ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“1” նոյեմբերի 2002թ. |
N 22 |
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի ՆՀ-3 հրամանագրի 7 կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը (կցվում է).
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կառուցվածքը (կցվում է).
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատողների թիվը` 75 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և ենթակա ընկերությունների ցանկը հաստատելու մասին” թիվ 50 որոշումը (ԼՂՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 78 որոշման խմբագրությամբ):
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԼՂՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 1-ի
N 22 որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը`
մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականությունը,
մշակում և իրականացնում է արդյունաբերության, արտադրական ենթակառուցվածքների և քաղաքաշինության բնագավառում քաղաքականությունը,
իրականացնում է պետական գույքի կառավարման միասնական պետական քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմավորվում է և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
6. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
8. Նախարարությունը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության կատարած գործառությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օենքով սահմանված չափով և կարգով:
9. Նախարարությունն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Նախարարության պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
11. Նախարարության գտնվելու վայրն է` քաղ. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փող. շենք 1:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և արտադրական ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, պետական գույքի կառավարման ու քաղաքաշինության ոլորտում նախարարության հիմնական խնդիրներն են`
12.1 կառուցվածքային և ներդրումային քաղաքականության սկզբունքների, մեթոդների և իրականացման ձևերի մշակումը.
12.2 տնտեսական գործունեության կարգավորման ոլորտում պետական մասնակցության օպտիմալացման համալիր միջոցառումների մշակումը.
12.3 նորամուծական (ինովացիոն) և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնարար և կիրառական գիտության, գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.
12.4 գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստելը.
12.5 իր իրավասության սահմաններում տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը.
12.6 սահմանված կարգով` արտաքին առևտրատնտեսական կապերին առընչվող միջազգային պայմանագրերի կնքման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելը.
12.7 հայրենական ապրանքները և ծառայություններն արտաքին շուկա մուտք գործելու, հայրենական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար բարենպաստ պայմանների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսությանն արդյունավետ ինտեգրման ապահովման միջոցառումների մշակումն ու իրականացումը.
12.8 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական ռազմավարության միջոցառումների մշակումը.
12.9 զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.
12.10 մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովումը.
12.11 ներքին առևտրի, ներքին շուկայի պաշտպանության, սպառողական շուկայի ու ծառայությունների ոլորտի քաղաքականության մշակումը և իրականացումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելը.
12.12 նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման նպատակով` օրենքով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական ռեգիստների վարումը.
12.13 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերլուծումը և դրա հիման վրա տնտեսական ոլորտում պետական կարգավորման սկզբունքների ու մեթոդների սահմանման նպատակով առաջարկությունների մշակումը.
12.14 արտադրական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
12.15 բնօգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացման վերահսկողությունը.
12.16 ստանդարտացման, արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման ու չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացման վերահսկողությունը.
12.17 շուկայական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
12.18 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի կառավարման, տնօրինման և գույքի օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը.
12.19 պետական գույքի կառավարման շրջանակներում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.
12.20 պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.
12.21 քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
12.22 քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով հաստատումը.
12.23 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական նպատակային ծրագրերի քաղաքաշինական հիմնավորումների մշակման ու իրականացման ապահովումը.
12.24 բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով հողային պաշարների պետական կառավարման իրականացումը.
12.25 իր իրավասության սահմաններում բնակավայրերի կայուն զարգացման քաղաքականության մշակումը.
12.26 բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում.
12.27 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներահետազննական, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների /այդ թվում` ինժեներական/ տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման /անձնագրավորման/ ուղղությամբ կատարվող աշխատաքների կազմակերպման ու համակարգման ապահովումը.
12.28 բնակարանային քաղաքականության /բնակարանային շինարարության/, բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
12.29 իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
12.30 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի` սահմանված կարգով հաստատումից հետո դրանցով ամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
12.31 քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության /քանդման/ ու շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.
12.32 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, ամփոփումն ու քաղաքաշինական տեղեկատվական բանկի կազմավորումը.
12.33 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բնագավառում միասնական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.
12.34 իր իրավասության սահմաններում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.
12.35 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը.
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Նախարարությունը նշված խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները`
13.1 տնտեսական քաղաքականության ոլորտում`
13.1.1 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների ու ծրագրերի, ինչպես նաև հանրապետության տնտեսական անվտանգության և կայուն զարգացման ռազմավարության իրականացման ապահովման միջոցառումների, տնտեսության համակարգային բարեփոխումների ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.
13.1.2 պետական կառավարման շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սահմանված կարգով տնտեսության զարգացման համամասնությունների ու միտումների բացահայտումը և տնտեսական գործընթացների կարգավորման հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.1.3 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսական, բյուջետային, հարկային, վարկային և սակագնային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
13.1.4 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով իր իրավասության սահմաններում իրավական նախագծերի մշակումը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացությունների տրամադրումը.
13.1.5 իր իրավասության սահմաններում տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
13.1.6 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմմանը և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովմանը մասնակցությունը.
13.1.7 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունում վճարումների և հաշվարկների համակարգի վերլուծման աշխատանքներին մասնակցությունը, այդ համակարգի վերլուծման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.1.8 սոցիալական քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
13.1.9 օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործմանը, տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպմանը, բնական և տեխնածին աղետների կանխման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.
13.1.10 հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման ու կատարելագործման արդյունավետ համակարգի ձևավորմանը մասնակցությունը.
13.2 գիտության և տեխնոլոգիական քաղաքականության ոլորտում`
13.2.1 գիտատեխնիկական ու նորամուծական քաղաքականության, գիտական, գիտատեխնիկական պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմանը, գիտության ու արտադրության մեջ փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանն օժանդակելը, բարձր տեխնոլոգիաների մշակմանը, ներմուծմանը և արտահանմանը, հանրապետության տնտեսության մեջ դրանք ներդրմանն աջակցելը, տեխնոլոգիաների փոխանցման միջազգային գործընթացների ուսումնասիրումը և հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող` փոխանցվող տեխնոլոգիաների ներմուծմանը նպաստելը.
13.2.2 նորամուծական գործունեության հետ կապված գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն աջակցելը, նորամուծական համակարգի ձևավորմանը և զարգացմանը նպաստելը.
13.2.3 տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման միջոցառումների մշակումը և դրանց իրականացմանը նպաստելը.
13.2.4 մրցութային հիմունքներով գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների, այդ թվում` կիրառական տնտեսագիտական հետազոտությունների կատարման պետական պատվերի կազմումը.
13.2.5 հանրապետությունում էլեկտրոնային (ցանցային) տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա իրականացմանը նպաստելը.
13.3 արտաքին տնտեսական քաղաքականության և տնտեսական համագործակցության ոլորտում`
13.3.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ արտաքին առևտրատնտեսական գործունեության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպաստելը.
13.3.2 իր իրավասության սահմաններում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում օտարերկրյա պետությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստելը.
13.3.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանմանը պետական աջակցության ցուցաբերման, այդ թվում` արտահանման օժանդակության ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման, արտահանման ու ներմուծման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.3.4 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ առևտրատնտեսական և ներդրումային միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, իր իրավասությունների սահմաններում պայմանագրերի մյուս մասնակիցների պարտավորությունների կատարման աշխատանքների դիտանցին մասնակցությունը.
13.3.5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ ապրանքների արտահանման և ներմուծման քանակային սահմանափակումների կիառման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
13.3.6 պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներդրումային ոլորտում տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
13.4 գործարարության զարգացմանն աջակցության ոլորտում`
13.4.1 գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ու վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների վերակարգումը.
13.4.2 ներդրումների և ներդրողների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.
13.4.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծումը.
13.4.4 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.4.5 շուկայական ենթակառուցվածքների տարրերի զարգացմանը նպաստելը, տնտեսության զարգացմանը դրանց կողմից հարուցվող խոչընդոտների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.4.6 իր իրավասության սահմաններում արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.
13.4.7 ապահովագրական շուկայի զարգացման վերաբերյալ օրենսդրական և այլ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.
13.4.8 առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ընկերակցությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.
13.5 արդյունաբերության և արտադրական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում.
13.5.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացման քաղաքականության մշակումը, դրա իրականացման միջոցառումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.5.2 նախարարության իրավասությունների սահմաններում տնտեսության ճյուղերում և ենթաճյուղերում առանձին արտադրությունների զարգացման ու բարեփոխումների ծրագրերի մշակումը և իրականացմանը մասնակցությունը.
13.5.3 տնտեսության իրական հատվածի և արտադրական ենթակառուցվածքի համամասնական զարգացմանը խոչընդոտող երևույթների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
13.5.4 միջպետական և ներհանրապետական արտադրական կոոպերացիայի զարգացման միջոցառումների մշակումը և իրականացումը.
13.5.5 արտադրողների ճյուղային միավորումներին ու փորձագետներին իրենց կանոնադրական խնդիրների իրականացման գործում օժանդակելը.
13.5.6 տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպման, բնական և տեխնածին աղետների կանխման հանրապետական ու տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը, գիտատեխնիկական նվաճումների հիման վրա արտադրությունում անվտանգ տեխնիկայի կանոնների կատարելագործմանը նպաստելը և վերահսկողության իրականացումը.
13.5.7 իր իրավասության սահմաններում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության կառավարումը, պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
13.5.8 էլեկտրական և ջերմային էներգիայի հուսալի, անվտանգ և արդյունավետ արտադրության, հաղորդման (փոխանցման) և բաշխման, ինչպես նաև բնական գազի ներկրման, փոխադրման և բաշխման ապահովումը.
13.5.9 էներգետիկայի բնագավառի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տարատեսակ էներգետիկ պաշարների ներկրման և օգտագործման, տեղական էներգետիկ պաշարների օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
13.5.10 տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցությունը.
13.5.11 տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի մշակումը.
13.5.12 տրանսպորտի բնագավառում պետական ծրագրերի և հայեցակարգերի մշակումը, տեխնիկական քաղաքականության մշակումը և իրագործումը.
13.5.13 ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը.
13.5.14 տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացումը.
13.5.15 իր իրավասության սահմաններում երթևեկության կազմակերպման բարելավման, երթևեկության մասնակցիների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը.
13.5.16 հեռահաղորդակցության բնագավառում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակում և իրականացում.
13.517 հեռահաղորդակցության կանոնների, հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի կառույցների, ինչպես նաև ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում.
13.5.18 հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանում.
13.5.19 հեռահաղորդակցության բնագավառի օրենքի, գործող լիցենզիաների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման, ինչպես նաև հեռահաղորդակցության կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողության իրականացում.
13.5.20 հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության բաշխման իրականացում,
13.5.21 արտակարգ իրավիճակներում արտադրական ենթակառուցվածքների բնագավառի գործունեության ռազմավարության մշակումն ու իրականացումը.
13.5.22 իր իրավասության սահմաններում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխանցման) և բնական գազի փոխանցման, դրանց բաշխման և սպառման նկատմամբ տեխնիկական վերահսկողության իրականացումը.
13.5.23 արտադրական ենթակառուցվածքների բնագավառի աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.
13.6 առևտրի, զբոսաշրջության և ծառայությունների զարգացման քաղաքականության ոլորտում`
13.6.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքների և ծառայությունների ներքին (մեծածախ և մանրածախ) շուկայի զարգացման ու կարգավորման միջոցառումների մշակումը և իրականացումը.
13.6.2 զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծմանը նպաստելը, զբոսաշրջության կազմակերպությունների հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը.
13.6.3 սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգումը և իրականացմանը մասնակցությունը.
13.7 տնտեսության պետական կառավարման և կարգավորման ոլորտում`
13.7.1 իր իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների կառավարումը.
13.7.2 մտավոր սեփականության (արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք) պահպանության քաղաքականության մշակումը և ոլորտի աշխատանքների համակարգումը.
13.7.3 արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային և սպասարկման նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) ու ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների ստեղծման, օգտագործման և հուսալի իրավական պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.
13.7.4 հեղինակային և հարակից իրավունքների համակողմանի պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.
13.7.5 այլ ճյուղերում, որտեղ իրականացվում է գների (սակագների) պետական կարգավորում, գնային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, պետական կարգավորող գների (սակագների) մշակմանը և վերահսկմանը մասնակցությունը.
13.7.6 երկրաբանահետախուզական աշխատանքներին պետական աջակցության միջոցառումների մշակմանը մասնակցությունը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի շահագործման իրավունքի (բացառությամբ հողամասերի), աճուրդների և մրցույթների անցկացման կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի բաժանման վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մշակումը.
13.7.7 իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման, ռեսուրսախնայողության, էներգախնայողության տնտեսական մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
13.7.8 իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
13.7.9 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների և թույլտվությունների տրամադրումը.
13.7.10 պետական կառավարման մարմինների կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.
13.7.11 գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը և կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
13.7.12 իր իրավասության սահմաններում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական նպատակների, պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.
13.7.13 աշխատանքների անվտանգ կազմակերպման` մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ պահանջների սահմանումը (կանոնակարգեր և նորմեր).
13.8 պետական գույքի կառավարման ոլորտում`
13.8.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրնեսդրությամբ սահմանված կարգով մշակում և իրագործում է պետական այն գույքի (այսուհետև` պետական գույք) կառավարումը, որը նախարարության տնօրինմանն է տրվել օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն.
13.8.2 մշակում և առաջարկություններ է ներկայացնում պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման վերաբերյալ.
13.8.3 իր իրավասության սահմաններում լուծում է պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերը.
13.8.4 ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
13.8.5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ.
13.8.6 համագործակցում է պետական մարմինների հետ պետական գույքի գույքագրման աշխատանքներում, ընդունում գույքագրման վերաբերյալ հաշվետվությունները, իսկ հատուկ լիազորության դեպքում կազմակերպում է գույքագրման աշխատանքները.
13.8.7 իր իրավասության սահմաններում պետական գույքի տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդունում է տեղեկատվություն պետական գույքի տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին.
13.8.8 իր իրավասության սահմաններում աջակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.
13.8.9 իր իրավասության սահմաններում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ իրականացնում է պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.
13.8.10 իր իրավասության սահմաններում նպաստում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը.
13.8.11 իր իրավասության սահմաններում մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը.
13.8.12 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումներ և միջոցներ է իրականացնում դրանց ապահովման համար:
13.9 մասնավորեցման ոլորտում`
13.9.1 մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերը (այսուհետև` ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
13.9.2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքները.
13.9.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ և վարձում փորձագետներ.
13.9.4 մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է մասնավերոցման հայտեր և դրանց ընթացք տալիս.
13.9.5 մշակում է պետական գույքի մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
13.9.6 մշակում է գույքի գնահատումը, մասնավորեցումը, իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծեր ու դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
13.9.7 հաստատում է մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեկ քառ. մետրի և այդ գործակիցների նվազագույն ու առավելագույն չափերը.
13.9.8 գնահատում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
13.9.9 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքում է մասնավորեցման գործարքներ.
13.9.10 իրականացնում է իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն և տալիս եզրակացություն պարտավորությունների կատարման մասին.
13.9.11 մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով` օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ.
13.9.12 քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները.
13.9.13 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարություն է ներկայացնում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը.
13.9.14 կազմակերպում է մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրրերի հրապարակումը.
13.9.15 աջակցում է մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների բաժնետերերին բաժնետոմսերի տրամադրմանը.
13.9.16 մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում կատարում է վերլուծություններ.
13.9.17 իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացումը.
13.9.18 պետական գույքի հավանական գնորդներին տրամադրում է մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկություններ.:
13.10 Լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման ոլորտներում`
13.10.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման վերաբերյալ.
13.10.2 մշակում և ներկայացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր.
13.10.3 լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում իրականացնում է վերլուծություններ և գույքի օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
13.10.4 կազմակերպում է իր տիրապետմանը փոխանցվող լուծարվող, անվճարունակ (սնանկ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման գործընթացը, իրականացնում լուծարված կազմակերպությունների գույքի կառավարումը.
13.11 քաղաքաշինության ոլորտում`
13.11.1 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոլորտի ներդրումային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցելը.
13.11.2 օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում և կարգով` քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցումը.
13.11.3 պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետական-քաղաքաշինական ծառայությունների մեթոդական օժանդակումը.
13.11.4 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) աշխատանքների մասնակցելը.
13.11.5 շինարարական արտադրության, բնակարանային և իր իրավասության սահմաններում` հողի շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը.
13.11.6 բնագավառին (այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.
13.11.7 սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կազմակերպումը.
13.11.8 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների քաղաքաշինական գործունեության ստուգումների իրականացումը.
13.11.9 ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության բնագավառների պատմական, արխիվային, թանգարանային ու գեղարվեստական արժեքների ցուցադրումը, ցուցահանդեսների և ստեղծագործական մրցույթների կազմակերպումը.
13.12 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
15. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:
16. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
17. Նախարարը`
17.1 իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական և իրավական ակտեր.
17.2 ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
17.3 օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
17.4 իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
17.5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
17.6 օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
17.7 սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
17.8 օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
17.9 լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններ ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
17.10 վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
17.11 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թիվը.
17.12 օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
17.13 ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17.14 իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
18. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի հանձնարարությամբ տեղակալներից մեկը:
19. Նախարարի տեղակալը`
19.1 համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.
19.2 իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
19.3 նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
19.4 նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
19.5 համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
19.6 իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
19.7 իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
19.8 պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
19.9 ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
19.10 նախարարին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
19.11 նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
20. Նախարարության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից նախարարության կնքած գործարքներով ձեռք բերված և նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության գույքը:
22. Նախարարությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
24. Նախարարության գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
| |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԼՂՀ կառավարության
2002 թվականի նոյեմբերի 1-ի
N 22 որոշմամբ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. Տնտեսական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժին
2. Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
3. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ներդրումների և առևտրի բաժին
4. Պետական գույքի կառավարման բաժին
5. Քաղաքաշինության և ճարտարապետության գործունեության վերահսկողության բաժին
6. Նախագծա-նախահաշվային և կոմունալ տնտեսության բաժին
7. Կապիտալ շինարարության բաժին
8. Լիցենզավորման բաժին
9. Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին
10. Ընդհանուր բաժին