ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կանոնադրությունը հաստատելու մասին
ԼՂՀ կառավարությունը որոշում է`
Հաստատել ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կանոնադրությունը /կցվում է/:
| ԼՂՀ վարչապետ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 1995թ. ապրիլի 4-ի
թիվ 60 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության վարչության
1. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը /ԼՂՀ ճարտքաղվարչ/ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման և վերահսկման ինքնուրույն մարմին է:
2. ԼՂՀ ճարտքաղվարչն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ճարտարապետական և քաղաքաշինական միասնական քաղաքականություն:
2. ԼՂՀ ճարտքաղվարչի հիմնական խնդիրները
3. ԼՂՀ ճարտքաղվարչի հիմնական խնդիրներն են`
ա/ ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության հեռանկարային զարգացման ուղղությունների որոշումը.
բ/ գոյություն ունեցող բնակավայրերի, դրանց համակարգերի զարգացումը, կարգավորումը և նորերի ստեղծումը.
գ/ ինժեներական ենթակառուցվածքի` բնապահպանման պահանջներին համապատասխան համակողմանի կերպափոխման ծրագրավորումը.
դ/ նախագծային լուծումների արդյունավետության բարձրացումը.
ե/ նոր շինարարության, վերականգնման և նորոգման աշխատանքների ինդուստրացման մեթոդների հետագա զարգացման ուղղությունների որոշումը.
զ/ նախագծման, շինարարության և շինարարական նյութերի որակի` պետական ստանդարտներին և նորմերին համապատասխանության ապահովման վերահսկողությունը.
է/ քաղաքային և շրջանային ճարտարապետաքաղաքաշինական մարմինների գործունեության ղեկավարումը.
ը/ ճարտարապետաքաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը.
թ/ ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի հիմնական և կիրառական գիտական հետազոտությունների ապահովումը և այդ ուղղության հաստատությունների գործունեության կոորդինացումը.
ժ/ ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարության և շինանյութերի արտադրության բնագավառում արտասահմանյան երկրների հետ համագործակցության և առաջավոր փորձի ու գիտատեխնիկական նվաճումների փոխանակության ու քարոզչության կազմակերպումը.
ի/ ԼՂՀ ժողովրդական կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և արտասահմանյան համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության բնագավառի կադրերի պատրաստումը և վերապատրաստումը հանրապետությունում և արտասահմանում:
3. ԼՂՀ ճարտքաղվարչի իրավունքները
4. Լեռնային Ղարաբաղի ճարտքաղվարչն իրավունք ունի`
ա/ առանձին և արտասահմանյան երկրների հետ համատեղ կազմակերպել մրցույթներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ու ստուգատեսներ` կարևորագույն նշանակության կառույցների, սեյսմակայուն շինարարության, համալիրների, հուշարձանների, քաղաքաշինական լուծումների և գիտական մշակումների վերաբերյալ.
բ/ կատարել բնագավառի վիճակի վերլուծության և նախապատրաստել առաջարկություններ դրա մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված կապիտալ ներդրումների և այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության մասին.
գ/ ԼՂՀ նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, հիմնարկություններում ու ձեռնարկություններում անցկացնել իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ ստուգումներ, ստանալ պլանային և հաշվետու տվյալներ, քննարկել այդ կազմակերպությունների հաշվետվություններն ու տեղեկագրությունները և դրանց հիման վրա ընդունել որոշումներ.
դ/ քննարկել ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պետհսկողության մարմինների միջև ծագող` իր իրավասության մեջ մտնող հարցերին վերաբերող տարաձայնությունները և ընդունել վերջնական որոշումներ.
ե/ ստեղծել գիտական և համաձայնեցման խորհուրդներ, առաջարկություններ ներկայացնել ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողովներ, փորձաքննական խմբեր /այլ ասպարեզների մասնագետների ընգրկմամբ/` իր իրավասության մեջ մտնող հարցերի նախապատրաստման, պարզաբանման և լուծման համար.
զ/ դադարեցնել առանց հաստատված նախագծերի կամ նախագծային շեղումներով, սահմանված տեխնիկական պայմանների և նորմերի խախտումներով կատարվող շինարարությունը և դրա ֆինանսավորումը.
է/ հարց բարձրացնել բանկային համակարգի առջև` թերի կատարվող հեղինակային հսկողության, անորակ և անավարտ աշխատանքների առկայության պայմաններում շինությունների շահագործման ընդունման ակտերի ստորագրման համար նախագծային կազմակերպությունների հաշվարկային հաշիվներից միջոցներ ետ պահելու, ինչպես նաև անորակ արտադրանքի արժեքը արտադրող կազմակերպությունների շահույթներից գանձելու վերաբերյալ.
հարց բարձրացնել պետական վիճակագրման մարմինների առջև`
գործարկման ընդունման կարգի խախտումներով շահագործման հանձնված կառույցների ծավալները հաշվառման ցուցակից հանելու վերաբերյալ.
ը/ ղեկավարել տեղական վարչակազմերի ճարտարապետաքաղաքաշինական մարմինների աշխատանքը, երաշխավորել և համաձայնեցնել շրջանների, քաղաքների գլխավոր ճարտարապետների և ճարտարապետաշինարարական վերահսկողության ծառայությունների գծով նրանց տեղակալների աշխատանքի նշանակումը և աշխատանքից ազատումը.
թ/ սահմանված կարգով իր համակարգում հիմնադրել, ստեղծել, վերակազմավորել, լուծարել տնտհաշվարկային կազմակերպություններ` այդ թվում փորձարարական շինարարության բնագավառում, հաստատել դրանց կանոնադրությունները.
ժ/ կազմակերպել և կատարել հանրապետության տարածքում նախագծային, նախագծահետազոտական կազմակերպությունների /անկախ դրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից/, ինչպես նաև` անհատ մասնագետների լիցենզավորման աշխատանքները.
ժա/ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատներ տալ շինարարական նյութեր, իրեր և կառուցվածքներ /կոնստրուկցիաներ/ արտադրող ձեռնարկություններին և կազմակերպություններին /անկախ դրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից/.
ժբ/ մշակել սեյսմիկ շրջաններում շինարարության որակի ստուգման արտասահմանյան փորձի օգտագործման նպատակով համատեղ ծրագրեր.
ժգ/ կազմակերպել քաղաքաշինության և ճարտարապետության ասպարեզում տեղական և համաշխարհային փորձի ուսումնասիրման և հանրապետությունում տարածման նպատակով լրատվական և հրատարակչական աշխատանքներ.
ժդ/ սահմանված կարգով կառավարական պարգևների ներկայացնել քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում բարձր նվաճումների հասած մասնագետներին:
4. ԼՂՀ ճարտքաղվարչի գործունեությունը
5. ԼՂՀ ճարտքաղվարչը մասնակցում է`
ա/ ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության ասպարեզում ԼՂ Հանրապետության օրենսդրության նախագծերի մշակմանը.
բ/ ԼՂ Հանրապետության սոցիալտնտեսական ու ինժեներակոմունիկացիոն ենթակառուցվածքի, հողային ու բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման, տարածաշրջանային /ռեգիոնալ/, նպատակային և այլ երկարաժամկետ կանխորոշումների ծրագրային մշակմանը և քննարկմանը` իր իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակներում:
գ/ ԼՂ Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների աշխատանքներին` իր իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակներում:
դ/ արտասահմանում ԼՂ Հանրապետության մասնակցությամբ իրականացվող կառույցների նախագծման աշխատանքներին:
6. ԼՂՀ ճարտքաղվարչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂ Հանրապետության օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի /խորհրդարանի/ որոշումներով, ԼՂ Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:
5. Վարչության ղեկավար կազմը
7. ԼՂՀ ճարտքաղվարչը ղեկավարում է պետը, որը նշանակվում է ԼՂՀ կառավարության կողմից:
Պետի տեղակալի թեկնածությունը համաձայնեցվում է ԼՂՀ-ի կառավարության հետ և նշանակվում պետի կողմից:
8. ԼՂՀ ճարտաքաղվարչի պետն անձնական պատասխանատվություն է կրում վարչության գործունեության համար, որոշում է իր տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պարտականությունների և պատասխանատվության աստիճանը:
9. ԼՂՀ ճարտքաղվարչում կարևորագույն խնդիրների լուծման նպատակով կազմվում է կոլեգիա, որի կազմում ընդգրկվում են վարչության պետը /կոլեգիայի նախագահ/, պետի տեղակալները` ըստ պաշտոնի, համակարգի ղեկավար աշխատողներ, ինչպես նաև նախագծման, քաղաքաշինության և շինարարության ոլորտի առաջատար մասնագետներ:
Կոլեգիայի կազմը հաստատում է ԼՂ Հանրապետության կառավարությունը:
Կոլեգիայի որոշումները ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության ասպարեզում տեղայնացվում են վարչության շրջաբերականներով, կարգադրություններվ, հրամաններով, որոնց կատարումը պարտադիր է ԼՂ Հանրապետության տարածքում գործող բոլոր նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների, հիմնարկությունների և ձեռնարկությունների համար` անկախ գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից:
Անհրաժեշտության դեպքում ԼՂ ճարտքաղվարչը այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ հրապարակում է որոշումներ, հրահանգներ և կարգադրություններ:
10. ԼՂՀ ճարտքաղվարչը ճարտարապետության, քաղաքաշինության գիտատեխնիկական առաջընթացի հիմնահարցերի օպտիմալ լուծումների ուղիները որոշելու նպատակով իր կազմում ստեղծում է խորհուրդներ, որոնց կազմերը և ղեկավարները հաստատվում են ԼՂ ճարտքաղվարչի պետի կողմից:
11. ԼՂՀ ճարտքաղվարչի կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատվում են ԼՂՀ-ի կառավարության կողմից, իսկ կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և հաստիքային ցուցակը հաստատվում են վարչության պետի կողմից: