ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հուլիսի 2015թ. |
N 459-Ն |
ք.Ստեփանակերտ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիաները գործում են մինչև դրանցում նշված գործողության ժամկետի ավարտը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պրեկուրսորների արտադրության համար` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիաներն ենթակա են վերաձևակերպման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր ու թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 278 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 16-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման կամ տեղափոխման գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 622 որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 24-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի հուլիսի 14-ի N 459-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:
2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև 3 տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:
5. Լիազորված մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն հնգօրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի հիման վրա ընդունում է համապատասխան որոշում:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
9. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.
2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
4) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.
5) «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.
6) լիցենզավորման ենթակա թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում՝ թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են, կամ նախատեսվում է արտադրել.
7) «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).
8) գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք:
11. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
12. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության համար պետք է ունենա դեղանյութերի և պատրաստի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) համար առանձին պահեստ (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված։ Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:
13. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստում:
14. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման, ուսումնական կամ գիտական նպատակներով օգտագործման գործառույթներով` պահպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:
15. Լիցենզավորված անձինք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության դեպքում մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը առողջապահության բնագավառի լիազոր մարմին են ներկայացնում նախորդ տարում արտադրված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ցանկը և քանակը` հաստատված լիցենզավորված անձի կնիքով և ստորագրությամբ:
16. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը տասնհինգօրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
17. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
18. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
4) գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.
5) սույն կարգի 9-րդ կետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.
6) դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող աշխատանքն իրականացնող մասնագետների բացակայության դեպքում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Յ Տ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _______________________________________________________________________________
2. Գտնվելու կամ բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը □□□□□□□□□□
5. □ Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)
6. Կից ներկայացնում եմ`
□ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
□ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը,
□ լիցենզավորման ենթակա` թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում են արտադրել,
□ տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին,
□ տեղեկանք գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին,
□ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
□ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները,
□ «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
|
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) |
_________________
(ստորագրությունը) |
_______________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
|
|
|
_____ ______________ 20 թ. |
|
|
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի հուլիսի 14-ի N 459-Ն որոշման |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX – 000000
|
Տրված _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը________________________________________________________ _______________________________________________________________________________ Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________ ______________________________________________________________________________ Գործունեության իրականացման վայրը ___________________________________________
Գործողության ժամկետը` _______________________________________________________
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
_____________________________ |
| |
(ստորագրությունը) |
Կ. Տ. |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Ա - XX – 000000
|
Տրված _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը________________________________________________________ _______________________________________________________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ Գործունեության իրականացման վայրը ___________________________________________
Գործողության ժամկետը` ____________________________________
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
_________________
(ստորագրությունը) |
| |
| Կ. Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի հուլիսի 14-ի N 459-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:
2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև 3 տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:
5. Լիազորված մարմինը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն հնգօրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի հիման վրա ընդունում է համապատասխան որոշում:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը բավարարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժվելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
9. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:
11. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
12. Հայտատուն, համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.
2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.
3) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում պրեկուրսորների պահպանման դեպքում՝ տվյալ տարածքի.
4) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին, բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում.
6) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին:
13. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներ.
2) լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին և պահանջներին համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր), բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով պրեկուրսորների պահպանման համար սահմանված դեպքի: Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր.
3) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ներմուծում են պրեկուրսորներ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով, պրեկուրսորները կարող են պահպանել նաև ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում:
14. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման գործառույթներով` պահպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:
15. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստում):
16. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը տասնհինգօրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
17. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծում կամ արտահանում կամ մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
18. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստը, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքները սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չեն պատկանում հայտատուին.
5) սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում:
19. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Յ Տ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ (ԸՆԴԳԾԵԼ ԿՈՆԿՐԵՏ ՏԵՍԱԿԸ (ՏԵՍԱԿՆԵՐԸ) ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
________________________________________________________________ ___________
2. Գտնվելու կամ բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)
________________________________________________________________ ___________
________________________________________________________________ ___________
3. Իրավաբանական անձի վկայականի պետական գրանցման համարը □□□□□□□□□□
4. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համարը □□□□□□□□□□
5. □ Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):
6. Կից ներկայացնում եմ`
□ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում` ազդանշանային համակարգով ապահովված` առանձնացված տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
□ տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին` բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքի,
□ տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին,
□ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
|
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_________________ (ստորագրությունը) |
_______________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
|
|
|
______ ____________20թ. |
|
|
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի հուլիսի 14-ի N 459-Ն որոշման |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ-XX–000000
|
Տրված _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը_____________________________________________ _____________________________________________________________________________ Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը___________________ ____________________________________________________________________________
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը________________________________________________ ____________________________________________________________________________ Գործողության ժամկետը`_________________________________________
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
_________________
(ստորագրությունը) |
| |
| Կ. Տ. |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Ա-XX–000000
|
Տրված _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը_____________________________________________ _______________________________________________________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ______________________________________________________________________________ ______________________________________________________________________________ Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը________________________________________________ ____________________________________________________________________________ Գործողության ժամկետը`____________________________________________
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
________________
(ստորագրությունը) |
| |
|
Կ. Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |