Համարը 
N 78
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.05.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ (ԱՌԸՆԹԵՐ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,24,, մայիսի 1995թ.

 N 78

 ք. Ստեփանակերտ 

г. Степанакерт

 

Պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգը հաստատելու մասին

 

 ԼՂ Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 4-ի «Ձեռնարկությունների ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂ Հանրապետության օրենքի կիրարկման մասին» թիվ 44 որոշման կատարումն ապահովելու, ԼՂ Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվների կազմակերպական-իրավական տեսակները վերակազմավորման կարգով օրենքով սահմանվածներին համապատասխանեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 1. Հաստատել պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգը (կցվում է):

 Սահմանել, որ նշված կարգը չի տարածվում հատուկ նշանակության պետական ձեռնարկություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման վրա:

 2. Իրենց ենթակայության տակ հատուկ նշանակության ձեռնարկություններ ունեցող պետական կառավարման տեղական մարմիններին` 10-օրյա ժամկետում ԼՂ Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ ձեռնարկություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգի վերաբերյալ:

 3.  (կետը հանվել է 22.02.1996 N 36)

 4.  (կետը հանվել է 22.02.1996 N 36)

 

 

ԼՂՀ վարչապետ

 Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1995 թվականի

մայիսի 24-ի թիվ 78 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման

 

 Պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվներն իրավունք ունեն վերակազմավորվել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:

 Ընդ որում`

 1. Եթե կից (առընթեր) կոոպերատիվը, անհատույց կամ վարձակալությամբ, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույք չի օգտագործում, նա իրավունք ունի`

 1.1. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովում միաձայն որոշում ընդունել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված ցանկացած այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության վերակազմավորվելու մասին: Այդ որոշումը պետք է ստորագրեն վերակազմավորվող կոոպերատիվի բոլոր անդամները: Վերակազմավորված ձեռնարկությունը ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով գրանցվում է համապատասխան տեղական պետական ռեգիստրում: Գրանցման համար ներկայացվում են տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության համար ԼՂՀ կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ հիմնադիր փաստաթղթերը:

 Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովում ձայների առնվազն 2/3-ով որոշում ընդունել արտադրական կամ սպառողական (սպասարկման) կոոպերատիվի վերակազմավորվելու կամ լուծարվելու մասին: Այդ որոշումը պետք է ստորագրեն կողմ քվեարկած բոլոր անդամները: Վերակազմավորված ձեռնարկությունը ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով վերագրանցվում է համապատասխան տեղական պետական ռեգիստրում:

 2. Եթե կից (առընթեր) կոոպերատիվն անհատույց կամ վարձակալությամբ, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույք է օգտագործում, ապա`

 2.1. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ կոոպերատիվը կարող է վերակազմավորել, պետական գույքի պարագայում, վարձակալական կարգավիճակով արտադրական ձեռնարկության, իսկ ոչ պետականի պարագայում` նաև սպառողական (սպասարկման) ձեռնարկության կամ լուծարվել: Այս դեպքում որոշումն ընդունվում է կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովում ձայների առնվազն 2/3-ով և ստորագրվում է կողմ քվեարկած բոլոր անդամների կողմից:

 Վերակազմավորված ձեռնարկությունը ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշմամբ սահմանված կարգով գրանցվում է տեղական պետական ռեգիստրում:

 Վերակազմավորման կապակցությամբ վարձատուի կողմից վարձակալական պայմանագրերի միակողմանի փոփոխում կամ լուծում չի թույլատրվում:

 2.1.1. Եթե գույքի սեփականատեր հանդիսացող ձեռնարկությունը կամ կազմակերպությունը կից (առընթեր) կոոպերատիվին գույքը փոխանցել է անհատույց` առանց վարձակալական պայմանագիր կնքելու, ապա կոոպերատիվի վերակազմավորվելու ժամանակ պետական գույքի վերաբերյալ պարտադիր կարգով պետք է կնքվի վարձակալական պայմանագիր:

 2.1.2. Վերակազմավորվող ձեռնարկությունը կարող է հրաժարվել պետական գույքի վարձակալությունից և գույքը վարձատուին վերադարձնել այն վիճակում, ինչ վիճակում ստացել է` հաշվի առնելով նորմատիվային մաշվածքը, կամ վերադարձնել պայմանագրով նախատեսված վիճակում: Եթե վարձակալության պայմանագիրը վարձակալի կողմից վաղակետ լուծվելուց հետո վարձատուին գույքը չի վերադարձվում կամ վերադարձվում է վատթարացված վիճակում, ապա վարձատուն կարող է դիմել դատարան, արբիտրաժ (իրավարան) կամ միջնորդ դատարան` պահանջելով բռնագանձել իրեն պատճառված վնասները:

 2.1.3. Եթե պետական ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորման եղանակով ստեղծված կից (առընթեր) կոոպերատիվի վերակազմավորման մասին սույն կարգի 2.1. ենթակետով սահմանված կարգով մինչև 1995թ. դեկտեմբերի 31-ը որոշում չի ընդունվել, ապա պետական ձեռնարկության կառավարման մարմինը մեկշաբաթյա ժամկետում դատարան կամ արբիտրաժ հայց է ներկայացնում կոոպերատիվի լուծարման վերաբերյալ` այդ մասին տեղյակ պահելով համապատասխան բանկային հիմնարկներին: Դատարանի կամ արբիտրաժի կողմից հայցի բավարարվելու դեպքում պետական ձեռնարկության կառավարման մարմինը կարող է ընդունել որոշում կից (առընթեր) կոոպերատիվը դուստր ձեռնարկության կամ ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորելու մասին` այդ մասին տեղյակ պահելով համապատասխան տեղական պետական ռեգիստրին:

 2.2. Կից (առընթեր) կոոպերատիվը սույնի 1.1. ենթակետով սահմանված կարգով կարող է որոշում ընդունել ոչ կոոպերատիվ ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության վերակազմավորվելու մասին:

 Եթե կից (առընթեր) կոոպերատիվը պետական ձեռնարկության կամ կազմակերպության գույք է օգտագործում, ապա սույն կարգի 1.1. ենթակետով սահմանված կարգով նա կարող է վերակազմավորվել միայն վարձակալական ձեռնարկության կարգավիճակով ընկերության:

 2.3. Եթե կից (առընթեր) կոոպերատիվը վերակազմավորման հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրած և իրավահաջորդ ունեցող պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույք է օգտագործում, ապա նա վերակազմավորվում է սույն կարգի 2.1. և 2.2. ենթակետերով սահմանված կարգի համաձայն: Հակառակ դեպքում, եթե կից (առընթեր) կոոպերատիվն իրենց գործունեությունը դադարեցրած և իրավահաջորդ չունեցող ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույք է օգտագործում, ապա նա վերակազմավորվում է սույն կարգի 1.1., 1.2. ենթակետերով սահմանված կարգի համաձայն:

 3. Սույն կարգով վերակազմավորված ձեռնարկությունները հանդիսանում են նախկին կից (առընթեր) կոոպերատիվների իրավահաջորդը, ձեռք են բերում նոր կնիք և, ներկայացնելով բանկային հիմնարկների կողմից սահմանված կարգով պահանջվող տեղեկություններն ու համապատասխան նոր դրոշմոցները (դրոշմահետքերը), շարունակում են օգտվել բանկային հիմնարկներում իրենց ունեցած նախկին հաշիվներից: