Համարը 
N 168
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ցանկի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի որոշումները:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”18” օգոստոսի 1998թ.

 N 168

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ կառավարության և ԼՂՀ կառավարության նախագահության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 

ԼՂՀ նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի «ԼՂՀ շրջաններում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-42 հրամանագրի և «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի ընդունման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախագահության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

2. ԼՂՀ նախարարություններին, պետական վարչություններին, գեչատեսչություններին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերին` ելնելով վերոնշյալ օրենքի և հրամանագրի դրույթներից.

ա) համապատասխան փոփոխություններ կատարել սեփական որոշումների և այլ իրավական ակտերի մեջ.

բ) ԼՂՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնել տվյալ նախարարության, պետական վարչության, գերատեսչության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ժ.ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ կառավարության և ԼՂՀ կառավարության նախագահության ուժը կորցրած մի շարք որոշումների

 

1. ԼՂՀ կառավարության նախագահության 1995 թվականի փետրվարի 2-ի «ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի մասին ժամանակավոր կանոնակարգի հաստատման մասին» թիվ 4 որոշումը:

2. ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «ԼՂՀ նախագահի 1995 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35 «ԼՂՀ գործադիր իշխանության շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական մարմինների մասին» հրամանագրի իրականացման միջոցառումների մասին» թիվ 13 որոշումը:

3. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ կառավարության նախագահության 1995 թվականի փետրվարի 2-ի թիվ 4 որոշմամբ և մի շարք այլ որոշումներով հաստատված` նախարարությունների և գերատեսչությունների կանոնադրությունների մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 145 որոշումը:

4. ԼՂՀ կառավարության1996 թվականի ապրիլի 5-ի «ԼՂՀ կառավարության նախագահության 1995 թվականի փետրվարի 2-ի «ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի մասին ժամանակավոր կանոնակարգի հաստատման մասին» թիվ 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 70 որոշումը:

5. ԼՂՀ կառավարության 1996 թվականի հուլիսի 23-ի «ԼՂՀ կառավարության նախագահության 1995 թվականի փետրվարի 2-ի «ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի մասին ժամանակավոր կանոնակարգի հաստատման մասին» թիվ 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 159 որոշումը: