Համարը 
N 278
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.10.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ ՈՒ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

“28” հոկտեմբերի 2003թ.

 N 278

ք.Ստեփանակերտ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ ՈՒ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել`

ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը` համաձայն թիվ 4 հավելվածի:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

Հավելված N1

ԼՂՀ կառավարության

2003 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 278 որոշման

Կ Ա Ր Գ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱն ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ առևտրի իրականացման լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը բարդ ընթացակարգով, մրցութային եղանակով և անժամկետ:

3. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրությամբ կամ առևտրով կարող են զբաղվել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

5. Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի այդ բնագավառում զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն որպես անհատ ձեռնարկատեր:

6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

7. Հայտատուն թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ առևտրի գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (NN 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, իսկ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը` ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով,

գ) լիցենցիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը:

8. Հայտատուն թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության համար նշված փաստաթղթերից բացի ներկայացնում է նաև`

ա) լիցենզավորման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև այն դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում է արտադրել,

բ) տեղեկանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից` սարքավորումների պիտանիության մասին` համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,

գ) լիցենզավորված մարմնի փորձաքննության եզրակացությունը` դեղերի որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական պրոցեսների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման մասին,

դ) տեղեկանք` պահեստի պահպանության ապահովման մասին,

ե) նախկինում ունեցած դեղերի արտադրության լիցենզիայի պատճենները:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ,

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ առևտուր» գործունեության լիցենզիայի պայմանների պահանջների վերահսկումը կատարվում է լիցենզավորող մարմնի կողմից` համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի:

11. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

12. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պահպանության նպատակով թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի արտադրության կամ առևտրի համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թմրամիջոցների, հոգեմետ կամ ռադիոակտիվ նյութերի առևտրի դեպքում պետք է ունենա`

ա) հոգեմետ դեղերի առևտրի դեպքում `

առանձին պահեստ` հոգեմետ դեղերը պահպանելու համար

պահեստի պատուհանները պետք է պատված լինեն վանդակաճաղերով, դուռը պետք է լինի երկաթյա թիթեղապատված: Հոգեմետ դեղերը պահելու համար պահեստը պետք է ունենա երկաթյա պատուհաններ և խոնավաչափ:

բ) թմրամիջոցների կամ ռադիոակտիվ նյութերի առևտրի դեպքում`

առանձին պահեստ` թմրամիջոցների կամ ռադիոակտիվ նյութերի պահպանման համար: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, որոնք պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում պետք է տեղադրված լինեն չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ:

14. Թմրամիջոցների և հոգեմետ միջոցների պահպանումն իրավաբանական անձանց կողմից իրականացվում է լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ – ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձև N1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ______________________

________________________________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը ________________________________________

________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ____________________________

________________________________________________________________________

4. Թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը

_______________________________________________________________________

5. Գործունեության տեսակը _______________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Կանոնադրության պատճենը

2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը

3. Պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական

գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

5.

6.

7.

8.

9.

10.

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ _________________________________________________________

                                    (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

      _______________200 թ.

Կ.Տ.

Ձև N2

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հ Ա Յ Տ

 ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը

_______________________________________________________________________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ____________________________________

_______________________________________________________________________

3. Անձնագիր ____________________________________________________________

                                                                 (սերիան և համարը)

4. Թմրամիջոցների պահպանման պահեստի վայրը (հասցեն), հեռախոսահամարր ____

_______________________________________________________________________

5. Գործունեության տեսակը ________________________________________________

             Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը

2. Պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական

գրանցման վկայական պատճենը (ընդգծել)

3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ ___________________________________________________________

                        (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

      __________________ 200 թ.

Կ.Տ.

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

2003 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 278 որոշման

Ձև 1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ – XX – 000000

Տրված ________ ___________________ 200 թ.

Գործունեության տեսակը ____________________________________________________

_________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ___________________________

_________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ________________________________________

                                                                                                 (հասցեն)

_________________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ

                                                                                                            _________________

                                                                                                              (ստորագրություն)

Կ. Տ

Ձև 2

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա – XX – 000000

Տրված ________ ___________________ 200 թ.

Գործունեության տեսակը

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը

Գործունեության իրականացման վայրը _______________________________________

                                                                                             (հասցեն)

________________________________________________________________________

Նշումներ

_______________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ

                                                                                                      __________________

                                                                                                       (ստորագրություն)

Կ.Տ.

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված թիվ 3

ԼՂՀ կառավարության

2003 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 278 որոշման

Կ Ա Ր Գ

 «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ օրենք) պահանջների:

2. Թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` բարդ ընթացակարգով և անժամկետ:

3. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանմամբ կամ ներմուծմամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

5. Հայտատուն, համաձայն օրենքի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեության լիցենզավորման համար ներկայացնում է

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (N N 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով`

իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը,

ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և գործունեության վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը (հասցեն),

բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով,

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) թմրամիջոցների պահպանման համար նախատեսված պահեստի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

ե) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին,

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը:

6. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ,

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

7. Թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների վերահսկումը կատարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

8. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

II ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

9. «Լիցենզիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

10. Թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն ՀՀ պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրադեղեր,

բ) թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների պահպանման համար պահեստ (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները վանդակապատված, պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ, որոնք պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության բաժինների հետ հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով ու խոնավաչափով:

11. Թմրամիջոցների պահպանումն իրավաբանական անձանց կողմից իրականացվում է լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ձև 1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հ Ա Յ Տ

 ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ___________________

_____________________________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը _____________________________________

_____________________________________________________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ________________________

____________________________________________________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը

____________________________________________________________________

5. Գործունեության տեսակը ____________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Կանոնադրության պատճենը

2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը

3. Սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

5.

6.

7.

8

9.

10.

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ ______________________________________________________

                                (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

               _______________200 թ.

Կ.Տ.

Ձև 2

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հ Ա Յ Տ

 ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը

_______________________________________________________________________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________________

______________________________________________________________________

3. Անձնագիր ___________________________________________________________

                                                            (սերիան և համարը)

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը __________

______________________________________________________________________

5. Գործունեության տեսակը ______________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը

2. Սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

4.

5.

6.

7.

8.

9.

10.

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ _________________________________________________________

                   (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

          __________________ 200 թ.

Կ.Տ.

Հավելված թիվ 4

ԼՂՀ կառավարության

2003 թ. հոկտեմբերի 28-ի

թիվ 278 որոշման

Ձև 1

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ – XX – 000000

Տրված ________ _________________ 200 թ.

Գործունեության տեսակը ________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________

______________________________________________________________________

Թմրամիջոցների պահպանման պահեստի գտնվելու վայրը _____________________

                                                                                                                    (հասցեն)

______________________________________________________________________

Գործողության ժամկետը` անժամկետ

                                                                                                       _________________

                                                                                                         (ստորագրություն)

Կ. Տ.

Ձև 2

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա – XX – 000000

Տրված ________ ________________ 200 թ.