Համարը 
հ. 447
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
03.06.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.1996

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՊԱՐԱՏԻ, ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,03,, հունիսի 1994թ.

 հ. 447

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին

 

Ելնելով ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից,

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանվող նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով:

Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը /հավելված հ. 1/ :

բ/ Սույն որոշման հ.1 հավելվածում չընդգրկված ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակները /հ. 2-17 հավելվածները/:

գ/ օրենսդիր, գործադիր, դատական և դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը /հավելված հ. 18/:

2. Սույն որոշմամբ չընդգրկված առողջապահության հիմնարկների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, մշակույթի, արվեստի, կրթադաստիարակչական հիմնարկների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության խմբագրական և գեղարվեստաարտադրական անձնակազմի աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարել ՀՀ-ում գործող համապատասխան կատեգորիայի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցերով:

3. Սահմանել, որ ԼՂՀ Պետական ծառայողի աշխատավարձը /ներառյալ բոլոր կարգի մշտական բնույթ կրող հավելավճարները/ չի կարող գերազանցել իշխանության համապատասխան մարմնի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, բացառությամբ ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

4. (կետն ուժը կորցրել է 17.12.1994 թիվ 539)

5. Սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը` համապատասխան ղեկավարների համար հաստատված գործակցից 0,4 գործակցով ցածր:

6. Հանձնարարել ԼՂՀ ֆինանսների նախարարությանը` ԼՂՀ իշխանության օրենսդիր, գործադիր, դատական և տեղական մարմինների ապարատների աշխատողների համար 1994 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված աշխատավարձերի ֆոնդերի գումարների չբավարարման դեպքում ԼՂՀ ՊՊԿ-ի ներկայացնել համապատասխան առաջարկություններ դրանք վերանայելու նպատակով:

7. Սույն որոշման հավելվածներում չնախատեսված պաշտոնների համար դրույքաչափերի բազմապատիկ գործակցի օգտագործման իրավունքը վերապահել ԼՂՀ ֆինանսների նախարարությանը:

8. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

9. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 1993 թ. մարտի 12-ի հ.178 որոշումը:

 

 

ԼՂՀ ՊՊԿ նախագահ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի

տեղակալ

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

Հավելված 1

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի h. 447 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության համապատասխանության

 

  Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապա- տիկ գործակիցը

1

2

 

Օրենսդիր իշխանություն

 

Գերագույն խորհրդի նախագահ

12

Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ

10

Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ

9

Գերագույն խորհրդի քարտուղար

8

Մշտական և հատուկ հանձնաժողովի նախագահ

7,5

 

Գործադիր իշխանություն

 

Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ

12

/նախարարների խորհրդի նախագահ/

12

Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ

10

Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ

9

Նախարար, շինարարության պետական կոմիտեի և կետրոնական բանկի վարչության նախագահներ, հարկային պետական տեսչության պետ

7,5

Արդարադատության, աշխատանքի և սոցիալական ապահովության, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունների պետեր, մաքսային վարչության պետ, կենսաթոշակների ապահովության և զբաղվածության ֆոնդի նախագահ, լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար, խնայողական բանկի վարչության նախագահ

 

 

7

Բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի նախագահ, վիճակագրության պետական վարչության, փախստականների և հումանիտար օգնության վարչությունների պետեր, սոցիալական ապահովագրության ֆոնդի տնօրեն, նախարարի, հարկային պետական տեսչության պետի, շինարարության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ

 

6,8

Ճարտարապետության և քաղաքաշինության, արխիվային վարչությունների, թոշակների և նպաստների հաշվարկման ու վճարման հանրապետական կենտրոնի պետեր, նախարարի, շինարարության, բնության և շրջակա միջավայրի պահպանման պետական կոմբիտեների, Կենտրոնական բանկի վարչության նախագահների, հարկային պե-տական տեսչության, արդարադատության, աշ-խատանքի և սոցիալական ապահովության, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների, վիճակագրության պետական վարչությունների պետերի, կենսաթոշակների ապահովության և զբաղվածության ֆոնդի նախագահի, մաքսային, փախստականների և հումանիտար օգնության վարչությունների պետերի տեղակալներ

 

 

 

 

6,5

Հանրապետական քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի վարիչ, փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահության նախագահ

 

5

Ճարտարապետության և քաղաքաշինության ու արխիվային վարչությունների, թոշակների և նպաստների հաշվարկման ու վճարման հանրապետական կենտրոնի պետերի տեղակալներ

 

6

 

Դատական իշխանություն, դատախազություն Պետական արբիտրաժ

 

Գերագույն դատարանի նախագահ

9

Գլխավոր դատախազ

8,5

Գլխավոր պետական արբիտր, գլխավոր դատախազի առաջին տեղակալ, Գերագույն դատարանի նախագահի տեղակալ

7

Գերագույն դատարանի անդամ, գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր պետական արբիտրի տեղակալ

6,2

Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատարանների նախագահներ, դատախազներ

6

Ստեփանակերտ քաղաքի և շրջանների ժողովրդական դատարանների անդամներ

5,5

 

Տեղական իշխանություն

 

50-100 հազ. բնակչություն ունեցող քաղաքի Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ /ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ/

 

7

20-50 հազ. բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ /ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ/

 

6,5

Մինչև 20 հազար բնակչություն ունեցող շրջանի Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցիչ /ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ/

6

Մինչև 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ

5,0

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

 

Հավելված 2

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

 

ԼՂՀ Գերագույն խորհրդի ապարատի ղեկավար աշխատողների և մասնագեների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

                            Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Հիմնական բաժնի վարիչ, նախագահի օգնական, լրատվական կենտրոնի ղեկավար

6,5

Նախագահի 1-ին տեղակալի, տեղակալի և քարտուղարի օգնականներ, նախագահի խորհրդական

6,0

Ոչ հիմնական բաժնի վարիչ, գլխավոր հաշվապահ

5,5

Գլխավոր մասնագետ, գլխավոր փորձագետ

5,3

Առաջատար մասնագետ, ավագ խորհրդատու, ավագ փորձագետ

4,8

Առաջին կարգի մասնագետ, խորհրդատու

4,5

Ավագ տեսուչ, փորձագետ

4,1

Երկրորդ կարգի մասնագետ

3,9

Մասնագետ

3,5

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

 

Հավելված 3

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի /նախարարների խորհրդի/ ապարատի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Գործերի կառավարիչ

8,0

Հիմնական բաժնի վարիչ, գործերի կառավարչի տեղակալ

7,0

Ոչ հիմնական բաժնի վարիչ, Պաշտպանության պետական կոմիտեի /նախարարների խորհրդի նախագահի/ օգնական

6,5

Նախարարների խորհրդի նախագահի 1-ին տեղակալ և տեղակալի օգնականներ

6,0

Ընդհանուր, հատուկ բաժինների ղեկավարներ

6

Գլխավոր մասնագետ, իրավախորհրդատու, գլխավոր հաշվապահ

6

Առաջատար մասնագետ

5

1-ին կարգի մասնագետ

4,6

2-րդ կարգի մասնագետ

4,1

Ավագ տեսուչ

3,7

Մասնագետ

3,5

Տեսուչ

3,0

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

 

Հավելված 4

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

 

ԼՂՀ նախարարությունների, շինարարության պետական կոմիտեի, Կենտրոնական բանկի վարչության, պետական հարկային տեսչության Արդարադատության, աշխատանքի և սոցիալական ապահովության, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունների, մաքսային վարչության, կենսաթոշակների ապահովության և զբաղվածության ֆոնդի, լրատվության և մամուլի դեպարտամենտի ապարատների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Վարչությունների, բաժինների պետեր

6

Գլխավոր հաշվապահ

5,5

Գլխավոր պետական հարկային տեսուչ

5,4

Տնտեսական խորհրդատու, գլխավոր մասնագետ, ավագ պետական հարկային տեսուչ

5,3

Առաջատար մասնագետ, պետական հարկային տեսուչ

4,8

1-ին կարգի մասնագետ

4,5

2-րդ կարգի մասնագետ

3,8

Մասնագետ

2,8

ա/ Կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահի պաշտոնային

     դրույքաչափը հավասարեցվում է համապատասխան մարմնի կառուցված-

     քում գտնվող բաժնի պետի /վարիչի/ համար սահմանված դրույքին

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 5

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ Բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի, խնայողական բանկի վարչության, վիճակագրության պետական վարչության, փախստականների և հումանիտար օգնության, ճարտարապետության և քաղաքաշինության, արխիվային վարչությունների, սոցիալական ապահովագրության ֆոնդի, թոշակների և նպաստների հաշվարկման ու վճարման կենտրոնի կենտրոնական ապարատի ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

ԼՂՀ ՊՊԿ որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Ինքնուրույն վարչության, բաժնի պետեր գլխավոր հաշվապահ, տնտեսական խորհրդատու

5,3

Գլխավոր մասնագետ

4,8

Առաջատար մասնագետ

4,7

1-ին կարգի մասնագետ

4,4

2-րդ կարգի մասնագետ

3,8

Մասնագետ

2,8

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 6

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

Պաշտպանության պետական կոմիտեի լիազորների /պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների/ ապարատի, վարչությունների և ինքնուրույն բաժինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Քաղաքները` ըստ բնակչության

50-100 հազար

մինչև 20 հազ.

Նախագահի 1-ին տեղակալ

6

-

Նախագահի տեղակալ, գործկոմի քարտուղար

5,5

5,0

Վարչության, հիմնական բաժնի վարիչ

5

4,6

Ոչ հիմնական բաժնի` ընդհանուր բաժնի վարիչ

4,9

4,5

Գլխավոր մասնագետ, կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահ, իրավախորհրդատու

4,8

4,2

Գլխավոր հաշվապահ, 1-ին կարգի մասնագետ

4,0

4,0

2-րդ կարգի մասնագետ

3,5

3,5

Մասնագետ

2,8

2,8

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

 

Հավելված 7

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

Պաշտպանության պետական կոմիտեի լիազորների /պատգամավորների շրջանային խորհուրդների, գործադիր կոմիտեների/ ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների ղեկավար աշխատողների, մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ու աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Ըստ բնակչության թվի

20-50 հազար

մինչև 20 հազ.

Նախագահի տեղակալ, գործկոմի քարտուղար

5

5

Վարչության, հիմնական բաժնի վարիչ

4,8

4,6

Ոչ հիմնական, ընդհանուր բաժնի վարիչ

4,7

4,5

Գլխավոր մասնագետ, կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահ, իրավախորհրդատու

4,3

4,2

Գլխավոր հաշվապահ, 1-ին կարգի մասնագետ

4,0

4,0

2-րդ կարգի մասնագետ

3,5

3,5

Մասնագետ

2,8

2,8

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 8

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

Ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների ապարատի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Ըստ բնակչության թվի /հազ. մարդ/

7,5-10,0

2,5-7,5

1,0-2,5

մինչև 1,0

Նախագահ

5

4,8

4,6

4,6

Գործկոմի քարտուղար

4,2

4

3,8

3,8

Հաշվապահ, առաջին կարգի մասնագետ

3,5

3,5

3,2

-

2-րդ կարգի մասնագետ

3,0

3,0

2,8

2,8

Մասնագետ

2,4

2,4

2,4

2,4

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 9

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման վարչության, մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Վարչության պետ

6,0

Գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ

5,5

Առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ

4,8

2-րդ կարգի վերահսկիչ-վերստուգիչ

4,5

Վերահսկիչ-վերստուգիչ

3,8

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 10

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994 թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ հարկային պետական տեսչության վարչատարածքային տեսչությունների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Տեսչության պետ

5,8

Տեսչության պետի տեղակալ

5,6

Բաժնի վարիչ

5,4

Բաժնի վարիչի տեղակալ

5,3

Գլխավոր պետական հարկային տեսուչ, խորհրդատու, գլխավոր հաշվապահ

4,9

Ավագ պետական հարկային տեսուչ, գլխավոր մասնագետ

4,4

Պետական հարկային տեսուչ, առաջատար մասնագետ

4,2

Առաջին կարգի մասնագետ

3,8

Երկրորդ կարգի մասնագետ

3,5

Մասնագետ

3,1

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 11

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ Գերագույն դատարանի ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Գրասենյակի վարիչ

4,2

Գերագույն դատարանի նախագահի ավագ խորհրդատու, գլխավոր հաշվապահ

4,0

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

 

Հավելված 12

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

 

ԼՂՀ Դատախազության ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Բաժնի պետ

5,0

Հատուկ կարևոր գործերի գծով ավագ քննիչ, դատախազի ավագ օգնական, գործերի կառավարիչ

4,7

Ընդունարանի պետ, հատուկ կարևոր գործերի քննիչ, գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ

4,3

Վարչության, բաժնի ավագ դատախազ, դատախազ- կրիմինալիստ

4,0

Բաժնի դատախազ, դատախազի օգնական, առաջատար մասնագետ

3,8

1-ին կարգի մասնագետ

3,5

2-րդ կարգի մասնագետ

2,8

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 13

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ քաղաքային և շրջանային ժողովրդական դատարանների ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Ըստ բնակչության թվի /հազ. մարդ/

20-50

մինչև 20

Ժողովրդական դատարանի նախագահի տեղակալ

5

-

Ժողովրդական դատավոր

5

4,5

Խորհրդատու, ժողովրդական դատարանի նախագահի օգնական

2,5

2,3

  ծանոթություն.          ա/ ժողովրդական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը սահմանվում է դատարանում 6 և ավելի ժողովրդական դատավորների առկայության դեպքում:

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 14

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ քաղաքային, շրջանային դատախազությունների ղեկավար աշխատողների ու մասնգետների դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Ըստ բնակչության թվի /հազ. մարդ/

20-50

մինչև 20

Դատախազի տեղակալ

4,5

4,0

Բաժնի վարիչ, դատախազի ավագ օգնական

3,5

3,5

Բաժնի ավագ դատախազ, ավագ քննիչ, դատախազ-կրիմինալիստ, գլխավոր մասնագետ

3,5

3,5

Քննիչ

3,2

3,2

Բաժնի դատախազ, դատախազի օգնական

3,0

3,0

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 15

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994 թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ ռազմական տրիբունալի մարմինների ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Նախագահ

7,5

Դատավոր

6,8

Բաժնի պետ

5,5

Ֆինանսական բաժնի պետ

3,5

Պահակային բաժնի հրամանատար

3,4

Պահակային բաժնի նշանաձիգ

3,0

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 16

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994 թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ զինվորական դատախազության մարմինների ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Դատախազ

7

Դատախազի տեղակալ

6,5

Դատախազի ավագ օգնական

5

Հատուկ կարևոր գործերի գծով քննիչ

4,8

Ավագ քննիչ

4,7

Դատախազի օգնական

4,2

Գլխավոր հաշվապակ

4,5

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 17

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994 թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ Պետական նոտարական գրասենյակների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության համապատասխանության

 

Սանդղակ

 

Պաշտոնի անվանումը

 

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

Ըստ բնակչության թվի

ք. Ստեփանակերտ

շրջանային

Ավագ պետական նոտար

4,5

4

Ավագ պետական նոտարի տեղակալ

4

-

Պետական նոտար

3,5

3,5

Խորհրդատու

2,7

2,7

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան

 

Հավելված 18

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի

1994 թ. հունիսի 3-ի հ. 447 որոշման

ԼՂՀ օրենսդիր, գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ու աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության

 

Սանդղակ

 

           Պաշտոնի անվանումը

 

      ԼՂՀ ՊՊԿ որոշմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 

      նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման 

      բազմապատիկ գործակիցը

 

ԼՂՀ նախարա- րությունների, պետական վարչությունների, մաքսային վար- չության, հարկային պետական տեսչության, գերատեսչություն- ների

պատգամա- վորների տեղական խորհուրդ- ների գործ- կոմների և այլ տեղական մարմին- ների

 

ԼՂՀ ԳԽ ԼՂՀ ՊՊԿ/ՆԽ/ ԼՂՀ Գերագույն դատարանի, ԼՂՀ դատա- խազության և ԼՂՀ պետական արբիտրաժի

այլ դատա- րանների և դատախա- զություն- ների, պետ. նոտարա- կան գրա- սենյակների

1

2

3

4

5

Գրասենյակի վարիչ

-

-

4,0

3,5

Արխիվի վարիչ

4,0

-

4,0

3,5

Ավագ դատական կատարածու

-

-

-

3,5

Ավագ տեսուչ, ավագ վիճակագիր, ավագ հաշվետար, մեքենագրական պատճենահանող-բազմացնող բյուրոների վարիչներ

3,5

3,0

3,5

3,0

Տեսուչ, վիճակագիր, հաշվե- տար, առաքման, տնտեսության և պահեստի վարիչներ, գանձապահ, դա- տական նիստերի քարտու- ղար, դատական կոլեգիայի քարտուղար, դատական կատարածու, ղեկավարի քարտուղար, դատական կարգադրիչ

3,2

2,8

3,2

2,8

Պարետ, դատարանի քարտուղար

2,8

2,7

2,8

2,7

Գործավար, արխիվարիուս

2,5

2,4

2,5

2,4

Առաքիչ

2,0

2,0

2,0

2,0

 

ծառայողների և սպասարկող անձնակազմի միասնական կարգ

 

Առաջին կարգի սղագրող, թարգմանիչ

3,5

2-րդ կարգի սղագրող, քարտուղար-սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի, դիկ- տոֆոնային մեքենագրուհի

3,0

2-րդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, էլեկտրոնային հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների ավագ օպերատոր

2,8

Էլեկտրոնային հաշվիչ, բազմացնող և պատճենա-հանող մեքենաների օպերատոր, մառանապետ

2,6

Շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման և ընթացիկ վերանորոգման բանվոր

2,2

Մարդատար ավտոմեքենայի վարորդ

2,2

Մարդատար ավտոմեքենայի թիկնապահ-վարորդ

2,7

Ցրիչ, հավաքարար, հանդերձապահ, վերելակավար և այլ սպասարկող անձնակազմ

2,0

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարչի տեղակալ

Ա.Գրիգորյան