ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամկետանց պարտքերի համար հաշվարկվող տույժերի չափերի փոփոխման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի 0,25 տոկոսի չափով:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ-ի 1994 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 529 որոշումը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |