Համարը 
N 291
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' հունիսի 2005թ.

N 291

ք.Ստեփանակերտ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը` վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման միանման ձևերն ու կարգը սահմանելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների.

բ) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը` համաձայն N 7 հավելվածի:

2. Սահմանել որ`

ա) N 1 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված` վաճառված և մարված տոմսերի, N 2 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, ըստ հերթականության խաղի ընթացքում դուրս եկած համարների, N 3 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված և շահող տոմսերի, N 4 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, վիճակախաղի իրացված տոմսերի քանակի, N 5 հավելվածում նշված` վիճակախաղի (տոտալիզատորի) իրացված և շահած տոմսերի, N 6 հավելվածում նշված` վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների) մասին պահանջվող տեղեկությունների (հաշվետվությունների) խեղաթյուրումը համարվում է «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում:

Մնացած այն դեպքերում, երբ վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացված տեղեկությունը (հաշվետվությունը) չի համապատասխանում սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների կամ N 7 հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներին` տեղեկությունը (հաշվետվությունը) համարվում է չներկայացված.

բ) կապի կազմակերպության միջոցով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերով պահանջվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելը չի համարվում պատշաճ ներկայացում:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

 ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԹՈՂԱՐԿՎԱԾ` ՎԱՃԱՌՎԱԾ ԵՎ ՄԱՐՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _________________________________________________

 

Վիճակախաղի անվանումը__________________________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _____________________________

 

Վիճակախաղի տոմսի գինը _________________________________________________

 

Վիճակախաղի թողարկված վաճառված և մարված տոմսերի մասին տվյալները

NN

ը/կ

սերիան

համարը

տոմսի վրայի խաղարկվող

համարները` ըստ տողերի` վերևից

ներքև` սյունակների աճման կարգով

վաճառ-

ված

տոմսերը

մարված

տոմսերը

1

2

3

4

5

6

1.

                          

2.

                  

3.

            

4.

               

5.

              

...

                  
Ընդամենը    

 

5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են հետևյալ նշագրմամբ`   

 V
 

Տոմսը վաճառված լինելու դեպքում նշագրումը կատարվում է 5-րդ սյունակում, տոմսը մարված լինելու դեպքում` 6-րդ սյունակում:

5-րդ և 6-րդ սյունակները չեն կարող լրացվել միաժամանակ:

Վաճառված տոմսեր` ընդամենը`____________ հատ:          Գումարը` ____________ դրամ:

________________________

      /ստորագրությունը/

 

                            Կ. Տ.

______________ էջ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը ___________________________________________________

 

Վիճակախաղի անվանումը___________________________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _______________________________

 

Վիճակախաղի խաղարկության անցկացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը _____

_________________________________________________________________________

 

Վիճակախաղի տոմսի գինը __________________________________________________

 

Խաղի ընթացքում դուրս եկած համարները` ըստ հերթականության __________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները

NN ը/կ

սերիան

համարը

շահումների չափը և տեսակը`

շահումների տեսակը`

դրամային արտահայ-տությամբ

իրային արտահայ-տությամբ

ոչ խաղարկու-թյամբ

խաղարկու-թյամբ

1

2

 3

4

5

6

7

1.

                

2.

                   

3.

               

4.

                  

5.

                 

...

                

 

5-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

5-րդ և 6-րդ սյունակները լրացնում է համակցված վիճակախաղի կազմակերպիչը:

6-րդ և 7-րդ սյունակները լրացվում են հետևյալ նշագրմամբ`  

 V

:

6-րդ սյունակը լրացվում է, եթե տոմսը շահել է ոչ խաղարկությամբ:

7-րդ սյունակը լրացվում է, եթե տոմսը շահել է խաղարկությամբ:

Վաճառված տոմսեր` ընդամենը`______________ հատ:    Գումարը` ____________ դրամ:

Շահած տոմսեր` ընդամենը`______________ հատ:           Գումարը` ____________ դրամ:

Շահումային ֆոնդի չափը` _____________________________ տոկոս:

___________________________

         /ստորագրությունը/

 

                             Կ. Տ.

______________ էջ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ ՇԱՀՈՂ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը ________________________________________________

 

Վիճակախաղի անվանումը_________________________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _____________________________

 

Խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը ________________

 

Վիճակախաղի տոմսի գինը _________________________________________________

 

Վիճակախաղի թողարկված և շահող տոմսերի մասին տվյալները

NN ը/կ

սերիան

համարը

տոմսի վրայի խաղարկվող համարները` ըստ տողերի` վերևից ներքև` սյունակների աճման կարգով

շահող տոմսերի շահումների չափը և տեսակը`

դրամային արտահայտու-թյամբ

իրային արտահայտու-թյամբ

1

2

3

4

5

6

1.

           

2.

           

3.

          

4.

          

5.

         

...

         

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

Թողարկված տոմսեր` ընդամենը`______________ հատ:   Գումարը` ____________ դրամ:

Շահող տոմսեր` ընդամենը`______________ հատ:           Գումարը` ____________ դրամ:

Շահումային ֆոնդի չափը` _____________________________ տոկոս:

_____________________

   /ստորագրությունը/

 

                             Կ. Տ.

______________ էջ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԻՐԱՑՎԱԾ ԵՎ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը __________________________________________________

 

Վիճակախաղի անվանումը___________________________________________________

 

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _______________________________

 

Վիճակախաղի իրացված տոմսերի քանակը և ժամանակահատվածը_________________

 

Վիճակախաղի տոմսի գինը ___________________________________________________

 

Վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները

NN ը/կ

շահած տոմսի համարը` համաձայն

N 3 հավելվածի 1-ին սյունակի

սերիան

համարը

շահումը

դրամային արտահայտու-

թյամբ

իրային արտահայտու-

թյամբ

1

2

3

4

5

6

1.

          

2.

           

3.

           

4.

         

5.

         

...

          

 

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

Իրացված տոմսեր` ընդամենը`____________ հատ:     Գումարը` ____________ դրամ:

Շահած տոմսեր` ընդամենը`______________ հատ:      Գումարը` ____________ դրամ:

Հաշվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ

տրված շահումների չափը տոկոսային արտահայտությամբ,

ընդհանուր շահումային ֆոնդի նկատմամբ` ____________________________ տոկոս:

_____________________

    /ստորագրությունը/

 

                             Կ. Տ.

______________ էջ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 5

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԻՐԱՑՎԱԾ ԵՎ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _________________________________________________

 

Վիճակախաղի (տոտալիզատորի) անվանումը__________________________________

 

Վիճակախաղի (տոտալիզատորի) կայացած խաղարկությունների

Ժամանակահատվածը _____________________________________________________

 

Վիճակախաղի (տոտալիզատորի) տոմսի գինը _________________________________

 

Վիճակախաղի (տոտալիզատորի) իրացված և շահած տոմսերի մասին տվյալները

NN ը/կ

սերիան

համարը

դրված խաղագումարի չափը (դրամ)

շահած տոմսերի շահումների չափերը և տեսակները`

դրամային արտահայտու-

թյամբ

իրային արտահայտու-թյամբ

1

2

3

4

5

6

1.

            

2.

          

3.

         

4.

          

5.

         

...

         

 

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

Դրված խաղագումարը` ընդամենը`________________

Շահած գումարը` ընդամենը`________________

______________________

    /ստորագրությունը/

 

                            Կ. Տ.

______________ էջ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 6

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇԱՀՄԱՆ (ՇԱՀՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը ________________________________________________________________

 

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________________________

 

Վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների) մասին

NN ը/կ

Վիճակախաղի անվանումը

խաղարկու-թյան համարը

խաղարկության կայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

տոմսի սերիան

տոմսի համարը

շահած իրը և դրան համարժեք գումարը`

շահողի (շահողների) մասին տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի համարը, հաշվառման հասցեն)

դրամային արտահայ-տությամբ

իրային արտահայ-տությամբ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

                  

2.

                  

3.

                  

4.

                 

5.

                 

...

                 

 

9-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

Շահած տոմսեր` ընդամենը`________ հատ: Գումարը` ____________ դրամ:

_____________________

    /ստորագրությունը/

 

                             Կ. Տ.

______________ էջ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 7

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 291 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրենց գործունեության մասին լիազոր մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու առանձնահատկությունները:

2. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղերի կազմակերպիչը թողարկված` վաճառված և մարված վիճակախաղի տոմսերի մասին հաշվետվությունը` փաստաթղթային տեսքով, և մարված տոմսերի մասին կազմված տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է տվյալ վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից ոչ շուտ, քան 4 ժամ առաջ, բայց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ:

3. Վիճակախաղի կազմակերպիչը «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում (հավելված N1), 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում (հավելված N2), 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում (հավելված N3), 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում (հավելված N4), 7-րդ հոդվածի 3-րդ մասում (հավելված N5) նշված հաշվետվությունները փակ ծրարներով` ծրարների վրա նշված էջերի թվով, որոնց ներկայացման վավերապայմանները սահմանված են «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ներկայացնում է (հանձնում է) լիազոր մարմնի կողմից տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (ոչ աշխատանքային ժամերին` հաշվետվություններն ընդունելու նպատակով հերթապահող` տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին), որը ներկայացված ծրարների վրա նշում է ներկայացման ժամը, ամսաթիվը, տարեթիվը, որից հետո բացում է ծրարներից մեկը` պարունակությունն ստուգելու նպատակով, ապա բացված ծրարի վրա նշում է ներկայացված հաշվետվության էջերի թիվը: Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարութան կնիքով` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, և ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ լիազորություններ իրականացնող ստորաբաժանում: Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարութան կնիքով: Այդ ծրարը ի պահ է հանձնվում լիազորված մարմնի հատուկ լիազորություններ իրականացնող ստորաբաժանում:

4. Վիճակախաղի կազմակերպիչը «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունը (հավելված N6) աշխատանքային օրվա ընթացքում փակ ծրարով` ծրարի վրա նշված էջերի թվով, որոնց ներկայացման վավերապայմանները սահմանված են «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, ներկայացնում է (հանձնում է) լիազոր մարմնի ընդհանուր բաժին: Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց և կնքվելուց հետո ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը` չբացված վիճակում, վիճակախաղի կազմակերպչի հետ միասին անմիջապես հանձնում է տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (աշխատողներին), որից հետո վիճակախաղի կազմակերպչի ներկայությամբ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը բացում է ծրարը` պարունակությունն ստուգելու նպատակով, և բացված ծրարի վրա նշում ներկայացված հաշվետվության էջերի թիվը:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված` մարված տոմսերի մասին կազմված տեղեկանքի և 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունների (հաշվետվությունների) ընդունման ժամանակ լիազոր մարմին համապատասխան աշխատողը լրացնում է թերթիկ, որտեղ նշում է վիճակախաղի կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, խաղարկության հերթական համարը, հաշվետվության հանձնման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, ընդունված` բացված հաշվետվության էջերի թիվը, խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` մարված տոմսերի մասին տեղեկանքի էջերի թիվը, հաշվետվությունը հանձնողի և այն ընդունողի անունը, ազգանունը, ստորագրությունը, և թերթիկը հանձնում է վիճակախաղի կազմակերպչի ներկայացուցչին:

6. «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերում նշված հաշվետվություններն ստանալուց հետո համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից կատարվում են վերլուծություններ:

7. Որևէ վիճակախաղի հաշվետվության արժանահավատությունն ստուգելու անհրաժեշտության դեպքում տվյալ վիճակախաղի կազմակերպչի ներկայացուցչի ներկայությամբ հատուկ լիազորություններ իրականացնող ստորաբաժանում ի պահ հանձնված ծրարը բացվում է, որից հետո այդ տվյալները համեմատվում են տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանումում գտնվող` համապատասխան հաշվետվության տվյալների հետ: Տվյալների ցանկացած անհամապատասխանության առկայությունը համարվում է «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան