ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,, 27 ,, մայիսի 1995թ. |
N 102 |
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են` հավելվածներ թիվ 1.2):
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ-ի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 121 որոշման առաջին կետը ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրության հաստատման մասին:
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1995 թ. մայիսի 27-ի
թիվ 102 որոշման |
Կանոնադրություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի
Ընդհանուր դրույթներ
1. Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը ստեղծվում է ԼՂՀ կառավարության որոշմամբ և հանդիսանում է ԼՂՀ տարածքում սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, ֆինանսների կառավարման, զբաղվածության պետական քաղաքականության ֆինանսավորումն իրականացնող պետական մարմին:
2. Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը տնտհաշվարկի սկզբունքով գործող ինքնուրույն ֆինանսական համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետական բյուջե:
3. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով, ԼՂՀ Գերագույն խորհրդի (խորհրդարանի) որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ:
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նպատակները և խնդիրները
4. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի գլխավոր նպատակը հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովագրության և զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ֆինանսական ապահովումն է:
5. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի խնդիրներն են`
ա) ապահովել ֆոնդի պետական սոցիալական ապահովագրության սահմանված մուծումների գանձումը, հաշվառումը և կուտակումը.
բ) ապահովել սոցիալական ապահովության, հանրապետության բնակչության զբաղվածության ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը.
գ) մասնակցել կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, երեխաներին, գործազուրկներին սոցիալական աջակցություն ցույց տալու հանրապետական և տարածքային ծրագրերի ֆինանսավորման գործին.
դ) սոցիալական ապահովության և զբաղվածության հարցերով, իր իրավասության սահմաններում, համագործակցել արտերկրյա համապատասխան մարմինների հետ:
6. Իր նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը`
ա) կազմակերպում է պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձումը, հաշվառումը, կուտակումը, վերարտադրությունը և այդ միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործումը:
ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության մարմինների հետ համատեղ իրականացնում է մուծումների ժամանակին և լրիվ մուտքը ֆոնդի հաշվին.
բ) մուծումների գանձումը, հաշվառումը, կուտակումը և միջոցների ծախսումը կատարում է ֆոնդի նախագահության կողմից հաստատված հրահանգի համաձայն.
գ) իրականացնում է վերահսկողություն գործատուների, սոցիալական ապահովության ու զբաղվածության տարածքային մարմինների կողմից ֆոնդի միջոցների ճիշտ և նպատակային ծախսումների նկատմամբ.
դ) մասնակցում է սոցիալական զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված հանրապետական ծրագրերի նախապատրաստման աշխատանքներին.
ե) մասնակցում է կենսարժողության դասիչի փոփոխման հետ կապված կենսաթոշակների բարձրացման կարգի և չափի մասին առաջարկությունների նախապատրաստմանը կամ մշակում է այդ առաջարկությունները.
զ) տալիս է պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման,կուտակման և այդ միջոցների ծախսման կարգի վերաբերյալ հրահանգչական ցուցումներ և պարզաբանումներ.
է) ֆոնդի կողմից իրականացվող միջոցառումներում ներգրավում է այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց գործունեությունն առնչվում է կենսաթոշակառուների, հաշմանդամների, երեխաների և գործազուրկների շահերի պաշտպանությանը.
ը) սահմանված կարգով կազմում է ֆինանսահաշվապահական հաշվետվություններ և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար.
թ) իր իրավասության սահմաններում ԼՂՀ տարածքում գտնվող բանկային հիմնարկներից պահանջում է տեղեկություններ, որոնց հիման վրա կազմակերպում է գործատուների կողմից ապահովագրական մուծումների հատկացման, վճարման և նրանց հաշվից կատարված ծախսերի ֆինանսահաշվարկային փաստաթղթերի ստուգումներ:
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները
7. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները գոյանում են`
ա) ԼՂՀ տարածքում գործող հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոոպերատիվների, համատեղ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություների, առանձին քաղաքացիների աշխատանքի վարձող անձանց, անկախ սեփականության ձևից և տնտեսվարման եղանակից, անհատական աշխատանքային գործունեությամբ, այդ թվում անհատական (կոլեկտիվ) վարձակալությամբ կամ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձանց սոցիալական ապահովագրության մուծումներից, ինչպես նաև քաղաքացիների պարտադիր ապահովագրական մուծումներից` ԼՂՀ կառավարության սահմանված չափերին համապատասխան.
բ) հանրապետական և տեղական բյուջեներից կատարվող հատկացումներից.
գ) հետադարձ (ռեգրիսիվ) հայցերով ստացված միջոցներից.
դ) գործատուների լրացուցիչ հատկացումներից` ‹‹Բնակչության զբաղվածության մասին›› ԼՂՀ օրենքի 11 և 19 հոդվածներով նախատեսված դեպքերում.
ե) հանրապետության և այլ պետությունների գործատուների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումներից.
զ) ինքնուրույն ֆինանսատնտեսական, այդ թվում` առևտրային (կոմերցիոն) գործունեության շնորհիվ ձեռք բերված գումարներից և այլ մուտքերից.
8. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ նպատակներով`
ա) օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման համար.
բ) կենսարժողության դասիչի փոփոխության հետ կապված կենսաթոշակի չափի բարձրացման համար.
գ) գործազրկության նպաստների վճարման, չզբաղված բնակչության օգնության ցուցաբերման, աշխատանքի տեղավորման գործում միջնորդության, մասնագիտական կողմնորոշման, գործազուրկների մասնագիտական պատրաստման, նրանց որակավորման բարձրացման և վերամասնագիտացման կազմակերպման համար.
դ) ֆոնդի ընթացիկ գործունեությունը և ապարատի ու համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների պահպանումն ու զարգացումն ապահովելու համար.
ե) ֆոնդի նյութատեխնիկական բազայի ստեղծման, զարգացման և օրենսդրությամբ սահմանված այլ վճարումների համար.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման հմար.
է) բնակչության շրջանում ֆոնդի խնդիրների վերաբերյալ բացատրական աշխատանքի և այլ միջոցառումների անցկացման համար.
ը) բնակչության առավել կարիքավոր խավերին սոցիալական աջակցության ցույց տալու համար:
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կառավարումը
9. Ֆոնդի կառավարման մարմինն է ֆոնդի վարչությունը, որի անհատական կազմը հաստատում է ԼՂՀ կառավարությունը` ֆոնդի նախագահի ներկայացմամբ:
Ֆոնդի վարչության կազմում ընդգրկվում են ԼՂՀ էկոնոմիկային և ֆինանսների նախարարության, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության, ԼՂՀ առողջապահության նախարարության, հանրապետական բանկերի ղեկավարները կամ նրանց տեղակալները:
Ֆոնդի վարչության կազմում կարող են ընդգրկվել նաև պետական և հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների և երեխաների շահերի պաշտպանության հետ:
10. Ֆոնդի նախագահին պաշտոնի է նշանակում ԼՂՀ կառավարությունը:
Ֆոնդի նախագահն իրականացնում է ֆոնդի ընթացիկ գործունեության ղեկավարումը, ֆոնդը ներկայացնում է պետական, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում:
11. Ֆոնդի վարչությունը`
ա) Ֆոնդի նախագահի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ֆոնդի նախագահի տեղակալներին և ֆոնդի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ` ֆոնդի քաղաքային և շրջանային բաժանմունքների ղեկավարներին.
բ) մշակում և հաստատում է ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների գոյացման կարգը.
գ) հաստատում է ֆոնդի բյուջեն և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև դրանց կատարման մասին հաշվետվությունը.
դ) նախապատրաստում է առաջարկություններ սոցիալական ապահովության մուծումների չափի, ֆոնդի միջոցների գոյացման, դրանց գրանցման ու կուտակման կարգի մասին և ներկայացնում ԼՂՀ կառավարություն` հաստատման.
ե) հաստատում է ֆոնդի հաստիքները և ծախսերի նախահաշիվը, համակարգի տեղական մարմինների կանոնադրություններն ու հրահանգները.
զ) հաստատում է ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի կանոնադրությունը:
(11-րդ կետը խմբ. 25.07.1995 N 145)
12. Ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովը ստուգում է ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի համակարգի ֆինանսատնտեսական գործունեությունը:
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի կազմը հաստատում է ֆոնդի նախագահությունը` ֆոնդի նախագահի ներկայացմամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչության, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է կենսաթոշակառուների, հաշմանդամների, գործազուրկների և երեխաների շահերի պաշտպանության հետ:
Հանձնաժողովի նախագահը և տեղակալը բաց քվեարկությամբ ընտրվում են հանձնաժողովի նիստում:
13. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը օրենքով սահմանված կարգով ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ներառյալ` այն գումարների մասով, որը ստացվում է ֆոնդի ֆինանսատնտեսական բնույթի գործունեությունից:
14. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու հաշվարկային հաշիվներ բանկերում:
15. ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը լուծարվում կամ վերակազմավորվում է ԼՂՀ կառավարության որոշմամբ:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
մայիսի 27-ի
թիվ 102 որոշման |
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կառուցվածքը
1. Կենտրոնական աշխատակազմ (ապարատ)
- Տնտեսագիտական և վերլուծական բաժին
- Ֆինանսական միջոցների մուտքերի և ծախսերի հաշվառման բաժին
- Տնտհաշվարկային և առևտրային բաժին
- Ընդհանուր բաժին
2. Բաժանմունքներ
- Ստեփանակերտի քաղաքային բաժանմունք
- Մարտակերտի շրջանային բաժանմունք
- Մարտունու շրջանային բաժանմունք
- Հադրութի շրջանային բաժանմունք
- Ասկերանի շրջանային բաժանմունք
- Շուշիի շրջանային բաժանմունք
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |