ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի
սեպտեմբերի 14-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Իրավաբանական անձանց շինությունների և ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2001-2003 թվականների գույքահարկի հաշվարկման առանձնահատկությունները
1. Իրավաբանական անձինք շինությունների մասով 2001-2003 թվականների գույքահարկը հաշվարկում և վճարում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից:
2. Իրավաբանական անձինք շինությունների 2001 թվականի գույքահարկի եռամսյակային հաշվարկներ չեն ներկայացնում և վճարումներ չեն կատարում, այլ «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում ներկայացնում են միայն տարեկան հաշվարկներ և վճարում են տարեկան հարկ:
3. Ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2001-2003 թվականների տարեկան գույքահարկը կազմում է՝
ա/ մետաղական շինությունների համար՝ երեք հազար դրամ.
բ/ այլ հասարակական ու արտադրական նշանակության շինությունների համար՝ տասը հազար դրամ»:
Հոդված 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 27-րդ հոդվածը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
12 հոկտեմբերի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-162 |
|