Համարը 
 հ. 502
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
23.09.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.09.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,23,, սեպտեմբերի 1994թ.

 հ. 502

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին

 

Հաշվի առնելով բյուջետային հիմնարկների աշխատողների, կրթաթոշակ և որոշ կատեգորիայի նպաստ ստացողների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է.

1. 1994թ. սեպտեմբերի 1-ից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել հավելում 30 տոկոսի չափով` այն ավելացնելով աշխատավարձի փաստացի չափին և տարածելով նաև ԼՂՀ կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:

2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների, ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերին սահմանել հավելում կրթաթոշակի 30 տոկոսի չափով` ավելացնել այն կրթաթոշակին:

3. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը բարձրացնել 30 տոկոսով:

4. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում փաստացի նպաստի 30 տոկոսի չափով` ավելացնելով այն նպաստին:

 

 

ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

Ռ.Քոչարյան

 

ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ

Ա.Գրիգորյան