Համարը 
N 463-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.31/14(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 291 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հուլիսի 2010թ.

N 463-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 291 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» թիվ 291 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի «ա» ենթակետից և 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «5,» և «և 8» բառերը.

2) 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «N 5 հավելվածում նշված՝ տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների,» և «, N 8 հավելվածում նշված` տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման» բառերը.

3) 2-րդ կետի «բ» ենթակետից և որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 7 հավելվածի 6-րդ կետից հանել «, 3-րդ, 31-րդ, 32-րդ» բառերը.

4) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 5 և N 8 հավելվածները հանել.

5) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 7 հավելվածի 3-րդ կետից հանել «, 7-րդ հոդվածի 3-րդ, 31-րդ մասերում (հավելված N 5), 7-րդ հոդվածի 32-րդ մասում (հավելված N 8)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ