ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» օգոստոսի 2008թ. |
N 564 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (25 հունիսի, 2008 թվականի, ՀՕ-35-Ն) 2-րդ հոդվածը և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի, կապի և էներգետիկայի բաժինները միացման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության կազմում գործող տրանսպորտի, կապի և էներգետիկայի բաժինների` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի բաժինը ու քաղաքաշինության և բնական ռեսուրսների բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 243 որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետին` ապահովել սույն որոշմանը համապատասխան վերակազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների` օրենքով սահմանված իրավունքներն ու երաշխիքները:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2008թ. օգոստոսի 13-ի
թիվ 564 որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 26-ի թիվ 243 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
1. ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայություն
1) ԼՂՀ կառավարության և ԼՂՀ վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության և կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժին
2) ԼՂՀ վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժին
3) Առողջապահության և բժշկասոցիալական հարցերի վերահսկողության բաժին
2. Իրավաբանական վարչություն
1) Ազգային ժողովի հետ կապերի բաժին
2) Պետաիրավական բաժին
3. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն
1) Տարածքային կառավարման բաժին
2) Տեղական ինքնակառավարման բաժին
4. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1) Մամուլի բաժին
2) Կայքի թողարկման բաժին
5. Գործերի կառավարչություն
6. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
7. Անձնակազմի կառավարման բաժին
8. Արձանագրային բաժին
9. Առաջին բաժին
10. Համակարգչային բաժին
11. Քարտուղարություն
12. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին»:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |