ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հունվարի 2005թ. |
N 19 |
ք.Ստեփանակերտ
,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ,, պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին
Հիմք ընդունելով ,,Պետական կառավարչական հիմնարկների մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2004թ. մարտի 9-ի ՆՀ-89 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել ,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ,, պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի աշխատողների թվաքանակի վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 1-ի «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 22 և 2004թ. հուլիսի 22-ի «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 229 որոշումները:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ 1
ԼՂՀ կառավարության
2005թ. հունվարի ,,26,,-ի
թիվ 19 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
1. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը /այսուհետ` նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կամզակերպություններն ու հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ - տնտեսական զարգացման համալիր ծրագրերի շրջանակներում քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, տարածքների ինժեներական պաշտպանության, բնակարանային - կոմունալ տնտեսության, տարածքային հատակագծման և տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների պլանավորման ու զարգացման, դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային ու այլ ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.
բ/ բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.
գ/ քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվ - տեխնիկական փաստաթղթերի /շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ և այլն/ մշակումն ու սահմանված կարգով հաստատումը /ընդունումը, բացի ազգային ստանդարտներից/.
դ/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ - տնտեսական զարգացման պետական նպատակային ծրագրերի քաղաքաշինական հիմնավորումների մշակման ու իրականացման ապահովումը.
ե/ բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով հողային պաշարների պետական կառավարման իրականացումը.
զ/ իր իրավասության սահմաններում բնակավայրի կայուն զարգացման քաղաքականության մշակումը.
է/ բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում.
ը/ քաղաքաշինության բնագավառում գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներահետազննական, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների /այդ թվում` ինժեներական/ տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման /անձնագրավորման/ ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման ու համակարգման ապահովումը.
ժ/ բնակարանային քաղաքականության /բնակարանային շինարարության/, բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
ժա/ իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
ժբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին /համաձայնագրերին/ միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.
ժգ/ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում բնագավառին ցուցաբերվող օժանդակության և աջակցության ծրագրերի նախապատրաստումն ու դրանց իրականացումը.
ժդ/ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը.
ժե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոլորտի ձեռնարկատիրական գործունեության /այդ թվում` փոքր և միջին/ զարգացմանը նպաստելը.
ժզ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի` սահմանված կարգով հաստատումից հետո դրանցով ամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժէ/ քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ - տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության /քանդման/ ու շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.
ժը/ քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.
ժթ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, ամփոփումն ու քաղաքաշինական տեղեկատվական բանկի կազմավորումը.
ի/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը.
իա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը.
2. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա/ իր իրավասության սահմաններում ոլորտի ներդրումների ներգրավմանն ու դրանց պաշտպանությանը նպաստելը.
բ/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոլորտի ներդրումային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցելը.
գ/ առանձին ներդրումային ծրագրերի մշակումը, դրանք սահմանված դեպքերում համապատասխան մարմիններ ներկայացնելը և դրանց իրականացմանը ցուցաբերվող օժանդակության ապահովումը.
դ/ օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում և կարգով` քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցումը.
ե/ պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետական - քաղաքաշինական ծառայությունների մեթոդական օժանդակումը.
զ/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանազատման /դելիմիտացիա/ և սահմանագծման /դեմարկացիա/ աշխատանքների մասնակցելը.
է/ շինարարական արտադրության, բնակարանային և իր իրավասության սահմաններում` հողի շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը.
ը/ բնագավառին /այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը/ վերաբերվող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.
թ/ սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կազմակերպումը.
ժ/ իր իրավասության սահմաններում բնագավառին վերաբերվող հարցերի գծով օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման ու իրականացման, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցելը.
ժա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.
ժբ/ իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, ինչպես նաև կառավարում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական կառավարչական հիմնարկները.
ժգ/ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը և ապահովում ու վերահսկում ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը.
3. Նախարարության կառավարումը
9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարը /այսուհետ` նախարար/, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
ա/ իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
բ/ ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
դ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե/ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ/ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է/ օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը/ սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.
ժ/ լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա/ վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժդ/ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժե/ իր լիազորության սահմաններում, գործող կարգին համապատասխան, հիմնում է գերատեսչական պարգևներ.
ժզ/ ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
14. Նախարարի տեղակալը`
ա/ համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ/ իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ/ նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ/ նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը/ պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ/ ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ/ նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերվող հարցերի վերաբերյալ.
ժա/ նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
4. Նախարարության աշխատակազմը
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության /այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների/` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, ,,Պետական կառավարչական հիմնարկների մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են ,,Գնումների մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, Կառավարության տուն:
5. Նախարարության աշխատակազմի գույքը
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված /ամրացված/ գույքից /ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով իր գործունության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
6. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները /վարչություններ, բաժիններ, քարտուղարություն/ և առանձնացված ստորաբաժանումը` քաղաքաշինական պետական տեսչությունը:
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Նախարարության աշխատակազմի կառավարումը
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`
ա/ վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ/ հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ/ որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ/ հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա/ առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ/ օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ/ իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի /աշխատանքի/ նշանակում և պաշտոնից /աշխատանքից/ ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ/ նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է/ նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը/ կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ/ կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ/ վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա/ նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժբ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ/ կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում ,,Գանձապետական համակարգի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
8. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի /վերստուգման/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
9. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ 2
ԼՂՀ կառավարության
2005թ. հունվարի ,,26,,-ի
թիվ 19 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
1. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Քաղաքաշինության քաղաքականության և ճարտարապետության բաժին
Շինարարության քաղաքականության և ծրագրերի բաժին
Բնակարանային կոմունալ քաղաքականության և լիցենզավորման բաժին
Անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական բաժին
2. Առանձնացված ստորաբաժանում
Քաղաքաշինական պետական տեսչություն
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ 3
ԼՂՀ կառավարության
2005թ. հունվարի ,,26,,-ի
թիվ 19 որոշման |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմն ու չափը
դրամ
|
Հ/հ |
Հոդված |
Քանակ |
Գինը |
Գումարը |
|
|
|
1 |
Ա/մեքենա ԳԱԶ 3110 |
1 |
4175900 |
4175900 |
|
|
2 |
Ավտոմեքենա ԳԱԶ - 3110 |
1 |
4317150 |
4317150 |
|
|
3 |
Ավտոմեքենա ՎԱԶ - 21213 |
1 |
2948100 |
2948100 |
|
|
4 |
Սեղան համակարգիչի համար |
2 |
36000 |
72000 |
|
|
5 |
Պատճենահանման մեքենա |
1 |
234780 |
234780 |
|
|
6 |
Սկաներ |
1 |
75250 |
75250 |
|
|
7 |
Համակարգիչ ,,Notebook,, |
1 |
1516300 |
1516300 |
|
|
8 |
Սառնարան |
1 |
160000 |
160000 |
|
|
9 |
Բջջային հեռախոս ,,SAMSUNG T-400,, |
1 |
146000 |
146000 |
|
|
10 |
Մանիտոր LG Flatron 776M |
2 |
160000 |
320000 |
|
|
11 |
Համակարգիչ PIV-2,4 GHz |
2 |
287820 |
575640 |
|
|
12 |
Տպիչ HP LJ 1010 |
2 |
123000 |
246000 |
|
|
13 |
Անխափան սնուցման սարք |
3 |
46000 |
138000 |
|
|
14 |
Ավտոմեքենայի մագնիտաֆոն |
1 |
127000 |
127000 |
|
|
15 |
Բազկաթոռ |
1 |
75227 |
75227 |
|
|
16 |
Հեռուստացույց ,,Դեու,, |
1 |
200000 |
200000 |
|
|
17 |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
65000 |
65000 |
|
|
18 |
Ֆաքս ,,Դեու,, |
1 |
250000 |
250000 |
|
|
19 |
Բջջային հեռախոս ,,Նոկիա,, |
1 |
140592 |
140592 |
|
|
20 |
Սեղան երկփեղկանի |
3 |
59000 |
177000 |
|
|
21 |
Տպիչ Docu Prin P Sex |
1 |
251750 |
251750 |
|
|
22 |
Համակարգիչ ,,Samsung r 400B,, |
1 |
106812 |
106812 |
|
|
23 |
Համակարգիչ ,,Վիգլեն,, |
1 |
1350000 |
1350000 |
|
|
24 |
Համակարգիչ ,,Pe-233,, |
1 |
394470 |
394470 |
|
|
25 |
Համակարգիչ |
1 |
477000 |
477000 |
|
|
26 |
Լազերային դիսկավոդ |
1 |
79153 |
79153 |
|
|
27 |
Տպիչ |
1 |
148400 |
148400 |
|
|
28 |
Համակարգիչ |
1 |
336390 |
336390 |
|
|
29 |
Մանիտոր |
1 |
99280 |
99280 |
|
|
30 |
Տպիչ HP DJ 5500 |
1 |
96390 |
96390 |
|
|
31 |
Պատճենահանման մեքենա |
1 |
310300 |
310300 |
|
|
32 |
Բազկաթոռ |
3 |
13800 |
41400 |
|
|
33 |
Մանիտոր |
1 |
116388 |
116388 |
|
|
34 |
Էլեկտրական ջեռուցիչ |
2 |
34000 |
68000 |
|
|
35 |
Գրապահարան |
1 |
22363 |
22363 |
|
| |
Ընդամենը |
|
|
19858035 |
|
|
1 |
Ջեռուցման հարմարանք |
1 |
45500 |
45500 |
|
2 |
Բազկաթոռ |
4 |
14500 |
58000 |
|
3 |
Բազկաթոռ |
2 |
31500 |
63000 |
|
4 |
Կոֆեի սպասք |
3 |
2767 |
8300 |
|
5 |
Կոֆեեռիչ |
2 |
600 |
1200 |
|
6 |
Ժամացույց |
2 |
3500 |
7000 |
|
7 |
Կոմպոզիցիա |
1 |
19500 |
19500 |
|
8 |
Էլեկտրական թեյնիկ |
2 |
12000 |
24000 |
|
9 |
Էլեկտրական ջեռուցիչ |
1 |
15912 |
15912 |
|
10 |
Հովհար |
1 |
15000 |
15000 |
|
11 |
Կալկուլյատոր |
5 |
1800 |
9000 |
|
12 |
Կլոր կնիք |
2 |
10800 |
21600 |
|
13 |
Դրոշմիկ |
1 |
1200 |
1200 |
|
14 |
Երկաթյա կնիք |
1 |
3600 |
3600 |
|
15 |
Դրոշմ |
1 |
4800 |
4800 |
|
16 |
Ջեռուցման հարմարանք |
3 |
12200 |
36600 |
|
17 |
Հաշվիչ |
1 |
11000 |
11000 |
|
18 |
Երկփեղկանի սեղան |
1 |
95000 |
95000 |
|
19 |
Բազկաթոռ |
1 |
45000 |
45000 |
|
20 |
Հաշվիչ |
2 |
8000 |
16000 |
|
21 |
Էլեկտրոնային հաշվիչ |
1 |
37500 |
37500 |
| |
Ընդամենը |
|
|
538712 |
| |
Ընդհանուրը |
|
|
20396747 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |