբեր,
4.7. առանձին դեպքերում ձևակերպել կապալային պայմանագրեր պատվիրատուի հետ,
4.8. համաձայնեցնել շինարարության մեջ պայմանագրային գները գործող նորմատիվային փաստաթղթերի հետ` շուկայական պայմանների հաշվառումով,
4.9. վերահսկել ժամանակին աշխատանքի վարձատրումը` հիմք ընդունելով պատվիրատուի կողմից ստորագրված կատարված աշխատանքի ծավալի և արժեքի մասին փաստաթուղթը,
նշված ծախսերը փոխհատուցվում են փոխանցման ճանապարհով նախարարության հատուկը հաշիվ` կառուցվածքային ստորաբաժանումների կատարած շինմոնտաժային աշխատանքների ծավալի մինչև մեկ տոկոսի չափով, որոնք ուղղվում են ԼՂՀ պետբյուջեի համալրմանը:
5. ԼՂՀ շինարարության նախարարության ֆինանսները և ռեզերվներ
5.1. ԼՂՀ շիննախարարությունը հանդիսանում է իրավաբանական անձ, ունի հաշվարկային հաշիվ բանկում, կնիք իր անվամբ: Նախարարության աշխատակազմը պահվում է բյուջետային ֆինանսական միջոցների հաշվին,
5.2. Տարվա պլանային առաջադրանքների իրականացման ընթացքում ծագած խնդիրների օպերատիվ լուծման համար նախարարությունը իրավունք ունի, հանրապետության կառավարության հետ համաձայնեցնելով, բացել հատուկ հաշիվ`
- հատուկ ֆոնդերը կենտրոնացնելու համար,
- գիտական-հետազոտական և կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման համար,
- արտադրական կարողությունների զարգացման և մեքենաների ու մեխանիզմների ձեռք բերման համար,
- հիմնական ֆոնդերի վերականգնման և նոր տեխնիկայի յուրացման համար:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995թ. ապրիլի 4-ի
N 57 որոշմամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շինարարության նախարարության կառուցվածքը
1. Նախարարության կենտրոնական ապարատ
2. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 1 (ՀՊՁ-1)
ք. Ստեփանակերտ
3. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 2 (ՀՊՁ-2)
ք. Ստեփանակերտ
4. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 3 (ՀՊՁ-3)
ք. Ստեփանակերտ
5. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 4 (ՀՊՁ-4)
ք. Ստեփանակերտ
6. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 5 (ՀՊՁ-5)
ք. Շուշի
7. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 6 (ՀՊՁ-6)
Ասկերան ավան
8. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 7 (ՀՊՁ-7)
ք. Մարտակերտ
9. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 8 (ՀՊՁ-8)
ք. Մարտունի
10. Համաշինարարական պետական ձեռնարկություն հ. 9 (ՀՊՁ-9)
Հադրութ ավան
11. Մեխանիզացիայի և տրանսպորտի մասնագիտացված վարչություն
ք. Ստեփանակերտ (Մ և ՏՄՎ)
12. Նյութատեխնիկական մատակարարման վարչություն
ք. Ստեփանակերտ (ՆՏՄՎ)
13. Հատուկ-մոնտաժային աշխատանքների վարչություն
ք. Ստեփանակերտ (ՀՄԱՎ)
14. Արտադրաշինարարական կոմբինատ հ. 1 (ԱՇԿ-1)
գ. Բերքաձոր
15. Արտադրաշինարարական կոմբինատ հ. 2 (ԱՇԿ-2)
Հայկազով