Համարը 
N 75
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.05.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,24,, մայիսի 1995թ.

N 75

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

Մասնավոր և այլ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը հաստատելու մասին

 

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂ Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական-իրավական տեսակներին չհամապատասխանող մասնավոր և այլ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորումը կարգավորելու նպատակով ԼՂ Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`

1. Հաստատել մասնավոր և այլ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը (կցվում է):

2. (կետը հանվել է 22.02.1996 N 36)

3.  (կետը հանվել է 22.02.1996 N 36)

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. մայիսի 24-ի թիվ 75

որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մասնավոր և այլ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման

 

1. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին, հիմնադիրների կողմից ընդունված որոշման համաձայն վերակազմավորվում են դրանց դուստր ձեռնարկությունների:

Պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները գրանցվում են ԼՂ Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում` ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով:

2. Այն փոքր ձեռնարկությունները, որոնց գույքի մեջ դրանց հիմնադիր պետական ձեռնարկության, կազմակերպության, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ավանդ չի ներդրվել, պետք է իրենց կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունեն որոշում` ա) անհատական, բ) ընտանեական ձեռնարկության, գ) տնտեսական ընկերակցության, դ) բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորվելու մասին, և վերագրանցվեն ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով: Գրանցվելիս դրանք պետք է ներկայացնեն տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Նշված փոքր ձեռնարկությունները վերակազմավորման մասին որոշումն ընդունում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

3. Պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ստեղծված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է ինչպես հիմնադրին, այնպես էլ` ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի, հիմնադրի և ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի համատեղ որոշմամբ իրավունք ունեն վերակազմավորվել տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

Ընդ որում` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորվելու դեպքում, եթե վերակազմավորվող փոքր ձեռնարկության հիմնադիրներից մեկը հանդիսանում է պետական ձեռնարկությունը կամ կազմակերպությունը, ապա ստեղծվող ընկերության հիմնադիր պայմանագրում պարտադիր պետք է նշվի, որ պետական մասնակիցն ընկերությունից դուրս գալու, կամ սեփականաշնորհման, դեպքում իրավունք ունի ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնադրական հիմնադրամի իր բաժնեմասի նոր սեփականատիրոջ ընտրության հարցում:

Եթե այդպիսի որոշում չի կայացվում փոքր ձեռնարկության անհամաձայնության պատճառով, ապա նշված փոքր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվում են:

Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է ԼՂ Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 14-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով:

4. Եթե փոքր ձեռնարկության հիմնադիր ձեռնարկությունը կամ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը վերակազմավորման միջոցով, ապա փոքր ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է սույն կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: Հակառակ դեպքում, եթե հիմնադիր ձեռնարկությունը դադարեցրել է իր գործունեությունը և չունի իրավահաջորդ, ապա փոքր ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն:

5. Մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունները պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից չհիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնք չեն համապատասխանում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂ Հանրապետության օրենքով ձեռնարկությունների համար սահմանված կազմակերպական-իրավական տեսակներից և ոչ մեկին, վերակազմավորվում են սույն կարգի 2-րդ կետի համաձայն:

6. Սույն կարգով վերակազմավորված ձեռնարկությունները հանդիսանում են նախկին փոքր ձեռնարկությունների իրավահաջորդը, ձեռք են բերում նոր կնիք և, բանկային հիմնարկների կողմից սահմանված կարգով պահանջվող տեղեկություններն ու նոր դրոշմոցը ներկայացնելով, շարունակում են օգտվել բանկային հիմնարկներում իրենց ունեցած նախկին հաշիվներից: