ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«05» օգոստոսի 2008թ. |
N 535-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
16-Ի ԹԻՎ 446 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 291 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 446 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերից և որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի» Ձև 1-ից և Ձև 2-ից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի» 3-րդ կետի «է» ենթակետում և Ձև 1-ում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
3) որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Լիցենզավորված անձն իր ամբողջ գործունեության ընթացքում պարտավոր է բանկում պահպանել 6 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդ: Երաշխիքային ավանդի առկայությունը հաստատելու նպատակով լիցենզավորված անձը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը լիազոր մարմին է ներկայացնում բանկից տեղեկանք` բանկում 6 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին:»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերի և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» թիվ 291 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «և 6» բառերը փոխարինել «, 6 և 8» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունում «վիճակախաղի (տոտալիզատորի) իրացված և շահած տոմսերի» բառերը փոխարինել «տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների» բառերով և «(շահումների)» բառից հետո պարբերությունը լրացնել «, N 8 հավելվածում նշված՝ տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման» բառերով.
3) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունում «և 6» բառերը փոխարինել «, 6 և 8» բառերով.
4) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «, 31 -րդ, 32 -րդ» բառերով.
5) որոշման N 2 հավելվածում «6-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ» բառերով.
6) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
7) որոշման N 7 հավելվածի 3-րդ կետում «3-րդ մասում (հավելված N5)» բառերը փոխարինել «3-րդ, 31-րդ մասերում (հավելված N 5), 7-րդ հոդվածի 32-րդ մասում (հավելված N8)» բառերով.
8) որոշման N 7 հավելվածի 3-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
9) որոշման N 7 հավելվածի 6-րդ կետում «3-րդ» բառից հետո լրացնել «, 31-րդ, 32-րդ» բառերով.
10) որոշումը լրացնել նոր՝ N 8 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «2)» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«05» օգոստոսի 2008թ.
թիվ 535-Ն որոշման |
| |
«Հավելված N 5
ԼՂՀ կառավարության
«28» հունիսի 2005թ.
թիվ 291 որոշման |
ՁԵՎ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կազմակերպչի անվանումը ___________________________________________________________
Տոտալիզատորի անվանումը__________________________________________________________
Հաշվետու ժամանակահատվածը ______________________________________________________
Ներկայացնելու ամսաթիվը ___________________________________________________________
Ինտերնետային կայքի գրանցման հասցեն _______________________________________________
|
Հ/Հ ը/կ |
Համակարգիչների տեղակայման
գտնվելու վայրերը |
Համակարգիչների թիվն ըստ տեղակայման
գտնվելու վայրերի |
|
1 |
2 |
3 |
|
1 |
|
|
|
2 |
|
|
|
3 |
|
|
|
4 |
|
|
|
5 |
|
|
|
... |
|
|
|
Ընդամենը |
|
|
__________________ |
|
/ստորագրությունը/ |
Կ.Տ.
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«05» օգոստոսի 2008թ.
թիվ 535-Ն որոշման |
| |
«Հավելված N 8
ԼՂՀ կառավարության
«28» հունիսի 2005թ.
թիվ 291 որոշման |
ՁԵՎ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ ԿԱՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպչի անվանումը _________________________________________________________
Տոտալիզատորի անվանումը________________________________________________________
Հաշվետու ժամանակահատվածը ____________________________________________________
Ներկայացնելու ամսաթիվը _________________________________________________________
Ինտերնետային կայքի գրանցման հասցեն _____________________________________________
|
Հ/Հ ը/կ |
Համակարգիչների տեղակայման
գտնվելու վայրերը |
Համակարգիչների թիվն ըստ տեղակայման
գտնվելու վայրերի |
|
1 |
2 |
3 |
|
1 |
|
|
|
2 |
|
|
|
3 |
|
|
|
4 |
|
|
|
5 |
|
|
|
... |
|
|
|
Ընդամենը |
|
|
__________________ |
|
/ստորագրությունը/ |
Կ.Տ.
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |