ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
''11'' ՀՈՒՆԻՍԻ 1996թ. |
N 138 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի թիվ 109 և 1995 թվականի հուլիսի 25-ի թիվ 162 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգում և թիվ 3 ցանկում կատարել փոփոխություններ և լրացումներ, համաձայն թիվ 1 հավելվածի:
2. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին» թիվ 162 որոշման անվանացանկում կատարել լրացումներ, համաձայն թիվ 2 հավելվածի:
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1996թ. հունիսի 11-ի
թիվ «138» որոշման |
ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի թիվ 109 որոշմամբ հաստատված կարգում և թիվ 3 ցանկում կատարվող լրացումների և փոփոխությունների մասին
1. Կարգի 14-րդ կետում «բժշկություն» բառից հետո ավելացնել «Նախագծային, նախագծաորոնողական» բառերը:
2. Կարգի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիցենզիաների տրման դիմաց հանրապետական բյուջե է գանձվում տուրք` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով` անհատ ձեռներեցներից, և նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափով` ձեռնարկություններից»:
3. Թիվ 3 ցանկում «ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն» բաժնից հետո ավելացնել «ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն» բաժինը` հետևյալ խմբագրությամբ
|
«ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն |
Նախագծային և նախագծաորոնողական աշխատանքներ» |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1996թ. հունիսի 11-ի
թիվ «138» որոշման |
ԼՂՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 25-ի թիվ 162 որոշման անվանացանկում կատարվող լրացումների մասին
1. «ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն» բաժնից հետո ավելացնել «ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն» բաժինը հետևյալ խմբագրությամբ.
|
«ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն |
Նախագծային և նախագծաորոնողական աշխատանքներ |
1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները
|
|
|
2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին
|
|
|
3. Տեղեկանք նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի առկայության մասին
|
|
|
4. Հիմնադիր փաստաթղթեր» |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |