Համարը 
ՀՕ-188
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.02.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.03.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

փետրվարի 6-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝

ա) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,

բ) մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

ա) 1-ին կետը «արտադրողը» բառից հետո լրացնել «կամ ներմուծողը» բառերով:

բ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)՝ առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսված.»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած համարել 9-րդ, 20-րդ և 23-րդ կետերը.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով՝

«27) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը՝ սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ՝ հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է:».

բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

գ) 6-րդ կետից հանել «4-րդ և» բառերը, իսկ «կետերում» բառը փոխարինել «կետում» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը լրացնել «ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում.» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը «չափով» բառից հետո լրացնել «բացառությամբ օրենքի 241  հոդվածում նշված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների: Այդ հոդվածում նշված՝ 2002թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. հունվարի 1-ը իրականացված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարումը» նախադասություններով.

բ) 2-րդ կետի երրորդ մասից հանել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերը, իսկ «միացվում են ծախսերին» բառերը փոխարինել «ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման (ենթակա են վերաձևակերպման),» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով՝

«Հոդված 241. Մինչև 2006թ. հունվարի 1-ը բնակչությանը խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնություների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝

1) վճարվել են մատակարարներին՝ արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) գանձվել են մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով:»:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի երկրորդ մասում «անմիջական արտադրողից» բառերից հետո ավելացնել «կամ անմիջական ներմուծողից» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն կետում նշված՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:».

բ) 3-րդ կետը «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «և (կամ) օգտագործված» բառերով և հանել կետի երկրորդ մասը.

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում՝

ա) «դեպքերից որևէ մեկը» բառերը փոխարինել «դեպքը» բառով.

բ) հանել 2-րդ և 3-րդ կետերը:

 

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում՝

ա) առաջին մասի «23-րդ և 24-րդ հոդվածների» բառերը փոխարինել «23-րդ հոդվածի» բառերով.

բ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն անձանց համար, որոնց սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:»:

 

Հոդված 11. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 39-րդ հոդվածը:

 

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածում «30 տոկոսի» բառերը փոխարինել «50 տոկոսի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 431  հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք չեն արտացոլվել ներկայացված տեղեկություններում՝ ենթակա չեն հաշվանցման:»:

 

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 442-րդ հոդվածով՝

«Հոդված 442. Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքերում՝ այդպիսի հաշիվներ դուրս գրող անձանցից գանձվում է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք՝ ԱԱՀ-ի գումարի 100%-ի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով անձը կրում է գործարքը կատարելու պարտավորություն:»:

 

Հոդված 15. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (2001 թվականի մայիսի 31-ի ՀՕ-152) 23-րդ հոդվածի «2003 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2002 թվականի հունվարի 1-ից» բառերով:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

1 մարտի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-188