Համարը 
N 955
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/37(109)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2008թ.

N 955

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 19 որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) թիվ 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել «ժդ», «ժե» և «ժզ» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«ժդ) նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատվիրումը.

ժե) կապիտալ շինարարության աշխատանքների` սահմանված ժամկետում նախագծման և շինարարական տևողության նորմաներին համապատասխան գործարկման աշխատանքների վերահսկողության իրականացումը.

ժզ) շինարարության տեխնիկական նախագծա-նախահաշվային փաստաթղթերի համապատասխանության և որակի վերահսկողության աշխատանքների իրականացումը:»:

2) թիվ 2 հավելվածի 1-ին բաժնի 5-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ճանապարհների շինարարության և շահագործման քաղաքականության բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ