ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''22'' հունիսի 2004թ. |
N 229 |
ք.Ստեփանակերտ
«ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոդվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2004թ. մարտի 9-ի ՆՀ-89 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
2. Հաստատել՝
ա) ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
գ) ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի։
3. ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարին՝ ԼՂՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմի աշխատողների թվաքանակի վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004թ. հուլիսի 1-ից։
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«22» հունիսի 2004թ.
թիվ 229 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է տնտեսական զարգացման, արդյունաբերության, արտադրական ենթակառուցվածքների, պետական գույքի կառավարման և քաղաքաշինության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով։
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից։ Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները։
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
7.1. կառուցվածքային և ներդրումային քաղաքականության սկզբունքների, մեթոդների և իրականացման ձևերի մշակումը.
7.2. տնտեսական գործունեության կարգավորման ոլորտում պետական մասնակցության օպտիմալացման համալիր միջոցառումների մշակումը.
7.3. նորամուծական (ինովացիոն) և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիմնարար և կիրառական գիտության, գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.
7.4. գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստելը, արտաքին տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.
7.5. իր իրավասության սահմաններում տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը.
7.6. սահմանված կարգով՝ արտաքին առևտրատնտեսական կապերին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելը.
7.7. հայրենական ապրանքները և ծառայություններն արտաքին շուկա մուտք գործելու, հայրենական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար բարենպաստ պայմանների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսությանն արդյունավետ ինտեգրման ապահովման միջոցառումների մշակումն ու իրականացումը.
7.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական ռազմավարության միջոցառումների մշակումը, տնտեսական գործունեության բնագավառում միասնական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.
7.9. զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը.
7.10. մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովումը.
7.11. ներքին առևտրի, ներքին շուկայի պաշտպանության, սպառողական շուկայի ու ծառայությունների ոլորտի քաղաքականության մշակումը և իրականացումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը նպաստելը.
7.12. նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման նպատակով՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական ռեգիստրների վարումը.
7.13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերլուծումը և դրա հիման վրա տնտեսական ոլորտում պետական կարգավորման սկզբունքների ու մեթոդների սահմանման նպատակով առաջարկությունների մշակումը.
7.14. արտադրական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ստանդարտացման, նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում քաղաքականության մշակումն ու իրականացումը.
7.15. բնօգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացման վերահսկողությունը.
7.16. ստանդարտացման, արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման ու չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացման վերահսկողությունը.
7.17. շուկայական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
7.18. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի կառավարման, տնօրինման և գույքի օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.
7.19. պետական գույքի կառավարման շրջանակներում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.
7.20. պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.
7.21. իր իրավասության սահմաններում տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթների մշակումը, այդ ոլորտին վերաբերվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների կատարման աշխատանքների կազմակերպումը.
7.22. սեփականության տարբեր ձևերի օպտիմալ համամասնությունների ձևավորման աշխատանքներին նպաստելը, պետության կողմից ձեռնարկատիրության զարգացման նպատակով իրականացվող միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը և իր ոլորտում ներդրմանը մասնակցությունը.
7.23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը և էներգամատակարարման հուսալիությանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
7.24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, տեղական էներգետիկ պաշարների տարատեսակումը և արտադրական հզորությունների առավելագույն օգտագործման ապահովումը.
7.25. էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման նպատակային և տարածաշրջանային համագործակցության պետական ծրագրերի մշակումը.
7.26. էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
7.27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էներգախնայողության ռազմավարության մշակումը, անհրաժեշտ քաղաքականության վարման խթանումը և էներգետիկայի բնագավառում ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովումը, մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացմանը նպաստումը.
7.28. իր իրավասության սահմաններում տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության պետական կառավարումը, կարգավորումը, պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
7.29. տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակումը, իրականացումը, գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը.
7.30. իր իրավասության սահմաններում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը, միջպետական համագործակցությունը.
7.31. տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների վերաբերյալ նորմատիվ իրավական ու նորմատիվ տեխնիկական ակտերի մշակումը, տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի և ստանդարտների մշակումը.
7.32. իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը.
7.33. տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների, տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների շուկայի ձևավորմանն աջակցությունը.
7.34. պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը և ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումը, իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.
7.35. իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.
7.36. քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, տարածքների ինժեներական պաշտպանության, բնակարանային-կոմունալ տնտեսության, տարածքային հատակագծման և տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների պլանավորման ու զարգացման, դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային ու այլ ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.
7.37. քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը (ընդունումը, բացի պետական ստանդարտներից).
7.38. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական նպատակային ծրագրերի քաղաքաշինական հիմնավորումների մշակման ու իրականացման ապահովումը.
7.39. բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով հողային պաշարների պետական կառավարման իրականացումը.
7.40. իր իրավասության սահմաններում բնակավայրերի կայուն զարգացման քաղաքականության մշակումը.
7.41. քաղաքաշինության բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը, բնագավառում գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
7.42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներահետազննական, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների (այդ թվում՝ ինժեներական) տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման (անձնագրավորման) ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման ու համակարգման ապահովումը.
7.43. բնակարանային քաղաքականության (բնակարանային շինարարության), բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
7.44. իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.
7.45. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի՝ սահմանված կարգով հաստատումից հետո դրանցով ամրագրված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
7.46. քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության (քանդման) ու շահագործման ընթացքում մարդկանց ու կենսագործունեության միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.
7.47. միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցությունը.
7.48. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը, ամփոփումն ու քաղաքաշինական տեղեկատվական բանկի կազմավորումը.
7.49. իր իրավասության սահմաններում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.
7.50. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը.
II. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
8.1. տնտեսական քաղաքականության ոլորտում՝
8.1.1. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների ու ծրագրերի, ինչպես նաև հանրապետության տնտեսական անվտանգության և կայուն զարգացման ռազմավարության իրականացման ապահովման միջոցառումների, տնտեսության համակարգային բարեփոխումների ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
8.1.2. պետական կառավարման շահագրգիռ մարմինների մասնակցությամբ՝ սահմանված կարգով տնտեսության զարգացման համամասնությունների ու միտումների բացահայտումը և տնտեսական գործընթացների կարգավորման հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.1.3. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսական, բյուջետային, հարկային, վարկային և սակագնային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
8.1.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով իր իրավասության սահմաններում իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և համապատասխան եզրակացությունների տրամադրումը.
8.1.5. իր իրավասության սահմաններում տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքներին մասնակցությունը.
8.1.6. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմմանը և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովմանը մասնակցությունը.
8.1.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունում վճարումների և հաշվարկների համակարգի վերլուծման աշխատանքներին մասնակցությունը, այդ համակարգի վերլուծման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.1.8. սոցիալական քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
8.1.9. օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործմանը, տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպմանը, բնական և տեխնածին աղետների կանխման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը.
8.1.10. հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման ու կատարելագործման արդյունավետ համակարգի ձևավորմանը մասնակցությունը.
8.2. գիտության և տեխնոլոգիական քաղաքականության ոլորտում՝
8.2.1. գիտատեխնիկական ու նորամուծական քաղաքականության, գիտական, գիտատեխնիկական պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմանը, գիտության ու արտադրության մեջ փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանն օժանդակելը, բարձր տեխնոլոգիաների մշակմանը, ներմուծմանը և արտահանմանը, հանրապետության տնտեսության մեջ դրանց ներդրմանն աջակցելը, տեխնոլոգիաների փոխանցման միջազգային գործընթացների ուսումնասիրումը և հանրապետության տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող՝ փոխանցվող տեխնոլոգիաների ներմուծմանը նպաստելը.
8.2.2. նորամուծական գործունեության հետ կապված գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն աջակցելը, նորամուծական համակարգի ձևավորմանը և զարգացմանը նպաստելը.
8.2.3. տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման միջոցառումների մշակումը և դրանց իրականացմանը նպաստելը.
8.2.4. մրցութային հիմունքներով գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների, այդ թվում՝ կիրառական տնտեսագիտական հետազոտությունների կատարման պետական պատվերի կազմումը.
8.2.5. հանրապետությունում էլեկտրոնային (ցանցային) տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության և տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման միջոցառումների մշակումը ու դրա իրականացմանը նպաստելը.
8.3. արտաքին տնտեսական քաղաքականության և տնտեսական համագործակցության ոլորտում՝
8.3.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ արտաքին առևտրատնտեսական գործունեության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպաստելը.
8.3.2. իր իրավասության սահմաններում առևտրատնտեսական, գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում օտարերկյա պետությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստելը, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ՝ նպատակային ծրագրերի և տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցերի մշակմանը մասնակցությունը.
8.3.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանմանը պետական աջակցության ցուցաբերման, այդ թվում՝ արտահանմանն օժանդակության ենթակառուցվածքի ձևավորման ու զարգացման, արտահանման ու ներմուծման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.3.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ առևտրատնտեսական և ներդրումային միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, իր իրավասությունների սահմաններում պայմանագրերի մյուս մասնակիցների պարտավորությունների կատարման աշխատանքների դիտանցին մասնակցությունը.
8.3.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ ապրանքների արտահանման և ներմուծման քանակային սահմանափակումների կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
8.3.6. պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներդրումային ոլորտում տնտեսական և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
8.3.7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի ներդրման միջոցառումների և էլեկտրոնային առևտրի քաղաքականության մշակումն ու դրա իրականացմանը նպաստելը, այդ ոլորտում առևտրային ընթացակարգերի և արտաքին տնտեսական գործունեության մասին իրազեկման գործընթացի պարզեցման ապահովումը.
8.4. գործարարության զարգացմանն աջակցության ոլորտում՝
8.4.1. գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ու վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.
8.4.2. ներդրումների և ներդրողների պաշտպանությանն ուղղված քաղաքականության մշակումը և դրա հետ կապված աշխատանքների համակարգումը.
8.4.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրության, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, այն խթանող և օժանդակող համակարգի ստեղծումը.
8.4.4. Լեռնային Ղարաբաղի Հանարապետության օրենսդրությանը համապատասխան ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.4.5. շուկայական ենթակառուցվածքների տարրերի զարգացմանը նպաստելը, տնտեսության զարգացմանը դրանց կողմից հարուցվող խոչընդոտների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.4.6. իր իրավասության սահմաններում արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.
8.4.7. ապահովագրական շուկայի զարգացման վերաբերյալ օրենսդրական և այլ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.
8.4.8. առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, նրանց շահերը ներկայացնող միավորումների, ընկերակցությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.
8.5. նյութական արտադրության և արտադրական ենթակուռուցվածքների զարգացման ոլորտում՝
8.5.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերական համալիրի զարգացման քաղաքականության մշակումը, դրա իրականացման միջոցառումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.5.2. նախարարության իրավասությունների սահմաններում տնտեսության ճյուղերում և ենթաճյուղերում առանձին արտադրությունների զարգացման ու բարեփոխումների ծրագրերի մշակումը և իրականացմանը մասնակցությունը.
8.5.3. տնտեսության իրական հատվածի և արտադրական ենթակառուցվածքի համամասնական զարգացմանը խոչընդոտող երևույթների բացահայտումը, դրանց վերացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.5.4. միջպետական և ներհանրապետական արտադրական կոոպերացիայի զարգացման միջոցառումների մշակումը և իրականացումը.
8.5.5. արտադրողների ճյուղային միավորումներին ու փորձագետներին իրենց կանոնադրական խնդիրների իրականացման գործում օժանդակելը.
8.5.6. տնտեսության մեջ աշխատանքների անվտանգ կազմակերպման, բնական և տեխնածին աղետների կանխման հանրապետական ու տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը, գիտատեխնիկական նվաճումների հիման վրա արտադրությունում անվտանգ տեխնիկայի կանոնների կատարելագործմանը նպաստելը և վերահսկողության իրականացումը.
8.5.7. իր իրավասության սահմաններում իրականացնում է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառների գործունեության կառավարումը, պետական քաղաքականության մշակումը, անհրաժեշտ կառուցվածքային և այլ բարեփոխումներ.
8.5.8. մշակում է էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարությունը, դրանց իրականացման ծրագրերն ու միջոցառումները.
8.5.9. ապահովում է տեղական էներգետիկական պաշարների, էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչպես նաև բնապաշարների որոնողահետախուզական աշխատանքները.
8.5.10. էներգետիկայի, տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներին վերաբերվող նորմատիվ իրավական ակտերի տեխնիկական նորմերի մշակումը, գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
8.5.11. տրանսպորտի բնագավառում պետական ծրագրերի և հայեցակարգերի մշակումը և ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպումը.
8.5.12. իր իրավասության սահմաններում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության կազմակերպման բարելավման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը.
8.5.13. հեռահաղորդակցության բնագավառում ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մշակում և իրականացում.
8.5.14. հեռահաղորդակցության կանոնների, հեռահաղորդակցության ցանցերի եւ տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի կառույցների, ինչպես նաեւ ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում.
8.5.15. հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանների սահմանում.
8.5.16. հեռահաղորդակցության բնագավառի օրենքների, գործող լիցենզիաների եւ նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման, ինչպես նաև հեռահաղորդակցության կանոնների եւ նորմերի պահպանման պետական վերահսկողության իրականացում.
8.5.17. հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխման իրականացում, ռադիոէլեկտրոնային միջոցների սարքավորումների ներմուծման, իրացման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն.
8.5.18. արտակարգ իրավիճակներում արտադրական ենթակառուցվածքների բնագավառի գործունեության ռազմավարության մշակումն ու իրականացումը.
8.5.19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոստային նամականիշների պատկերի, թեմայի, տպաքանակի, գործողության ժամկետի սահմանում, դրանց հրապարակման և տարածման կազմակերպում, փոստային ծրարների և բացիկների նմուշների հաստատում.
8.6. առևտրի, զբոսաշրջության և ծառայությունների զարգացման քաղաքականության ոլորտում՝
8.6.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապրանքների և ծառայությունների ներքին (մեծածախ և մանրածախ) շուկայի զարգացման ու կարգավորման միջոցառումների մշակումը և իրականացումը.
8.6.2. զբոսաշրջության զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը, այն խթանող և դրան օժանդակող համակարգի ստեղծմանը նպաստելը, զբոսաշրջության կազմակերպությունների հետ կապերի ամրապնդումն ու աշխատանքների համակարգումը.
8.6.3. սպառողների շահերի պաշտպանության համալիր միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների համակարգումը և իրականացմանը մասնակցությունը.
8.7. տնտեսության պետական կառավարման և կարգավորման ոլորտում՝
8.7.1. մտավոր սեփականության (արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք) պահպանության քաղաքականության մշակումը և ոլորտի աշխատանքների համակարգումը.
8.7.2. արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային և սպասարկման նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) ու ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների ստեղծման, օգտագործման և հուսալի իրավական պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.
8.7.3. հեղինակային և հարակից իրավունքների համակողմանի պահպանության միջոցառումների մշակման ու իրականացման ապահովումը.
8.7.4. այն ճյուղերում, որտեղ իրականացվում է գների (սակագների) պետական կարգավորում, գնային կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, պետական կարգավորող գների (սակագների) մշակմանը և վերահսկմանը մասնակցությունը.
8.7.5. երկրաբանահետախուզական աշխատանքներին պետական աջակցության միջոցառումների մշակմանը մասնակցությունը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի շահագործման իրավունքի (բացառությամբ հողամասերի), աճուրդների և մրցույթների անցկացման կազմակերպումը, ինչպես նաև արտադրանքի բաժանման վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի մշակումը.
8.7.6. իր իրավասության սահնաններում բնական ռեսուրսների օգտագործման, ռեսուրսախնայողության, էներգախնայողության տնտեսական մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.
8.7.7. իր իրավասության սահմաններում բնական ռեսուրսների օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
8.7.8. պետական կառավարման մարմինների կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը.
8.7.9. գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների և միջազգային փորձի հիման վրա տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման պահանջների սահմանումը և կատարելագործումը, տնտեսության մեջ աշխատանքների արդյունաբերական անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
8.7.10. իր իրավասության սահմաններում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական նպատակների, պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.
8.7.11. աշխատանքների անվտանգ կազմակերպման՝ մեքենասարքավորումների կառուցվածքի, պատրաստման, անվտանգ շահագործման պահանջների սահմանումը (կանոնակարգեր և նորմեր).
8.7.12. ստանդարտացման, նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման բնագավառներում լիազորված մարմնին օրենքով վերապահված իրավասությունների իրականացումը.
8.8. պետական գույքի կառավարման ոլորտում՝
8.8.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և իրագործում է պետական այն գույքի (այսուհետև՝ պետական գույք) կառավարումը, որը նախարարության տնօրինմանն է տրվել օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն.
8.8.2. մշակում և առաջարկություններ է ներկայացնում պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման վերաբերյալ.
8.8.3. իր իրավասության սահմաններում լուծում է պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
8.8.4. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.
8.8.5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ.
8.8.6. համագործակցում է պետական մարմինների հետ պետական գույքի գույքագրման աշխատանքներում, ընդունում գույքագրման վերաբերյալ հաշվետվությունները, իսկ հատուկ լիազորության դեպքում կազմակերպում է գույքագրման աշխատանքները.
8.8.7. իր իրավասության սահմաններում պետական գույքի տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդունում է տեղեկատվություն պետական գույքի տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին.
8.8.8. իր իրավասության սահմաններում աջակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.
8.8.9. իր իրավասության սահմաններում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ իրականացնում է պետական գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.
8.8.10. իր իրավասության սահմաններում նպաստում է պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը.
8.8.11. իր իրավասության սահմաններում մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալված պետական գույքի կառավարման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը.
8.8.12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումներ և միջոցառումներ է իրականացնում դրանց ապահովման համար:
8.9. մասնավորեցման ոլորտում՝
8.9.1. մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերը (այսուհետև՝ ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
8.9.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքները.
8.9.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ և վարձում փորձագետներ.
8.9.4. մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման հայտեր և դրանց ընթացք տալիս.
8.9.5. մշակում է պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
8.9.6. մշակում է գույքի գնահատումը, մասնավորեցումը, իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծեր ու դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
8.9.7. հաստատում է մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեկ քառ. մետրի և այդ գործակիցների նվազագույն ու առավելագույն չափերը.
8.9.8. գնահատում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
8.9.9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքում է մասնավորեցման գործարքներ.
8.9.10. իրականացնում է իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն և տալիս եզրակացություն պարտավորությունների կատարման մասին.
8.9.11. մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով՝ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ.
8.9.12. քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները.
8.9.13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը.
8.9.14. կազմակերպում է մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակումը.
8.9.15. աջակցում է մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների բաժնետերերին բաժնետոմսերի տրամադրմանը.
8.9.16. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում կատարում է վերլուծություններ.
8.9.17. իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդհանրացումը.
8.9.18. պետական գույքի հավանական գնորդներին տրամադրում է մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկություններ:
8.10. Լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման ոլորտներում՝
8.10.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման, անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման վերաբերյալ.
8.10.2. մշակում և ներկայացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր.
8.10.3. լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում իրականացնում է վերլուծություններ և գույքի օգտագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
8.10.4. կազմակերպում է իր տիրապետմանը փոխանցվող լուծարվող, անվճարունակ (սնանկ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման գործընթացը, իրականացնում լուծարված կազմակերպությունների գույքի կառավարումը.
8.11. Ջրային համակարգերի կառավարման ոլորտում
8.11.1. ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին մասնակցելը.
8.11.2. օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման աշխատանքներին մասնակցելը և ջրային ռեսուրսների վերաբաշխման ապահովումը.
8.11.3. ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննության ապահովումը և առաջարկություններ ներկայացնելը.
8.11.4. հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման անվտանգության կարգավորումը և վերահսկումը.
8.11.5. ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների՝ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման վերահսկումը.
8.11.6. ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
8.11.7. ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցելը.
8.11.8. կարգավորող սակագների, ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
8.12. քաղաքաշինության ոլորտում՝
8.12.1. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոլորոտի ներդրումային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցելը.
8.12.2. օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում և կարգով՝ քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքների և նախագծերի համաձայնեցումը.
8.12.3. պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետական-քաղաքաշինական ծառայություններին մեթոդական օժանդակումը.
8.12.4. իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) աշխատանքների մասնակցելը.
8.12.5. շինարարական արտադրության, բնակարանային և իր իրավասության սահմաններում՝ հողի շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը.
8.12.6. բնագավառին (այդ թվում՝ սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.
8.12.7. սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կազմակերպումը.
8.12.8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմինների համապատսախան կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.
8.12.9. ճարտարապետության, քաղաքաշինության և շինարարության բնագավառների պատմական, արխիվային, թանգարանային ու գեղարվեստական արժեքների ցուցադրումը, ցուցահանդեսների և ստեղծագործական մրցույթների կազմակերպումը.
8.12.10. նախարարության իրավասության սահմաններում մշակում և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, օրենսդրական ու այլ իրավական նորմատիվ ակտերի նախագծեր, ինչպես նաև քննարկում և եզրակացություն է տալիս իր գործունեության ոլորտին առնչվող օրենքների ու իրավական ակտերի նախագծերի մասին.
8.12.11. իր իրավասության սահմաններում պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, ինչպես նաև կառավարում է իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու պետական կառավարչական հիմնարկները.
8.12.12 մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը և ապահովում ու վերահսկում ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը.
8.12.13. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
III. Նախարարության կառավարումը
9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ։ Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցվելով նախարարի հետ։
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար։
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին։
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը։
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ։
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը։
IV. Նախարարության աշխատակազմը
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է։
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից։
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով։
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով։ Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք. Ստեփանակերտ, փող. Փետրվարի 20։
V. Նախարարության աշխատակազմի գույքը
27. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն։
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը։
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը։
VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն)։
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարը։
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ։
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է։
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում։
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար։ Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները։
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով։
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները։
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար։
VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր։
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
IX Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«22» հունիսի 2004թ.
թիվ 229 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
|
1. |
Տնտեսական քաղաքականության և օրենսդրության վարչություն |
|
2. |
Արդյունաբերության և արտադրական ենթակառուցվածքների կառավարման վարչություն |
|
3. |
Պետական գույքի կառավարման վարչություն |
|
4. |
Քաղաքաշինության վարչություն |
|
5. |
Լիցենզավորման բաժին |
|
6. |
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին |
|
7. |
Անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական բաժին
|
|
II. Առանձնացված ստորաբաժանումներ
|
|
1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որակի տեսչություն |
|
2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն |
|
3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Լեռտեխհսկողություն) |
|
4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչություն |
|
5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռահաղորդակցության և սուրհանդակային գործակալություն |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«22» հունիսի 2004թ.
թիվ 229 որոշման |
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմն ու չափը
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Քանակ |
Գինը
(դրամ) |
Հաշվեկշռային
արժեքը (դրամ) |
| |
Ա. Կառուցվածքային ստորաբաժանումների գույք |
|
1. |
Ավտոմեքենա ԳԱԶ - 2411 |
1 |
279387 |
279387 |
|
2. |
Ավտոմեքենա ԳԱԶ - 3110 |
1 |
4317150 |
4317150 |
|
3. |
Ավտոմեքենա ՎԱԶ - 21213 |
1 |
2948100 |
2948100 |
|
4. |
Ավտոմեքենա ԳԱԶ - 3110 |
1 |
4079950 |
4079950 |
|
5. |
Ավտոմեքենա ԳԱԶ - 3110 |
1 |
4317150 |
4317150 |
|
6. |
Ավտոմեքենա ՎԱԶ - 21213 |
2 |
2400000 |
4800000 |
|
7. |
Ավտոմեքենա ՎԱԶ - 21213 |
1 |
2565000 |
2565000 |
|
8. |
Ավտոմեքենա ԳԱԶ - 31029 |
1 |
4750000 |
4750000 |
|
9. |
Համակարգիչ տպիչով "Վիգլեն" |
1 |
1150000 |
1150000 |
|
10. |
Համակարգիչ "Վիգլեն" |
1 |
1350000 |
1350000 |
|
11. |
Համակարգիչ "Pe-233" |
2 |
394470 |
788940 |
|
12. |
Տպիչ |
1 |
310300 |
310300 |
|
13. |
Համակարգիչ "P-166" |
1 |
600000 |
600000 |
|
14. |
Տպիչ Epson - FX - 850 |
1 |
287280 |
287280 |
|
15. |
Համակարգիչ "Samsung Syna Master 4106" |
1 |
97180 |
97180 |
|
16. |
Տպիչ Docu Prin P Sex |
1 |
233244 |
233244 |
|
17. |
Համակարգիչ P-III -1 GHr, 128 HB, RAM 20 CB HDD |
1 |
328208 |
328208 |
|
18. |
Մոնիտոր HP-15 |
1 |
90520 |
90520 |
|
19. |
Lan Card |
1 |
17520 |
17520 |
|
20. |
Speakers |
1 |
10512 |
10512 |
|
21. |
Տպիչ LazerJet 6L |
1 |
127260 |
127260 |
|
22. |
Պատճենահանման մեքենա |
1 |
0 |
|
|
23. |
Համակարգիչ P-III -533 (64) CD -ROM |
1 |
546500 |
546500 |
|
24. |
Տպիչ ՀՊԼՅետ 1200 |
1 |
266400 |
266400 |
|
25. |
Պատճենահանման մեքենա "Canon -1215" |
1 |
1260000 |
1260000 |
|
26. |
Համակարգիչ "Samsung r 400B" |
1 |
106812 |
106812 |
|
27. |
Տպիչ Docu Prin P Sex |
1 |
251750 |
251750 |
|
28. |
Պատճենահանման մեքենա |
2 |
1081200 |
2162400 |
|
29. |
Մանիտոր |
2 |
116388 |
232776 |
|
30. |
Տպիչ |
2 |
148399.5 |
296799 |
|
31. |
UPS |
2 |
134799 |
269598 |
|
32. |
Համակարգիչ |
2 |
477000 |
954000 |
|
33. |
Լազերային դիսկավոդ |
1 |
79153 |
79153 |
|
34. |
Պատճենահանման մեքենա |
1 |
234780 |
234780 |
|
35. |
Լազերային տպիչ |
1 |
179998 |
179998 |
|
36. |
Սկաներ |
1 |
75250 |
75250 |
|
37. |
Համակարգիչ |
1 |
463540 |
463540 |
|
38. |
Բազկաթոռ |
2 |
180590 |
361180 |
|
39. |
Բազկաթոռ |
2 |
70210 |
140420 |
|
40. |
Բազկաթոռ |
1 |
260780 |
260780 |
|
41. |
Բազկաթոռ |
1 |
75227 |
75227 |
|
42. |
Բազկաթոռ |
6 |
13800 |
82800 |
|
43. |
Բազմոց |
1 |
85498 |
85498 |
|
44. |
Թիկնաթոռ |
2 |
40000 |
80000 |
|
45. |
Թիկնաթոռ |
1 |
232300 |
232300 |
|
46. |
Թիկնաթոռ |
1 |
16000 |
16000 |
|
47. |
Ղեկավարի թիկնաթոռ |
1 |
78240 |
78240 |
|
48. |
Աթոռ |
12 |
9720 |
116640 |
|
49. |
Օֆիսի թիկնաթոռ |
15 |
15840 |
237600 |
|
50. |
Սեղան երկպահարան համակցված |
1 |
300000 |
300000 |
|
51. |
Սեղան երկպահարան համակցված |
7 |
81000 |
567000 |
|
52. |
Երկփեղկանե սեղան կցորդով |
1 |
22000 |
22000 |
|
53. |
Երկփեղկանե սեղան կցորդով |
1 |
58175 |
58175 |
|
54. |
Համակցված սեղան կցորդով |
1 |
114806 |
114806 |
|
55. |
Համակցված սեղան կցորդով |
1 |
62320 |
62320 |
|
56. |
Համակցված սեղան կցորդով |
1 |
121818 |
121818 |
|
57. |
Պահարանով համակցված սեղան |
1 |
201600 |
201600 |
|
58. |
Սեղան համակցված |
2 |
30950 |
61900 |
|
59. |
Սեղան երկպահարան |
7 |
18900 |
132300 |
|
60. |
Երկփեղկանե սեղան |
4 |
34000 |
136000 |
|
61. |
Սեղան երկփեղկանի |
6 |
59000 |
354002 |
|
62. |
Սեղան մեկպահարան |
1 |
50000 |
50000 |
|
63. |
Սեղան համակարգչի համար |
2 |
36000 |
72000 |
|
64. |
Միափեղկ սեղան համակարգիչ |
3 |
31000 |
93000 |
|
65. |
Համակարգիչի սեղան |
1 |
95060 |
95060 |
|
66. |
Միափեղկ սեղան |
3 |
97440 |
292320 |
|
67. |
Սեղան |
1 |
131393 |
131393 |
|
68. |
Սեղան |
1 |
80139 |
80139 |
|
69. |
Սեղան ղեկավարի |
1 |
1007019 |
1007019 |
|
70. |
Հանդերձարան |
1 |
78240 |
78240 |
|
71. |
Խորհուրդակցության սեղան |
1 |
122640 |
122640 |
|
72. |
Ամսագրային սեղան |
1 |
20400 |
20400 |
|
73. |
Խոհանոցի կահույք |
1 |
118200 |
118200 |
|
74. |
Ընդունարանին սեղան |
1 |
94800 |
94800 |
|
75. |
Պահարան համակցված |
8 |
36945 |
295560 |
|
76. |
Համակցված պահարան |
1 |
164800 |
164800 |
|
77. |
Համակցված պահարան |
1 |
84776 |
84776 |
|
78. |
Համակցված պահարան |
1 |
46335 |
46335 |
|
79. |
Համակցված պահարան |
1 |
96720 |
96720 |
|
80. |
Պահարան |
1 |
65800 |
65800 |
|
81. |
Երկաթե պահարան |
1 |
14300 |
14300 |
|
82. |
Երկաթե պահարան |
2 |
34000 |
68000 |
|
83. |
Հեռուստացույց "Շիվակի” |
1 |
114000 |
114000 |
|
84. |
Հեռուստացույց "Դաոով” |
1 |
200000 |
200000 |
|
85. |
Հեռուստացույց |
1 |
155000 |
155000 |
|
86. |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
65000 |
65000 |
|
87. |
Հեռուստացույցի սեղան |
1 |
28000 |
28000 |
|
88. |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
24720 |
24720 |
|
89. |
Ֆաքս "Դաոով” |
1 |
250000 |
250000 |
|
90. |
Բջջային հեռախոս "Նոկի” |
1 |
140592 |
140592 |
|
91. |
Հեռախոսի ապարատ "Harvest” տակդիրի հետ |
1 |
252000 |
252000 |
|
92. |
Հեռախոսի ապարատ "Harvest” առանց տակդիրի |
1 |
126000 |
126000 |
|
93. |
"Panasonic” կայան KX -TA 308 |
1 |
551660 |
551660 |
|
94. |
"Panasonic” հեռախոս KX -TA 308 |
1 |
84240 |
84240 |
|
95. |
Հեռախոսի ապարատ |
1 |
15238 |
15238 |
|
96. |
Օդափոխիչ |
2 |
28200 |
56400 |
|
97. |
Գրամեքենա "Յատրան” |
1 |
100000 |
100000 |
|
98. |
Գրամեքենա "Յատրան” |
1 |
80000 |
80000 |
|
99. |
Սառնարան |
1 |
85000 |
85000 |
|
100. |
Երկաթյա թիթեղներից վարագույր (հորիզոնական) |
17.5 |
13440 |
235200 |
|
101. |
Վարագույր (ՋՈս, ջՌ) |
3 |
31568 |
94704 |
|
102. |
ԼՂՀ զինանշան |
1 |
72000 |
72000 |
|
103. |
Հայելիներ "Իտալիա” |
1 |
104400 |
104400 |
|
104. |
Ջրատաքացուցիչ |
1 |
43775 |
43775 |
|
105. |
Էլեկտրատաքացուցիչ |
2 |
34000 |
68000 |
|
106. |
էլեկտրական ջեռուցիչ |
1 |
20400 |
20400 |
|
107. |
Մագնիտաֆոն |
1 |
95950 |
95950 |
|
108. |
Գրապահարան |
1 |
22363 |
22363 |
|
109. |
Համակարգիչ |
1 |
266850 |
266850 |
|
110. |
Մանիտոր |
1 |
88950 |
88950 |
|
111. |
Տպիչ |
1 |
183830 |
183830 |
|
112. |
Համակարգիչ "Notebook" |
1 |
1516300 |
1516300 |
|
113. |
Սառնարան |
1 |
160000 |
160000 |
|
114. |
Համակարգիչ |
1 |
336390 |
336390 |
|
115. |
Մանիտոր |
1 |
99280 |
99280 |
|
116. |
Տպիչ HP DJ 5500 |
1 |
96390 |
96390 |
|
117. |
Տպիչ HP DJ 3420 |
1 |
49640 |
49640 |
|
118. |
Աթոռ |
41 |
228 |
9349 |
|
119. |
Երկաթե պահարան |
1 |
116 |
116 |
|
120. |
Վարագույր |
2 |
41000 |
82000 |
|
121. |
Հեռախոս |
10 |
13472 |
134720 |
|
122. |
Ներքին կապի հեռախոս |
2 |
3000 |
6000 |
|
123. |
Կոֆեի սպասք |
3 |
2767 |
8300 |
|
124. |
Էլեկտրոնային հաշվիչ գրքույկ |
1 |
37500 |
37500 |
|
125. |
Պահարան |
2 |
1474 |
2948 |
|
126. |
Հաշվիչ |
1 |
11000 |
11000 |
|
127. |
Կոֆեռիչ |
2 |
600 |
1200 |
|
128. |
էլեկտրական ջեռուցիչ |
1 |
15912 |
15912 |
|
129. |
Ժամացույց |
2 |
3500 |
7000 |
|
130. |
Կոմպոզիցիա |
1 |
19500 |
19500 |
|
131. |
Ջեռուցման հարմարանք |
3 |
12200 |
36600 |
|
132. |
Աթոռ |
8 |
31177 |
249412 |
|
133. |
Հաշվիչ |
2 |
8000 |
16000 |
|
134. |
Հեռախոս |
1 |
50000 |
50000 |
|
135. |
Էլեկտրական թեյնիկ |
2 |
12000 |
24000 |
|
136. |
Էլեկտրական տաքացման սարքավորում |
1 |
15000 |
15000 |
|
137. |
Երկփեղկանի սեղան |
4 |
7098 |
28392 |
|
138. |
Միփեղկ սեղան |
1 |
15000 |
15000 |
|
139. |
Երկաթե կախարան |
1 |
586 |
586 |
|
140. |
Պատի ժամացույց |
1 |
6933 |
6933 |
|
141. |
Հեռախոսի ալեհավաք "Harvest" |
2 |
10000 |
20000 |
|
142. |
Թիկնաթոռ |
8 |
15000 |
120000 |
|
143. |
Տրանսֆորմատոր |
1 |
11040 |
11040 |
|
144. |
Կիսափափուկ աթոռ |
26 |
10815 |
281190 |
|
145. |
Կալկուլյատոր |
1 |
13260 |
13260 |
|
146. |
Համակցված պահարան |
2 |
11937 |
23874 |
|
147. |
Հեռախոսի ապարատ |
2 |
13393 |
26786 |
|
148. |
Կալկուլյատոր |
3 |
15000 |
45000 |
|
149. |
Կիսափափուկ աթոռ |
6 |
15981 |
95886 |
|
150. |
Տրանսֆորմատոր |
1 |
11580 |
11580 |
|
151. |
Կալկուլյատոր |
1 |
8000 |
8000 |
|
152. |
Հեռախոսի ապարատ "Kacio" |
1 |
22000 |
22000 |
|
153. |
Էլեկտրասալիկ |
5 |
2604 |
13020 |
|
154. |
Հեռախոսի ապարատ |
2 |
8536 |
17072 |
|
155. |
Տրանսֆորմատոր |
1 |
9360 |
9360 |
|
156. |
Կալկուլյատոր |
1 |
10050 |
10050 |
|
157. |
Երկփեղկանի սեղան |
3 |
7719 |
23157 |
|
158. |
Միփեղկ սեղան |
1 |
20000 |
20000 |
|
159. |
Հեռախոսի ապարատ |
1 |
12454 |
12454 |
|
160. |
Ռադիո |
1 |
6425 |
6425 |
|
161. |
Երկաթե պահարան |
1 |
4282 |
4282 |
|
162. |
Կալկուլյատոր |
2 |
22540 |
45080 |
|
163. |
Ապակյա սկուտեղ |
1 |
4644 |
4644 |
|
164. |
Տեսամագնիտաֆոն |
1 |
1333 |
1333 |
|
165. |
Պատի ժամացույց |
1 |
4213 |
4213 |
|
166. |
Հեռախոսի ապարատ |
2 |
16000 |
32000 |
|
167. |
Երկաթե պահարան |
1 |
20000 |
20000 |
|
168. |
Համակցված պահարան |
1 |
13634 |
13634 |
|
169. |
Կիսափափուկ աթոռ |
4 |
9093 |
36372 |
|
170. |
ՀԵռախոսի ապարատ |
2 |
8335 |
16670 |
|
171. |
Ջահ |
1 |
17333 |
17333 |
|
172. |
Էլեկտրասալիկ |
1 |
2604 |
2604 |
|
173. |
Հեռախոսի ապարատ |
1 |
7070 |
7070 |
|
174. |
Պահարան |
3 |
30000 |
90000 |
|
175. |
Երկաթե պահարան |
2 |
60000 |
120000 |
|
176. |
Պահարան կախարանով |
1 |
40000 |
40000 |
|
177. |
Երկաթե կախարան |
1 |
50000 |
50000 |
|
178. |
Համակցված սեղան |
2 |
80000 |
160000 |
|
179. |
Փայտե |
4 |
50000 |
200000 |
|
180. |
Միփեղկ սեղան |
8 |
37414 |
299314 |
|
181. |
Երկփեղկ սեղան |
8 |
64900 |
519200 |
|
182. |
Աթոռ |
10 |
5000 |
50000 |
|
183. |
Թիկնաթոռ |
3 |
13333 |
40000 |
|
184. |
Թիկնաթոռ |
1 |
85000 |
85000 |
|
185. |
Գրամեքենա |
2 |
80000 |
160000 |
|
186. |
Սառնարան |
1 |
35000 |
35000 |
|
187. |
Նիվելիր |
1 |
20000 |
20000 |
|
188. |
Տեոդալիտ |
1 |
20000 |
20000 |
|
189. |
Կիսափափուկ աթոռ |
18 |
8506 |
153110 |
|
190. |
Հեռուստացույց |
1 |
196000 |
196000 |
|
191. |
Հեռախոսի ապարատ |
6 |
6917 |
41500 |
|
192. |
Վարագույր |
6 |
10000 |
60000 |
|
193. |
Հովհար |
1 |
15000 |
15000 |
|
194. |
էլեկտրասալիկ |
5 |
3500 |
17500 |
|
195. |
էլեկտրական թեյնիկ |
1 |
14000 |
14000 |
|
196. |
Ռադիո |
2 |
5000 |
10000 |
|
197. |
Կալկուլյատոր |
10 |
1800 |
18000 |
|
198. |
Հեռախոսի ապարատ |
3 |
12000 |
36000 |
|
199. |
Հեռախոսի ապարատ |
11 |
4300 |
47300 |
|
200. |
Հեռախոսի ապարատ |
1 |
135700 |
135700 |
|
201. |
Գորգ |
1 |
35000 |
35000 |
|
202. |
Գորգ |
15 |
9600 |
144000 |
|
203. |
Կլոր կնիք |
3 |
10800 |
32400 |
|
204. |
Դրոշմ |
1 |
4800 |
4800 |
|
205. |
Դրոշմիկ |
1 |
1200 |
1200 |
|
206. |
Երկաթյա կնիք |
1 |
3600 |
3600 |
|
207. |
Հեռախոսի ապարատ |
4 |
5200 |
20800 |
|
208. |
Ֆոտոապարատ "Samsung" |
1 |
85000 |
85000 |
|
209. |
Բազկաթոռ |
4 |
14500 |
58000 |
|
210. |
Բազկաթոռ |
2 |
31500 |
63000 |
|
211. |
Ջեռուցման հարմարանք |
1 |
45500 |
45500 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
58598618 |
| |
Բ. Առանձնացված ստորաբաժանումների գույք |
|
212. |
Համակարգիչ |
1 |
615500 |
615500 |
|
213. |
Գրապահարան |
1 |
21095 |
21095 |
|
214. |
Գրասեղան |
1 |
22527 |
22527 |
|
215. |
Սեղան միակողմանի |
1 |
13822 |
13822 |
|
216. |
Աթոռներ |
4 |
1877 |
7510 |
|
217. |
Հեռախոսի ապարատ |
1 |
11400 |
11400 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
691854 |
| |
ԸՆԴՀԱՆՈՒՐԸ |
|
|
59290472 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |