ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» փետրվարի 2009թ. |
N 97-Ն |
ք. Ստեփանակերտ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«24» փետրվարի 2009թ.
թիվ 97-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:
2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:
3. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիաներում նշված վայրերում:
4. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.
2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
3) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.
4) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.
6) թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր բաշխող, բաց թողնող և իրացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի որակավորումը հավաստող փաստաթղթերը` ներառյալ դիպլոմը, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները և կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:
5. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը:
6. Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
7. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
8. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
9. Լիցենզիան վերաձևակերպվում է և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:
11. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր բաշխող, բաց թողնող և իրացնող դեղատները կամ դեղատնային կրպակները հոգեմետ նյութերի պահպանման համար պետք է ունենան առանձին պահեստ` մետաղյա պահարաններով և խոնովաչափով: Պահեստի պատուհանները պետք է պատված լինեն վանդակաճաղերով, դուռը պետք է լինի մետաղյա կամ թիթեղապատված: Թմրամիջոցների համար պետք է լինի առանձին պահեստ, որը պետք է ունենա մետաղյա դուռ, վանդակապատված պատուհաններ, որոնք պետք է ապահովված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության բաժիններին հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով: Թմրամիջոցները պետք է պահվեն հատակին ամրացված մետաղյա պահարանում` խոնովաչափի առկայությամբ:
12. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը դեղատներից կամ դեղատնային կրպակներից բաց են թողնվում դեղատոմսերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
13. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը բաշխվում են դեղատներից, դեղատնային կրպակներից և բժշկական հաստատությունների ներհիվանդանոցային դեղատներից:
14. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր բաշխող, բաց թողնող և իրացնող իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:
15. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի, գործունեության իրականացման վայրի փոփոխման) 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի /կազմակերպության/ անվանումը___________________________
_____________________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը_____________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)_________________________________
_____________________________________________________________________________
4.Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարները_______________
_____________________________________________________________________________
5. Գործունեության տեսակը______________________________________________________
6. Հարկ վճարողի հաշվառման համարը____________________________________________
կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը.
2) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.
4) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.
5) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
6) տեղեկանք թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պայմանների մասին.
7) դեղագետի կամ դեղագործի որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
8) դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
|
հաստատում եմ |
___________________________________________________________ |
| |
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը) |
| |
|
|
_____ ___________200 _թ. |
|
|
| |
Կ.Տ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«24» փետրվարի 2009թ.
թիվ 97-Ն որոշման |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX – ՕՕՕՕՕՕ
Տրված` ____ ________________ 200 թ.
Գործունեության տեսակը ______________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
____________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ___________________________________________
Գործողության ժամկետը _______________________________________________________
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարար |
_______________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը ) |
(անունը,ազգանունը, հայրանունը) |
|
____ _____________ 200 թ. |
|
|
| |
|
|
|
Կ. Տ. |
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |