ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի չորրորդ մասում «Ֆիզիկական անձինք դառնում են ԱԱՀ վճարողներ և նրանցից» բառերը փոխարինել «Անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ անհատ ձեռներեց, անհատական (ընտանեկան) ձեռնարկություն) չհանդիսացող ֆիզիկական անձանցից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) պետական տուրքի գումարը.».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.»:
գ) 5-րդ կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «վերակազմակերպման» բառով.
դ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 8-րդ կետերը.
ե) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը.».
զ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև» բառերով.
բ) 2-րդ կետում «գանձվող ակցիզային հարկի» բառերը փոխարինել «գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի» բառերով.
գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով:»:
դ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը).»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի չորրորդ մասը «տվյալների մշակման» բառերից հետո լրացնել «, ծրագրային ապահովման իրականացման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 5-րդ, 13-րդ և 18-րդ կետերը.
բ) 2-րդ կետը «ուսումնարանները,» բառից հետո լրացնել «որակավորման և վերաորակավորման» բառերով.
գ) 17-րդ կետից հանել «-ֆինանսական վարձակալության իրականացումը» և «-բանկի կողմից արժեթղթերի, թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների և փաստաթղթերի ի պահ ընդունումը» պարբերությունները.
դ) 17-րդ կետում «-բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը» պարբերությունը փոխարինել «օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը» պարբերությամբ.
ե) 19-րդ կետից հանել «դեղամիջոցների, դեղանյութերի» բառերը.
զ) 20-րդ կետի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.
է) 21-րդ կետը «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.
ը) 22-րդ կետից հանել «(մասնակի հատուցմամբ)» ու «և ապրանքների ու ծառայությունների տարվա ընթացքում մեկանգամյա կամ ոչ պարբերաբար իրացումը» բառերը.
թ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ և 26-րդ կետերով՝
«25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.
26) այլ աղբյուրների և կրոնական կազմակերպությունների տրամադրած միջոցների հաշվին Հայ Առաքելական եկեղեցու շրջանակներում եկեղեցաշինության նպատակով կատարվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքները:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի առաջին մասում «մատակարարվող (արտահանվող)» բառերը փոխարինել «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող» բառերով.
բ) 1-ին կետի երկրորդ մասից հանել «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող» և «մաքսային մարմինների կողմից» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 9-րդ կետերը.
դ) 5-րդ կետից հանել «մատակարարման» ու «և վարձակալության ծառայությունների» բառերը.
ե) հոդվածից հանել 10-րդ կետը:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սույն օրենքի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև դրան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության սահմանած կարգով, ներկայացնում են տեղեկություններ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը:»:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետից հանել երկրորդ մասը.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր՝
«Սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող դարձած և սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառման կանգնած անձինք հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով հաշվանցում են սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո ձեռք բերված (այդ թվում՝ ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված (մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները:
ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում՝ մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները միացվում են ծախսերին, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:»:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը:
Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 25. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվանցվում է ավելացված արժեքի հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով վերադարձվում է վճարողներին՝ հարկային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված՝ գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ 30 օրվա ընթացքում (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի գծով առաջացող գումարների): Ընդ որում, նշված գումարի վերադարձը պետական բյուջեից կատարվում է առաջնահերթ՝ համապատասխան տեղեկանքի տրամադրմանը հաջորդող օրերի ընթացքում՝ պետական բյուջեում ավելացված արժեքի հարկի գծով առկա մուտքերի հաշվին:
Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին: Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա է վերադարձման՝ սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:
Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ միաժամանակ այլ գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարող անձինք վարում են առանձնացված հաշվառում: Այդպիսի հաշվառման իրականացման անհնարինության դեպքում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ հետ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ելնելով հարկվող ընդհանուր շրջանառության մեջ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռից:
Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքի, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում՝
ա) «և 24-րդ հոդվածներում» բառերը փոխարինել «հոդվածում» բառով.
բ) 2-րդ կետի առաջին մասը «(գործառնությունների) գծով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը» բառերով, և «շրջանառության ծախքերին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով.
գ) 2-րդ կետի երկրորդ մասում «Սույն կետով սահմանված կարգը տարածվում է» բառերը փոխարինել «Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է» բառերով.
դ) 3-րդ կետից հանել 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածում՝
ա) հանել 4-րդ և 5-րդ նախադասությունները.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների մասով հարկվող շրջանառություն չի առաջանում և ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարների՝ սույն հոդվածով սահմանված կարգով վերահաշվարկներ չեն կատարվում:»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Սույն օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե:»:
Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 32. Սույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը՝ բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:
ԱԱՀ վճարողների կողմից իրենց գրանցման վայրի հարկային մարմին ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության սահմանած ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:
Հոդված 16. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«ԱԱՀ վճարողների կողմից ավելացված արժեքի հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքի:»:
Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:»:
Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում՝ պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ սահմանված ընդհանուր կարգով:
Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում՝ ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:»:
Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածում «Այդ տուգանքը կիրառվում է նաև» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հարկի գծով պարտավորությունը չկատարելու և» բառերը:
Հոդված 20. Օրենքը 43-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 431 հոդվածով՝
«Հոդված 431. Սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ավելացված արժեքի հարկի գումարները չներառելու դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք՝ սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000 դրամի չափով:»:
Հոդված 21. Օրենքը 44-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 441 հոդվածով՝
«Հոդված 441. Փոխկապակցված անձինք ավելացված արժեքի հարկ վճարողներ են համարվում՝ անկախ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից:»:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Սույն օրենքի 3-րդ հոդվածի «զ» կետը, 8-րդ և 20-րդ հոդվածները ուժի մեջ են մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, 10-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի «ա» կետը ուժի մեջ են մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Անկախ սույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետից՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում ազատվում է ավելացված արժեքի հարկից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
20 հունիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-152 |
|