ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
''22'' ՓԵՏՐՎԱՐԻ 1996թ. |
N 36 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. ԼՂՀ կառավարության 1995 թվականի ապրիլի 4-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկման մասին» թիվ 44 որոշման 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«10. Սույն որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված ձեռնարկությունները պարտավոր են վերակազմավորվել և գրանցվել ԼՂՀ պետական ռեգիստրում:
11. ԼՂՀ տարածքում գործող վարձակալական ձեռնարկությունները և ձեռնարկությունների այն տնտեսական միավորումները, որոնց հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքի պահանջներին, պարտավոր են վերակազմավորվել և գրանցվել ԼՂՀ պետական ռեգիստրում:
12. ԼՂՀ տարածքում գործող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնաճյուղերը, բաժանմունքները և ներկայացուցչությունները պարտավոր են վերակազմավորվել դուստր ձեռնարկությունների կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղերի, բաժանմունքների և ներկայացուցչությունների և գրանցվել ԼՂՀ պետական ռեգիստրում:»:
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր 13-րդ կետով.
«13. Սույն որոշման 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում նշված ձեռնարկությունների պետական գրանցումը ԼՂՀ պետական ռեգիստրը կատարում է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության թույլտվությամբ:»:
Այդ կապակցությամբ որոշման 13-րդ և 14-րդ կետերը դարձնել համապատասխանաբար 14-րդ և 15-րդ կետեր:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունների պետական գրանցման դիմաց գանձվող պետական տուրքի չափը սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տուրքի վճարման պահի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 16-ապատիկ չափը:
4. ԼՂՀ կառավարության 1995 թվականի մայիսի 24-ի «Մասնավոր և այլ փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը հաստատելու մասին» թիվ 75 որոշումից հանել 2-րդ և 3րդ կետերը:
5. ԼՂՀ կառավարության 1995 թվականի մայիսի 24-ի «Պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից /առընթեր/ կոոպերատիվների վերակազմավորման կարգը հաստատելու մասին» թիվ 78 որոշումից հանել 3-րդ և 4-րդ կետերը:
6. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 որոշման 6-րդ կետից հանել «1-ամսյա ժամկետում» բառերը:
7. Ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի օգոստոսի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 200 որոշումը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |