Համարը 
N 162
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.12.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,25,, ՀՈՒԼԻՍԻ 1995թ.

N 162

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին

 

Ի կատարումն ԼՂՀ կառավարության 1995թ. հունիսի 19-ի «ԼՂ Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 որոշման 3-րդ կետի, ԼՂՀ կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ԼՂ Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկը ըստ լիցենզավորող մարմինների /կցվում է/:

2. Սույն որոշման կատարման ընթացքում ծագող բոլոր հարցերի պարզաբանումները տրվում են ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«25» ՀՈՒԼԻՍԻ 1995թ.

թիվ 162 որոշմամբ

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի` ըստ լիցենզավորող մարմինների

 

Լիցենզիա տվող պետական մարմինները

Գործունեության տեսակները

Ներկայացվող փաստաթղթերի անվանացանկը

ԼՂՀ աշխատանքի

և սոցիալական ապահովության պետական վարչություն

Քաղաքացիներին աշխատանքի տեղավորում և ծառայությունների մատուցում

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները

 2. Հիմնադիր փաստաթղթեր

ԼՂՀ առողջապահության նախարարություն

Ցանկացած տեսակի բժշկական օգնություն /բացի ԼՂՀ կառավարության 1995թ.

հունիսի 19-ի թիվ 109 որոշման

կարգի թիվ 1 և թիվ 2 ցանկերում նախատեսվածներից/

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները և որակավորման կարգը

2. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղերի սանիտարական

նորմերի մասին/

  

Դեղանյութերի արտադրություն և վաճառք

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները և որակավորման կարգը

2. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղերի սանիտարական նորմաների մասին/

3. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

 

Օծանելիքի և գեղարարության նյութերի արտադրություն

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները և որակավորման կարգը

2. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղերի սանիտարական նորմաների մասին/

3. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

 

Պատրաստի դեղանյութերի գնում և վաճառք

1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը

2. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղերի սանիտարական նորմաների մասին/

3. Տեղեկանք տեղի մասին

4. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

 

Օձի, մեղվի և կարիճի թույնի արտադրություն և վաճառք

1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը

2. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղերի սանիտարական նորմաների մասին/

3. Պետստանդարտի մարմինների տեղեկանքը արտադրանքի որակի ստանդարտին և անվտանգությանը համապատասխանատվության մասին

4. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

ԼՂ առևտրի և մթերումների հանրապետական միավորում

Ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոմիսիոն առևտուր

1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը

2. Թույլտվություն խանութի և ավտոկանգառի տարածքի հատկացման մասին

3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

4. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

ԼՂՀ արդարադատության պետական վարչություն

Օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում

1. Մասնագիտական որակավորման փաստաթղթերը

2. Հիմնադիր փաստաթղթեր

 

Նոտարական գործունեության իրականացում

1. Փաստաթուղթ բարձրագույն իրավաբանական կրթության մասին

2. Տեղեկանք /տեղեկություն/

աշխատատեղի մասին

3. Հիմնադիր փաստաթղթեր

 

Իրավաբանական ծառայություն

1. Փաստաթուղթ բարձրագույն իրավաբանական կրթության մասին

2. Տեղեկանք /տեղեկություն/

աշխատատեղի մասին

3. Հիմնադիր փաստաթղթեր

ԼՂՀ ժողովրդական կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, քոլեջների կազմակերպում

1. Ընդունելության պայմանները

ըստ մասնագիտությունների

2. Ուսումնական ծրագրերը և

նրանց իրականացման կադրային, նյութատեխնիկական հնարավորությունները

3. Տեղեկանք /տեղեկություն/ աշխատատեղի մասին

4. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատանքային վայրի նորմերի համապատասխանության մասին/

 

Հանրակրթական դպրոցների կազմակերպում

1. Սովորողների ընդունելության պայմանները

2. Ուսումնական ծրագրերը և

նրանց իրականացման կադրային, նյութատեխնիկական հնարավորությունները

3. Տեղեկանք /տեղեկություն/ աշխատատեղի մասին

4. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատանքային վայրի նորմերի համապատասխանության մասին/

 

Մանկապարտեզների և մանկամսուրների կազմակերպում

1. Երեխաների ընդունելության պայմանները

2. Երեխաների դաստիարակության

և ուսուցման ծրագիրը և նրա իրականացման կադրային, նյութատեխնիկական հնարավորությունները

3. Տեղեկանք /տեղեկություն/

աշխատատեղի մասին

4. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատանքային վայրի նորմերի համապատասխանության մասին/

ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարություն

սերմնաբուծություն և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութերի և տնկանյութերի իրացում 

1. Աշխատող/ներ/ի մասնագիտացման վկայականը

2. Տեղեկանք տնամերձ կամ վարձակալված տարածքի առկայության մասին

3. Տեղեկություն մշակաբույսերի, սերմացուի արտադրման նպատակի (ցանքսի, բազմացման, գիտական և այլ նպատակների համար), որակական ցուցանիշների մասին

 

Մասնավոր անասնաբուժական սպասարկում (հիվանդ կենդանիների բուժօգնություն)

1. Անասնաբույժի մասնագիտական վկայականը (դիպլոմի պատճենը)

2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին

 

Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային և բուժախտականխիչ միջոցների կազմակերպում (դեզինֆեկցիա, դեզինսեկցիա, դերատիզացիա)

1. Անասնաբույժի մասնագիտական վկայական (դիպլոմի պատճեն)

2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին

 

Պատրաստի դեղանյութերի գնում և վաճառք

1. Անասնաբուժական դեղատան աշխատողի մասնագիտական վկայական

2. Տեղեկանք դեղատան կազմակերպման տարածքի սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ

3. Տեղեկանք դեղատանը տեղ հատկացնելու մասին

 

Թունաքիմիկատների, ախտահանիչ նյութերի, պարարտանյութերի, հերբիցիդների գնում և վաճառք

1. Տեղեկանք թունաքիմիկատների և պարարտանյութերի պիտանիության մասին (արտադրանքի սերտիֆիկատը)

2. Տեղեկանք թունաքիմիկատների և պարարտանյութերի պահեստավորման տեղի սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ

3. Տեղեկանք աշխատողների անհատական անվտանգության միջոցների առկայության մասին

 

Ջրամբարների կառուցում և շահագործում

1. Տեղեկանք հողամասի հատկացման վերաբերյալ

2. Հատուկ ջրօգտագործման թույլտվություն

3. Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշները բնութագրող փաստաթղթեր

 

Գյուղատնտեսական տեխնիկայի կոմիսիոն առևտուր

1. Աշխատող(ներ)ի մասնագիտացման վկայականը

2. Թույլտվություն խանութի և ավտոկանգառի տարածքի հատկացման մասին

3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

4. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր

 ԼՂՀ արդյունաբերության նախարարություն

Սննդամթերքի, ծխախոտի և խմիչքի (բացի կոնյակից) արտադրություն

1. Տարածքային սանիտարահամաճարակային ծառայության տեղեկանքը արտադրության կազմակերպման տարածքի սանիտարահիգիենիկ նորմաների ապահովման վերաբերյալ

2. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր

3. Արտադրվող արտադրանքի նմուշի փորձաքննությամբ հաստատված եզրակացություն

ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն

Կենցաղային քիմիայի

ապրանքների արտադրություն

 

1. Եզրակացություն սանիտարահիգիենիկ նորմանների ապահովման մասին

2. Պետական ստանդարտի կամ նոմատիվատեխնիկական փաստաթղթերի առկայությունը տվյալ արտադրատեսակների համար

 

Ապրանքային բորսաների կազմակերպում

1. Հիմնադիր փաստաթղթեր

2. Հիմնադիր պայմանագիր

3. Բորսայի առևտրի կանոններ

4. Հիմնադիր ֆոնդի հաշվարկը

5. Տեղեկանք բորսայի կազմակերպման համար տարածքի հատկացման վերաբերյալ

 

Ապրանքային բորսաների

միջնորդների գործունեության կազմակերպում

 

1. Հիմնադիր փաստաթղթեր

2. Հիմնադիր պայմանագիր

3. Բորսայի առևտրի կանոններ

4. Հիմնադիր ֆոնդի հաշվարկը

5. Տեղեկանք բորսայի կազմակերպման համար տարածքի հատկացման վերաբերյալ

 

Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործում

1. Տեղեկանք հատկացված հողամասերի, տեղամասերի,

հանքի տարածքի հատկացման

մասին

2. Եզրակացություն հատկացվող տարածքում հանքանյութերի և նրա հաստատված պաշարների

առկայության մասին

3. ԼՂՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական վարչության և ԼՂ «Արցախանտառ» արտադրական միավորման եզրակացությունը

 

Զբոսաշրջիկության /տուրիզմի/ կազմակերպում

1. Համապատասխան տուրիստական երթուղիների առկայությունը

2. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

 

Հյուրանոցային տնտեսությունների կազմակերպում և շահագործում

1. Տեղեկանք տեղի մասին

2. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղի սանիտարական

նորմաների և աշխատողի

սանիտարական գրքույկի մասին/

3. Նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

 

Էներգիա արտադրող օբյեկտների կառուցում և շահագործում

1. Տվյալ հիդրոէլեկտրակայանի /ՀԷԿ/ առկայությունը, ԼՂՀ կառավարության նախատեսված ծրագրում

2. Իշխանության տեղական մարմինների նախնական համաձայնությունը

3. ՀԷԿ-ի կառուցման նախագծային հիմնավորման ցուցանիշները

4. Շահագրգիռ կազմակերպությունից համաձայնեցված փաստաթղթեր

 

Բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում

1. Խաղի կազմակերպման և անցկացման պայմաններն ու ձևերը

2. Տեղեկանք /թույլտվություն/ խաղի կազմակերպման և անցկացման համար համապատասխան տարածքի

առկայության մասին

3. Իրային շահումների դեպքում խաղարկվող ապրանքների ձեռքբերման աղբյուրների մասին տեղեկանք

4. Հիմնադիր փաստաթղթեր

5. Կանոնադրական ֆոնդի հաշվարկը

 

Այլ պետություններում կազմակերպվող և անցկացվող վիճակախաղերի տոմսերի իրացում ԼՂՀ տարածքում

1. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման պայմաններն ու ձևերը

2. Տեղեկանք /թույլտվություն/ վիճակախաղերի կազմակերպման և անցկացման համար համապատասխան տարածքի առկայության մասին

3. Իրային շահումների դեպքում խաղարկվող ապրանքների ձեռքբերման աղբյուրների մասին տեղեկանք

 

Ֆոնդային բորսաների և բորսաների ֆոնդային բաժինների կազմակերպում

1. Հիմնադիր փաստաթղթեր

2. Հիմնադիր պայմանագիր

3. Բորսայի առևտրի կանոններ

4. Հիմնադիր ֆոնդի հաշվարկ

5. Տեղեկանք բորսայի կազմակերպման համար տարածքի հատկացման վերաբերյալ

 

Արժեթղթերով գործառնությունների իրականացում

1. Հիմնադիր փաստաթղթեր

2. Տեղեկանք սեփական կապիտալի մասին

3. Արժեթղթերով գործառնությունների իրականացման կանոնները

4. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության եզրակացությունը արժեթղթերով գործառնություններ կատարելու իրավասության մասին

 

Արժեթղթերի պատրաստում

1. Հիմնադիր փաստաթղթեր

2. Արժեթղթերի բլանկների նմուշ

3. Տեղեկանք սարքավորումների առկայության մասին, որով պատրաստվում են արժեթղթերը

4. Տեղեկանք ՆԳՆ-ի արժեթղթերի պահպանության ապահովման մասին

 

Շահումներով խաղերի անցկացում և խաղատների կազմակերպում

1. Խաղի կազմակերպման և անցկացման պայմաններն ու ձևերը

2. Տեղեկանք /թույլտվություն/ խաղի կազմակերպման և անցկացման համար համապատասխան տարածքի

առկայության մասին

3. Իրային շահումների դեպքում խաղարկվող ապրանքների ձեռքբերման աղբյուրների մասին տեղեկանք

4. Հիմնադիր փաստաթղթեր

5. Կանոնադրական ֆոնդի հաշվարկը

 

Աուդիտորական գործունեություն

1. Տվյալներ աշխատողների պրոֆեսիոնալ պատրաստության և իրավասության մասին

 

Ապահովագրական գործունեություն

1. Տեղեկանք ապահովագրության պայմանների մասին

2. Կանոնադիր հիմնադրամի չափը գերազանցող ապահովագրական գործունեության դեպքում որևէ վճարունակ կազմակերպության երաշխավորությունը

3. Բժշկական ապահովագրության

դեպքում` առողջապահական

հիմնարկների հետ պայմանագիր`

բժշկական սպասարկման իրականացման համար

 

Թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի գնում, վերամշակում

1. Թույլտվություն տարածքի

օգտագործման համար

2. Արտադրության պրոցեսի տեխնոլոգիական նկարագիրը և օգտագործվող հիմնական ու

օժանդակ նյութերը

3. Պետստանդարտի մարմինների տեղեկանքը արտադրանքի որակի ստանդարտին և անվտանգությանը համապատասխանության մասին

 

Բնակչությունից թանկարժեք մետաղների և քարերի գնում

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները

2. Թույլտվություն տեղի

հատկացման համար

3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր

 

Թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկանների պատրաստում և վաճառք

1. Եզրակացություն թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի հումքային հաստատված պաշարների առկայության մասին.

 2. Արտադրության գործընթացի տեխնոլոգիական նկարագիրը և օգտագործվող հիմնական և օժանդակ նյութերը.

3. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր

 

Թանկարժեք քարերի, մետաղների և կիսաթանկարժեք քարերի արտադրություն

1. Եզրակացություն թանկարժեք մետաղների և կիսաթանկարժեք քարերի հումքային հաստատված պաշարների առկայության մասին

 

Թանկարժեք քարերի, մետաղների և կիսաթանկարժեք քարերի օգտագործմամբ առարկաների պատրաստում

1. Արտադրության պրոցեսի տեխնոլոգիական նկարագիրը և օգտագործվող հիմնական ու

օժանդակ նյութերը

2. Օգտագործվող համապատասխան հումքի ձեռք բերման աղբյուրները

 

Կենսաթոշակային հիմնադրամների կազմակերպում

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները

2. Հիմնադիր փաստաթղթեր

3. Հիմնադիրների ֆինանսական

դրության վերաբերյալ աուդիտոր կազմակերպության եզրակացությունը

4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր

 

Ֆինանսական, ինվեստիցիոն, տրաստային գործունեության կազմակերպում

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները

2. Ֆինանսական, ինվեստիցիոն, տրաստային գործունեության կանոնադրություն 

3. Հիմնադիր ֆոնդի հաշվարկը

 

Երկաթուղային տրանսպորտի /բացի ներտնտեսականից/ աշխատանքների կազմակերպում

1. Երկաթուղային տրանսպորտի աշխատանքների մասնագիտական որակավորման փաստաթղթեր

2. Տեխնիկական շահագործման

կանոնների, համակարգում գործող հրահանգների իմացության անհրաժեշտ փաստաթղթեր

3. Տեղեկանք առողջության վերաբերյալ

 

Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումների միջքաղաքային և միջազգային երթուղիներով

1. Վարորդական վկայական

2. Տեղեկանք ավտոմեքենայի

տեխնիկական վիճակի մասին

պետական ավտոտեսչությունից

3. Տեղեկանք ավտովարորդի

առողջական վիճակի մասին

 

Բեռների վճարովի փոխադրումներ միջազգային երթուղիներով

1. Վարորդական վկայական

2. Տեղեկանք ավտոմեքենայի

տեխնիկական վիճակի մասին

պետական ավտոտեսչությունից

3. Տեղեկանք ավտովարորդի

առողջական վիճակի մասին

  Տեսասրահների կազմակերպում

1. Տեղեկանք տեղի մասին

2. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

3. Տեղեկանք տեսացանկի մասին

 

Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպում

1. Օդային տրանսպորտի

աշխատանքների մասնագիտական աշխատանքների մասնագիտական որակավորման փաստաթղթեր

2. Տեխնիկական շահագործման

կանոնների, համակարգում գործող հրահանգների իմացության անհրաժեշտ փաստաթղթեր

3. Տեղեկանք առոջության վերաբերյալ

 

Պայթեցման աշխատանքների իրականացում

1. Տվյալներ պայթեցման

աշխատանքները կատարող

անձնակազմի և այդ աշխատանքները ղեկավարող անձանց մասին

2. Տեղեկանք պայթեցման

աշխատանքների իրականացման կանոնների իմացության վերաբերյալ

3. Տեղեկանք պայթուցիկ նյութերի ձեռքբերման աղբյուրների մասին

ԼՂՀ ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Նախագծային և նախագծաորոնողական աշխատանքներ

1. Աշխատողների մասնագիտացումների վկայականները
    2. Տեղեկանք աշխատանքային փորձի (ստաժի) մասին
    3. Տեղեկանք նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի առկայության մասին
    4. Հիմնադիր փաստաթղթեր

ԼՂՀ կապի արտադրական միավորում

Կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում

1. Արտադրվող կամ սպասարկվող արտադրանքի տեխնիկական

տվյալները կամ նախագիծը

 

Տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում

1. Աշխատանքի մասնագիտացումների վկայականները

2. Ստեղծվող և շահագործվող տեխնիկական ու ծրագրային

համակարգերի տեխնիկական

տվյալները կամ նախագծերը

ԼՂՀ ներքին գործերի նախարարություն

Պահնորդական և խուզարկուական ծառայություններ

1. Սույն աշխատանքները կատարելու մեջ ներգրավված անձանց ցուցակը

2. Մասնագիտական որակավորման փաստաթղթեր

 

Կնիքների և դրոշմակնիքների արտադրություն

1. Տեղեկանք տեղի մասին

2. Հակահրդեհային և սանիտարական ծառայությունների եզրակացությունը

3. Պատասխանատու անձի հարցաթերթիկը

4. Ձեռնարկության արտադրամասերի և ծառայությունների տեղադրման պլանը, բացատրական գրության հետ

5. Ձեռնարկության աշխատողների և պահակությունը կատարողների ցուցակը

 

Պահպանության համակարգերի տեղադրում

1. Մասնագիտական որակավորման փաստաթղթեր

2. Պատասխանատու անձի հարցաթերթիկը

3. Հիմնադիր փաստաթղթեր

4. Սույն աշխատանքները կատարելու մեջ ներգրավված անձանց ցուցակը

ԼՂՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վարչություն

Եթերային հեռուստահաղորդումների կազմակերպում

1. Համակարգի գտնվելու վայրը,

գործողության տարողունակությունը

և գոտին

2. Երաշխիքներ ստեղծվող համակարգի մեջ հեռուստատեսության գործող և պլանավորող պետական ծրագրեր մտցնելու վերաբերյալ` ապահովելով որակի գործող ստանդարտները

3. Հեռուստաարտադրանքի

տարածումն իրականացնող

զանգվածային տեղեկատվության

միջոցների ստեղծման իրավունքի վկայական

4. Հիմնադիր փաստաթղթեր

5. ԼՂՀ կապի արտադրական

միավորման թույլտվությունը

 

Կաբելային հեռուստատեսության կազմակերպում

1. Համակարգի գտնվելու վայրը,

գործողության տարողականությունը

և գոտին

2. Երաշխիքներ ստեղծվող համակարգի

մեջ հեռուստատեսության գործող և պլանավորող պետական ծրագրեր

մտցնելու վերաբերյալ` ապահովելով

որակի գործող ստանդարտներ

3. Հեռուստաարտադրանքի տարածումը իրականացնող զանգվածային տեղեկատվության միջոցների ստեղծման իրավունքի վկայական

4. Հիմնադիր փաստաթղթեր

5. ԼՂՀ կապի արտադրական միավորման թույլտվությունը

Շրջանային և քաղաքային վարչակազմեր

Ալկոհոլային խմիչքների վաճառք

1. Տեղեկանք սանէպիդկայանից

 /անհրաժեշտության դեպքում/

2. Տեղեկանք տեղի մասին

/բացառությամբ այն դեպքերի,

երբ առևտուրը, իրականացվում է տոնավաճառներում, շուկաներում/

3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

/անհրաժեշտության դեպքում/

 

Առևտրի կազմակերպում

 
 

Պարենամթերքների /բացի ալկոհոլային խմիչքներից/ մանրածախ առևտուր

1. Տեղեկանք սանէպիդկայանից

/անհրաժեշտության դեպքում, աշխատողների սանիտարական

նորմերի մասին/

2. Աշխատողի սանիտարական գրքույկը

3. Տեղեկանք տեղի մասին

/բացառությամբ այն դեպքերի,

երբ առևտուրը իրականացվում է տոնավաճառներում, շուկաներում/

4. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

/անհրաժեշտության դեպքում/

 

Արդյունաբերական

ապրանքների առևտուր

 

1. Տեղեկանք տեղի մասին

/բացառությամբ այն դեպքերի,

երբ առևտուրը իրականացվում է տոնավաճառներում, շուկաներում/

2. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

/անհրաժեշտության դեպքում/

 

Հասարակական սննդի

կազմակերպում և իրացում

 

1. Տեղեկանք սանէպիդկայանից

/աշխատատեղի սանիտարական նորմերի և աշխատողի սանիտարական գրքույկի մասին/

2. Տեղեկանք տեղի մասին

3. Տեղեկանք հրշեջ ծառայությունից

 

Մարդատար ավտոմեքենաներով վճարովի ուղևորափոխադրումներ

1. Վարորդական վկայական

2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին պետական ավտոտեսչությունից

3. Տեղեկանք ավտովարորդի առողջական վիճակի մասին

 

Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ ներշրջանային, ներքաղաքային և մերձքաղաքային երթուղիներով

1. Վարորդական վկայական

2. Տեղեկանք ավտոբուսի տեխնիկական վիճակի մասին պետական ավտոտեսչությունից

3. Տեղեկանք ավտովարորդի առողջական վիճակի մասին

 

Բեռների վճարովի փոխադրումներ ներշրջանային, ներքաղաքային և միջքաղաքային երթուղիներով

1. Վարորդական վկայական

2. Տեղեկանք ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին պետական ավտոտեսչությունից

3. Տեղեկանք ավտովարորդի առողջական վիճակի մասին

(անվանացանկը խմբ., լրաց. 08.04.1996 N 75, լրաց. 11.06.1996 N 138)