Համարը 
N 278
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.11.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.11.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.08.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

,,21,, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1995թ.

 N 278

ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

ԼՂՀ տարածքում ավարտված շինարարությամբ օբյեկտների` ընդունող հանձնաժողովների կողմից շահագործման ընդունելու կարգի մասին

ԼՂՀ տարածքում բնակարանային-քաղաքացիական նշանակության օբյեկտների շինարարության որակի բարձրացման և շահագործման հանձնելիս դրանց շինպատրաստականության աստիճանի բարձրացման նպատակով, բնակելի և հասրակական շենքերի անաչառ (օբյեկտիկ) ընդունումն ապահովելու համար ԼՂՀ կառավարությունը որոշում է`

Հաստատել ավարտված շինարարությամբ օբյեկտները շահագործման ընդունելու կարգը (կցվում է):

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. նոյեմբերի 21-ի

թիվ 278 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ավարտված շինարարությամբ օբյեկտները շահագործման ընդունելու

Պատվիրատուի կողմից գլխավոր շինարարական ձեռնարկությունից օբյեկտների ընդունումն իրականացնում է պատվիրատուի ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարի հրամանով նշանակված ընդունող հանձնաժողովը:

Պետական ընդունող հանձնաժողովը ստեղծվում է ոչ ուշ, քան` օբյեկտը հանձնելու պատրաստականության մասին գլխավոր կապալառուի ծանուցման ստացումից հետո 5-օրյա ժամկետում:

Պետական ընդունող հանձնաժողովի կազմի մեջ մտնում են պատվիրատուի, գլխավոր կապալառուի, նախագծային և շահագործող ձեռնարկության (կազմակերպության), պետական սանիտարական հսկողության, պետական հրդեհային հսկողության և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության տեսչության կամ քաղաքի (շրջանի) ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվում, որպես կանոն, քաղաքի կամ շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալներից մեկը:

Պետական ընդունող հանձնաժողովը պարտավոր է ստուգել օբյեկտի շինարարության ընթացքում կիրառվող բոլոր տեխնիկական նորմատիվային փաստաթղթերը, կատարված աշխատանքների որակն ու համապատասխանությունը նախագծին, ինչպես նաև` իրականացնել տեխնոլոգիական սարքավորանքի ընդունումը:

Ստուգման արդյունքներով պետական ընդունող հանձնաժողովը կազմում է օբյեկտն ամբողջությամբ շահագործման ընդունելու պատրաստականության մասին ամփոփիչ արձանագրություն:

Պետական ընդունող հանձնաժողովի` օբյեկտի ընդունման մասին արձանագրությունը հաստատվում է քաղաքի կամ շրջանի վարչակազմի որոշմամբ:

Պետական ընդունող հանձնաժողովն իրավունք ունի իր աշխատանքներին մասնակից դարձնել ենթակապալառու ձեռնարկությունների (կազմակերպությունների), շինարարությունը ֆինանսավորող բանկի ներկայացուցիչների, ջրատարի, կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, կապի այն ցանցերի և կառույցների շահագործումն իրականացնող ձեռնարկությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնց միացված է ընդունող օբյեկտը, ինչպես նաև` այլ շահագրգիռ ձեռնարկությունների (կազմակերպությունների) ներկայացուցիչների:

Անհրաժեշտության դեպքում պետական ընդունող հանձնաժողովն իրականացնում է առանձին պարսպապատող (ցանկապատող) և կրող կառուցվածքների, ինժեներական սարքավորանքի ընտրանքային ստուգիչ փորձարկումներ, ինչպես նաև` կառուցվածքների բացում դրանց հիմնական կրող հատկությունների որոշման համար:

Օբյեկտը շահագործման ընդունելուց հետո պետական ընդունող հանձնաժողովին ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է պատվիրատուին ի պահ հանձնվեն:

Ավարտված շինարարությամբ (վերակառուցմամբ) շենքի ընդունման մասին արձանագրությունը ստորագրում են պետական ընդունող հանձնաժողովի նախագահը և բոլոր անդամները. պետական ընդունող հանձնաժողովի անդամի ստորագրությունը հանդիսանում է այն կազմակերպության կողմից օբյեկտը շահագործման հանձնելու թույլտվություն, որի ներկայացուցիչը հանձնաժողովի տվյալ անդամն է:

Օբյեկտը շահագործման ընդունելու արձանագրությունը (ձևը կցվում է) և դրան կցվող զեկուցագիրը կազմում են 5 (հինգ) օրինակից, որոնցից երկուսը, արձանագրությունը հաստատելու մասին որոշման նախագծի հետ մեկտեղ, ներկայացնում են պետական ընդունող հանձնաժողովին նշանակած մարմին, երկու օրինակը հանձնում են պատվիրատուին, և մեկ օրինակը` գլխավոր կապալառուին:

Բնակարանային-քաղաքացիական նշանակության օբյեկտները շահագործման ընդունելու մասին արձանագրությունները քննարկում և հաստատում են պետական ընդունող հանձնաժողովներին նշանակած մարմինները` ոչ ուշ, քան` հանձնաժողովի կողմից դրանց ստորագրումից հետո 1-շաբաթյա ժամկետում:

Բնակարանային-քաղաքացիական նշանակության օբյեկտները շահագործման հանձնելու թվականը (ամսաթիվը) համարվում է պետական ընդունող հանձնաժողովի կողմից արձանագրության ստորագրման օրը:

Եթե օբյեկտը շահագործման չի ընդունվել, հանձնաժողովը պարտավոր է կազմել հիմնավորող եզրակացություն, որը հանձնում են հանձնաժողովին նշանակած վերադաս կազմակերպությանը, իսկ դրա պատճենները` պատվիրատուին և գլխավոր կապալառուին:

Եթե շենքի շահագործման ընթացքում հայտնաբերվեն կապալառուի մեղքով ծագած արատներ և բացթողումներ, ապա նա պարտավոր է վերացնել դրանք կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի մասին կանոնադրության համաձայն` հետևյալ երաշխիքային ժամկետներում.

- համաշինարարական աշխատանքներ` օբյեկտը շահագործման հանձնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

- կենտրոնական ջեռուցման համակարգեր` ջեռուցման մեկ պարբերաշրջանի ընթացքում.

- ջրատարի և կոյուղու արտաքին ցանցեր` հանձնման-ընդունման մասին արձանագրության ստորագրման օրվանից մեկ տարվա ընթացքում:

Շենքերը և կառույցները շահագործման ինքնակամ ընդունելու համար մեղավոր անձինք, պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության մարմինների ներկայացմամբ, ենթարկվում են պատասխանատվության:

Պետական ընդունող հանձնաժողովին իրավունք վերապահել օբյեկտների նախագծումն ու շինարարությունն իրականացնող պատվիրատուի, կապալառուի և այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների վերադաս կազմակերպություններ ներկայացնել նյութեր նախագծման և շինարարության ժամանակ նախագծային և շինարարական-մոնտաժային աշխատանքների անորակ կատարում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկվելու համար:

Ավարտված շինարարությամբ օբյեկտների ընդունման կանոնների խախտման դեպքում պետական ընդունող հանձնաժողովների նախագահներն ու անդամները, ինչպես նաև այն անձինք, ովքեր հարկադրում են օբյեկտները շահագործման ընդունել կանոնների խախտումով, ենթարկվում են վարչական, կարգապահական և այլ պատասխանատվության:

Այն դեպքերում, երբ շինարարության օբյեկտները ԼՂՀ չափանիշերով խոշոր են կամ հատուկ կարևորության, դրանց ընդունումը, ԼՂՀ կառավարության հայեցողությամբ, կատարվում է երկու փուլով` աշխատանքային և պետական ընդունող հանձնաժողովների կողմից:

- պատվիրատուի կողմից գլխավոր շինարարական ձեռնարկությունից օբյեկտների նախնական ընդունումն իրականացնում է պատվիրատուի ձեռնարկության կամ կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված աշխատանքային հանձնաժողովը.

- աշխատանքային հանձնաժողովի կազմի մեջ մտնում են պատվիրատուի, գլխավոր կապալառուի, ենթակապալառու, նախագծային և շահագործող ձեռնարկությունների (կազմակերպությունների), պետական սանիտարական հսկողության և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության մարմինների ներկայացուցիչները.

- աշխատանքային հանձնաժողովը ստուգման արդյունքներով կազմում է ավարտված շինարարությամբ շենքերի և կառույցների ընդունման պատրաստականության մասին արձանագրություն պետական ընդունող հանձնաժողովին ներկայացնելու համար և նախապատրաստում է օբյեկտն ամբողջությամբ շահագործման ընդունելու պատրաստականության մասին ամփոփիչ եզրակացություն.

- աշխատանքային հանձնաժողովի կողմից օբյեկտի ընդունման արձանագրությունը հաստատում է պատվիրատու-կառուցապատողը և այնուհետև ներկայացնում է այն պետական ընդունող հանձնաժողովին:

Ավարտված շինարարությամբ օբյեկտները շահագործման ընդունելու սույն կարգի կատարման ու պահպանման վերահսկողությունը հանձնարարել ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությանը:

Ձև_____________________

Հաստատված է`

__________________________________________

որոշման (հրամանի, կարգադրության և այլն)

__________________________________________

թվաքանակը և համարը

__________________________________________

որոշումը (հրամանը և այլն) ստորագրված

_________________________________________

անձի ա.ա.հ. և պաշտոնը

_________________________________________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ավարտված շինարարությամբ օբյեկտը պետական ընդունող հանձնաժողվի կողմից շահագործման ընդունելու մասին

199 թ.____________________________________________________________________________

                                                         օբյեկտի գտնվելու վայրը

_________________________________________________________________________________

Պետական ընդունող հանձնաժողովը` նշանակված_______________________________________

_________________________________________________________________________________

                                              հանձնաժողովին նշանակած մարմնի անվանումը

199 թ.___________________________թիվ (որոշմամբ, հրամանով, կարգադրությամբ և այլն)` հետևյալ կազմով (նշվում են, բացի ներքոթվարկյալներից, սահմանված կարգով որպես հանձնաժողովի անդամ մասնակցող` այլ մարմինների և կազմակերպությունների բոլոր ներկայացուցիչները)

Նախագահ________________________________________________________________________

                                                            ա.ա.հ. պաշտոնը

և հանձնաժողովի անդամներ-ներկայացուցիչներ` պատվիրատուի (կառուցապատողի)

_________________________________________________________________________________

                          ա.ա.հ.                                                        պաշտոնը

շահագործող կազմակերպության

_________________________________________________________________________________

                                                       գլխավոր կապալառուի

_________________________________________________________________________________

                                                       գլխավոր նախագծողի

_________________________________________________________________________________

                                      պետական սանիտարական հսկողության մարմինների

_________________________________________________________________________________

                                         պետական հրդեհային հսկողության մարմինների

_________________________________________________________________________________

պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության մարմինների, շրջանային ճարտարապետի

__________________________________________________________________________________

1. Պատվիրատուի___________________________________________________________________

նշել անվանումը և գերատեսչական ենթակայության կողմից շահագործման ընդունելու է ներկայացված

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

             նշել օբյեկտի անվանումն ու շինարարության տեսակը, նոր, ընդլայնում, վերակառուցում,

__________________________________________________________________________________

                                              տեխնիկական վերազինում

հետևյալ հասցեով`___________________________________________________________________

                                                շրջան, բնակավայր, փողոց, տան հ.

2. Շինարարությունը կատարված է______________________________________________________

                                                                              նշել որոշման կայացրած մարմնի

__________________________________________________________________________________

                                                                   անվանումը

199 թ.__________________«_______» N______________որոշման (հրամանի, կարգադրության և այլն) հիման վրա և

__________________________________________________________________________________

                                            նշել թույլտվություն տված մարմնի անվանումը

199 թ.______________________«_________» N շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականցման թույլտվության համապատասխան:

3. Շինարարությունն իրականացրել են գլխավոր կապալառու_______________________________

_________________________________________________________________________________

                                        նշել անվանումը և գերատեսչական ենթակայությունը

որը կատարել է____________________________________________________________________

                                                                 նշել աշխատանքների տեսակը

և հետևյալ ենթակապալառու ձեռնարկությունները (կազմակերպությունները)

_________________________________________________________________________________

                                      նշել բոլոր ձեռնարկությունները (կազմակերպությունները), դրանց

_________________________________________________________________________________

                                           գերատեսչական ենթակայությունը և յուրաքանչյուրի կատարած

_________________________________________________________________________________

                                  աշխատանքների տեսակը: Ձեռն-րի (կազմ-րի) քանակը 3-ից ավելի լինելու

_________________________________________________________________________________

                                        դեպքում նշել դրանց ցանկը սույն արձանագրության հավելվածում

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

4. Շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է գլխավոր նախագծող

_________________________________________________________________________________

                  նշել անվանումը և գերատեսչական ենթակայությունը, որը պատրաստել է

_________________________________________________________________________________

                                       բանվորական (աշխատանքային) փաստաթղթերը:

5. Նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատել է________________________________

                                                                                                                  նշել օբյեկտի գծով

_________________________________________________________________________________

            նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատած (վերահաստատած) մարմնի

_________________________________________________________________________________

                                                                   անվանումը

6. Շինարարական-մոնտաժային աշխատանքները կատարվել են հետևյալ ժամկետներում` աշխատանքների սկիզբը`

_________________________________________________________________________________

                                                            տարեթիվն ու ամիսը

աշխատանքների ավարտը`__________________________________________________________

                                                           տարեթիվն ու ամիսը

շինարարության_________________________________________________________տևողությամբ

7. Շահագործման ընդունելու ներկայացված օբյեկտն ունի հետևյալ հիմնական ցուցանիշները`

________________________________________________________________________________

8. Նախահաշվային արժեքն ըստ հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի

ընդամենը`_____________________________, այդ թվում` շինարարական-մոնտաժային

աշխատանքների`_________________________________________________________________

Պետական ընդունող հանձնաժողովի որոշումը`

ընդունման ներկայացված__________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Պետական հանձնաժողովի

նախագահ`                                                                                        ____________________________

                                                                                                                             (ա.ա.հ.)

                                                                                                          ____________________________

                                                                                                                   (ստորագրություն)

Պետական հանձնաժողովի

անդամներ`                                                                                       _____________________________

                                                                                                          (հանձնաժողովի բոլոր անդամների

                                                                                                         _____________________________

                                                                                                                  ստորագրությունները)

                                                                                                         _____________________________