ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» սեպտեմբերի 2008թ. |
N 622 |
ք.Ստեփանակերտ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» սեպտեմբերի 2008թ.
թիվ 622 որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:
2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:
3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության տեսակով կարող են զբաղվել իրավաբանական անձինք:
4. Հայտատուն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության լիցենզավորման համար «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և հարկ վճարողի հաշվառման համարը.
2) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.
5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
6) այն իրավաբանական անձինք, որոնք ունեն դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործունեության լիցենզիա, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա ստանալու համար, բացի սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից, նաև` համապատասխանաբար դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները:
5. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման գործունեության տեսակով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
6. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:
10. Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պետք է ունենան թմրամիջոցների պահպանման համար պահեստ (բունկեր), իսկ հոգեմետ դեղերի համար` պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, թմրադեղերի համար պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ, իսկ հոգեմետ դեղերի համար` երկաթյա պահարաններ: Պահեստները պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության բաժինների հետ հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով ու խոնավաչափով:
11. Այն իրավաբանական անձինք, որոնք իրականացնում են դեղատնային գործունեություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման համար պետք է ունենան երկաթյա պահարան, որը պետք է տեղակայված լինի հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակապատված պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում:
12. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը պետք է պահպանվեն դեղաբանական խմբերին և ջերմային ռեժիմին համապատասխան:
13. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանում իրականացնող իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ պահեստ մուտքագրվող և բաց թողնվող թմրադեղերի կամ հոգեմետ նյութերի մասին:
14. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության դեպքում 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ______________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը ________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ____________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____________________________
5. Գործունեության տեսակը _________________________________________________________________
6. Հարկ վճարողի հաշվառման համարը _______________________________________________________
7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը .
3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման վերաբերյալ եզրակացությունը.
5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).
6) դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում) (ընդգծել):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ
__________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
«____» _______________ 200_թ.
Կ.Տ.
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» սեպտեմբերի 2008թ.
թիվ 622 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված «__» ________________ 200_թ.
Գործունեության տեսակը __________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) __________________________________
Գործունեության իրականացման վայրը (հասցեն) _______________________________________________
Գործողության ժամկետը ___________________________________________________________________
ԼՂՀ առողջապահության նախարար _____________________
(ստորագրությունը)
Կ.Տ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«16» սեպտեմբերի 2008թ.
թիվ 622 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:
2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:
3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության տեսակով կարող են զբաղվել իրավաբանական անձինք:
4. Հայտատուն թմրամիջոցների տեղափոխման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել և տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի մասին.
2) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
4) տեղափոխման ժամանակ անվտանգության պայմանների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված եզրակացությունը.
5) այն իրավաբանական անձինք, ովքեր ունեն դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործունեության լիցենզիա, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման լիցենզիա ստանալու համար, բացի սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից, նաև` համապատասխանաբար դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները:
5. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
7. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխման համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:
9. Պահեստից սպառողին թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխումը և ուղեկցող անձանց ընտրությունն ու նրանց հրահանգավորման պատասխանատվությունը կրում է տեղափոխումն իրականացնող իրավաբանական անձի ղեկավարությունը:
10. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայության զինված կարգախմբի ուղեկցությամբ:
11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի տեղափոխում իրականացնող իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման մասին:
12. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության դեպքում 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ______________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը ________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ____________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____________________________
5. Գործունեության տեսակը _________________________________________________________________
6. Հարկ վճարողի հաշվառման համարը _______________________________________________________
7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը .
3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և դրա պատճենը.
4) տեղափոխման ժամանակ անվտանգության պայմանների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված եզրակացությունը.
5) դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները (առկայության դեպքում):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ
__________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)
«____» ________________ 200_թ.
Կ.Տ.
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«16» սեպտեմբերի 2008թ.
թիվ 622 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված «__» ________________ 200_թ.
Գործունեության տեսակը ________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) _______________________________
Գործողության ժամկետը ________________________________________________________________
ԼՂՀառողջապահության նախարար ______________________________
(ստորագրությունը)
Կ.Տ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |