ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,19,, նոյեմբերի 1994թ. |
թիվ 529 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Պետական կոմիտեի 1992 թվականի նոյեմբերի 18-ի հ.121 որոշման մեջ լրացում կատարելու մասին
Ելնելով բնակչության սոցիալական պաշտպանվածության ապահովման գործում պետական սոցիալական ապահովագրության մուծումների լրիվ և ժամանակին կատարման, ինչպես նաև ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի 1993 թվականի փետրվարի 2-ի ,,Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին,, որոշման կիրարկումն ապահովելու ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, ԼՂՀ Պաշտպանության Պետական կոմիտեն որոշում է`
ԼՂՀ Պաշտպանության Պետական կոմիտեի 1992 թվականի նոյեմբերի 18-ի ,,ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մասին,, հ. 121 որոշման 2-րդ կետը լրացնել ե/ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
,,ե/ Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով,, :
|
ԼՂՀ ՊՊԿ նախագահ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
ԼՂՀ ՆԽ գործերի
կառավարչի տեղակալ |
Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ |