ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,23,, սեպտեմբերի 1994թ. |
հ. 502 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կրթաթոշակների և որոշ նպաստների չափերի բարձրացման մասին
Հաշվի առնելով բյուջետային հիմնարկների աշխատողների, կրթաթոշակ և որոշ կատեգորիայի նպաստ ստացողների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Պետական Կոմիտեն որոշում է.
1. 1994թ. սեպտեմբերի 1-ից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել հավելում 30 տոկոսի չափով` այն ավելացնելով աշխատավարձի փաստացի չափին և տարածելով նաև ԼՂՀ կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա:
2. (կետն ուժը կորցրել է 30.11.1994 հ. 533)
3. (կետն ուժը կորցրել է 30.11.1994 հ. 533)
4. Նպաստ ստացող գործազուրկների նպաստների չափերին սահմանել հավելում փաստացի նպաստի 30 տոկոսի չափով` ավելացնելով այն նպաստին:
|
ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ.Քոչարյան |
|
ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ |
Ա.Գրիգորյան |