ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,, 2 ,, մարտի 1995թ. |
N 13 |
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 1995 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35 ‹‹ԼՂՀ գործադիր իշխանության շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական մարմինների մասին›› հրամանագրի իրականացման միջոցառումների մասին
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ‹‹ԼՂՀ գործադիր իշխանության շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական մարմինների մասին›› հրամանագրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործկոմների գործունեության դադարեցման կապակցությամբ գործադիր իշխանության տեղական մարմինների գործունեության հետ կապված բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել.
ա/ Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտ քաղաքի վարչակազմին,
բ/ ԼՂՀ շրջաններում և շրջանային ենթակայության քաղաքներում` ԼՂՀ շրջանների վարչակազմերին,
գ/ գյուղերում և ավաններում` տվյալ վարչատարածքային միավորում գործող կոլտնտեսության կամ պետական տնտեսության ղեկավարին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը, շրջանների վարչակազմերին` ժողովրդական պատգամավորների քաղաքային, ավանային, և գյուղական խորհուրդներում գործող հաստիքներից մինչև 1 /մեկ/ հաստիք, համապատասխան խորհուրդների, գործկոմների քարտուղարի աշխատավարձի ամսական ֆոնդի չափով, փոխանցել շրջանների վարչակազմերին, համապատասխան կոլտնտեսությունների վարչություններին և պետական տնտեսությունների տնօրինությանը` տվյալ քաղաքում, ավանում և գյուղում գյուղապետի ղեկավարությամբ վերջինիս իրավասության մեջ մտնող հարցերի լուծման համար:
Ժողովրդական պատգամավորների նախկին քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների մնացած հաստիքները կրճատել:
3. Հաստատել ԼՂՀ գյուղական համայնքի ղեկավարի, գյուղապետի ժամանակավոր կանոնակարգը /կցվում է/, որով իր գործունեության մեջ ղեկավարվում է ավանի և գյուղի տարածքում գործող տնտեսության ղեկավարը:
4. Սահմանել, որ գյուղի և ավանի տարածքում գործող կոլտնտեսության վարչության նախագահը, որպես ժամանակավոր գյուղապետի լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձ, նշանակվում է շրջանի վարչակազմի կողմից և ղեկավարում է ընտրված կոլտնտեսության վարչությունը:
Ընդունել ի գիտություն, որ ավաններում և գյուղերում ղեկավարման սույն կարգը կգործի, քանի դեռ համապատասխան վարչատարածքային միավորում գործում է մեկ տնտեսվարող սուբյեկտ: Գյուղատնտեսության մեջ հետագա բարեփոխումների իրականացման հետ կգործի գյուղական համայնքի ղեկավարի` գյուղապետի ինստիտուտը:
5. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը, շրջանների վարչակազմերին` ժողովրդական պատգամավորների շրջանային, քաղաքային, ավանային, և գյուղական խորհուրդների ու նրանց գործկոմների գործունեության դադարեցման կապակցությամբ.
ա/ 1995 թվականին ժողովրդական կրթության, մշակույթի և առողջապահության հիմնարկների պահման ծախսերի պլանավորումը և ֆինանսավորումը կատարել հետևյալ կարգով`
- մանկական նախադպրոցական հիմնարկները, տարրական, ութամյա և միջնակարգ դպրոցները, մշակույթի հիմնարկները` շրջանի վարչակազմի ժողովրդական կրթության, մշակույթի և սպորտի բաժնի միջոցով,
- բուժ-մանկաբարձական կետերը` կենտրոնական շրջանային հիվանդանոցի կամ շրջանային պոլիկլինիկայի միջոցով,
բ/ փակել ժողովրդական պատգամավորների շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների բյուջետային և արտաբյուջետային հաշիվները, բյուջետային մնացորդները փոխանցելով համապատասխան շրջանային բյուջե, հատված 12, պարագրաֆ 19, իսկ արտաբյուջետային մնացորդները փոխանցել հանրապետական բյուջե, հատված 12, պարագրաֆ 16.
գ/ ժողովրդական պատգամավորների շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների հաշվեկշռում հաշվառված բոլոր ապրանքանյութական արժեքներն անհատույց հանձնել շրջանների վարչակազմերի տրամադրությանը.
դ/ սոցիալ-մշակութային հիմնարկների ծախսերի պլանավորման և ֆինանսավորման կարգի փոփոխման կապակցությամբ ժողովրդական պատգամավորների շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների կենտրոնացված հաշվապահությունների հաստիքները հանձնել շրջանների վարչակազմերի ժողովրդական կրթության, մշակույթի և սպորտի բաժիններին.
ե/ կրթության, մշակույթի և առողջապահության հիմնարկների նյութական արժեքները /հիմնական միջոցներ, ցածրարժեք և տնտեսական գույք/ ժողովրդական պատգամավորների շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների հաշվեկշռից, գոյություն ունեցող կարգի համաձայն, անհատույց հանձնել համապատասխան շրջանային կազմակերպություններին.
զ/ ժողովրդական պատգամավորների շրջանային ենթակայության քաղաքային խորհուրդների գործկոմներում գտնվող արխիվային փաստաթղթերը հանձնել համապատասխան շրջանների վարչակազմերին, իսկ ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների արխիվային փաստաթղթերը` տվյալ խորհրդի տարածքում գտնվող համապատասխան ավանների ու գյուղերի գյուղապետերին:
6. Սույն որոշման մեջ նշված միջոցառումների իրականացումն ավարտել մինչև 1995թ. ապրլի 1-ը:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ կառավարության բարեփոխումների և վարչատարածքային կառավարման բաժիններին, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը, ԼՂՀ շրջանների վարչակազմերին:
|
ԼՂՀ վարչապետ` |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության գործերի
կառավարիչ` |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |