Համարը 
N 573
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.08.27/29(101)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.08.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.08.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» օգոստոսի 2008թ.

N 573

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ

26-Ի ԹԻՎ 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (2 հուլիսի 2008 թվականի ՀՕ-35-Ն) և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 462 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդ (հավաքածու)» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածու» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանը:».

3) որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) 2-րդ կետի`

ա. «Լեռնային Ղարաբաղի ազգային արխիվային ֆոնդի մասին» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» բառերով.

բ. «կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության» բառերը փոխարինել «արդարադատության նախարարության» բառերով:

4) կանոնադրության 9-րդ կետի «Վ.Սարգսյանի 14» բառերը փոխարինել «Տիգրան Մեծի 9» բառերով:

5) կանոնադրության 14-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ