Համարը 
N 203
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.12.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2000

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"23" ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997թ.

 N 203

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառման մասին

 

ԼՂՀ-ում ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու, բնակչության թվաքանակի աճին նպաստելու, աճող սերնդի նյութական ապահովությունն ու դաստիարակությունը բարելավելու և բազմազավակ ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը (կցվում է):

2. Սահմանել, որ սկսած 1998թ. հունվարի 1-ից ԼՂՀ ընտանիքներում ծնված յուրաքանչյուր 4-րդ և հաջորդ երեխայի անվամբ ԼՂՀ ազգային բանկ «Արցախբանկ»-ում բացվում է նպատակային ժամկետային ավանդ` 1000 ԱՄՆ դոլարի չափով, մինչև նրա 18 տարին լրանալը:

3. Սահմանել, որ նպատակային ժամկետային ավանդները ձևակերպում են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոնները:

4. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` բարերարների կողմից հատկացված միջոցները պահել հատուկ արտաբյուջետային հաշվում և երեխայի անվամբ բացված նպատակային ժամկետային հաշիվ փոխանցել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հայտի հիման վրա:

Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության վրա:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1998թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1997թ. դեկտեմբերի 23-ի

թիվ 203 որոշմամբ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման

 

Սույն ծրագիրը մշակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիությունը և բազմազավակությունը խթանելու բնակչության թվաքանակի աճին նպաստելու, աճող սերնդի նյութական ապահովվածությունն ու դաստիարակությունը բարելավելու և բազմազավակ ընտանիքների բարեկեցությունը բարձրացնելու նպատակով և նախատեսվում է ԼՂՀ ընտանիքներում ծնված յուրաքանչյուր չորրորդ և հաջորդ երեխայի անվամբ ԼՂՀ «Արցախբանկ»-ում բացել հատուկ նպատակային ժամկետային ավանդ` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 1000 (հազար) ԱՄՆ դոլարի չափով, մինչև 18 տարին լրանալը:

ԼՂՀ-ում ծնելիության խթանման և բազմազավակության ծրագիրը իրականացվում է բարերարների տրամադրած միջոցների հաշվին:

Ծրագիրը ուժի մեջ է մտնում 1998թ. հունվարի 1-ից:

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Նպատակային ժամկետային ավանդը տրվում է ԼՂՀ-ում բնակվող ընտանիքներում յուրաքանչյուր 4-րդ և հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ:

2. Նպատակային ժամկետային ավանդները ձևակերպվում են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոնների կողմից:

3. Նպատակային ժամկետային ավանդների միջոցները գոյանում են բարերարների տրամադրած միջոցներից, որոնք պահվում են ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հատուկ արտաբյուջետային հաշվում:

4. Բարերարների կողմից սույն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ չտրամադրվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը 5 տարի ժամկետով կշարունակի ծրագրի իրականացումը մարդասիրական օգնությունների գծով մուտք գործող միջոցների հաշվին:

5. Ավանդի հասանելիք եկամուտները (տոկոսները) եկամտահարկով հարկման ենթակա չեն:

 

Նպատակային ժամկետային ավանդների հաշիվների բացումը, ավանդի եկամուտների հաշվարկումը և վճարումը

 

6. Նպատակային ժամկետային ավանդի հաշիվների բացման համար ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոններ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

- 4-րդ կամ հաջորդ երեխաների ծնունդը հաշվառելու դիմում.

- տեղեկանք բնակության վայրից և ընտանիքի կազմի մասին.

- նորածնի ծննդյան վկայականի պատճենը.

- խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենները:

7. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոնները երեխայի ծնողի կամ խնամակալի հետ կնքում են պայմանագիր` ավանդի տրման և վճարման մասին (պայմանագրի ձևը կցվում է):

8. Պայմանագրի կնքումից հետո ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոնների տնօրենները ԼՂՀ «Արցախբանկի» շրջանային բաժանմունքներին ներկայացնում են համապատասխան փաստաթուղթ (նամակ), որտեղ նշվում է երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը, հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան: ԼՂՀ «Արցախբանկ»-ի շրջանային բաժանմունքները համապատասխան փաստաթուղթը (նամակը) ստանալուց հետո տվյալ բաժանմունքում բացում են ժամկետային ավանդային հաշիվ:

9. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոնները նախարարություն են ներկայացնում տեղեկություններ ծնված երեխայի ու բացված նպատակային հաշվի, ինչպես նաև նրա ծնողների կամ խնամակալի մասին:

10. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը 5 օրվա ընթացքում ԼՂՀ «Արցախբանկ»-ում և նրա բաժանմունքներում բացված ժամկետային ավանդային հաշիվներն է փոխանցում յուրաքանչյուր երեխայի հաշվով` 1000 ԱՄՆ դոլար:

11. Ժամկետային ավանդի հասանելիք եկամուտները (տոկոսները) հաշվարկվում են ամեն ամիս և թույլատրվում է ստանալ երեխայի ծնողի կամ խնամակալի կողմից` մինչև 18 տարին լրանալը, անձը հաստատող համապատասխան փաստաթղթի դեպքում:

12. Ավանդի տոկոսների դիմաց հաշվարկված եկամուտների (տոկոսների) վճարումը կատարվում է դրամով, ԼՂՀ «Արցախբանկի», ինչպես նաև նրա շրջանային բաժանմունքների կողմից` վճարման օրվա պահին ԼՂՀ «Արցախբանկի» կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով:

13. Երեխայի 18 տարին լրանալուց հետո դադարեցվում է նպատակային ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը և ավանդը տեղափոխվում է նոր խնայգրքույկ:

14. Ավանդը թույլատրվում է ստանալ երեխայի 18 տարին լրանալուց հետո` միայն ԼՂՀ-ում նրա մշտական բնակության պայմանով:

15. Վերահսկողության նպատակով յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ ավանդատիրոջ ծնողի կամ խնամակալի կողմից ԼՂՀ «Արցախբանկին» կամ նրա շրջանային բաժանմունքներին ներկայացվում է տեղեկանք` ավանդատիրոջ գտնվելու վայրի մասին:

16. Ավանդատիրոջ մահվան դեպքում ավանդը տրամադրվում է մահացածի ծնողներին կամ խնամակալին:

 

Ավանդի դադարեցումը

 

17. Ավանդը դադարեցվում է.

ա) ավանդատիրոջ` մինչև 18 տարին լրանալը ԼՂՀ սահմաններից դուրս տեղափոխվելու դեպքում,

բ) ավանդատիրոջ կողմից ավանդի պայմանների խախտման դեպքում:

18. Նշված հիմքերից մեկի առկայության դեպքում ԼՂՀ «Արցախբանկը» և նրա բաժանմունքները դադարեցնում են ավանդի դիմաց եկամուտների (տոկոսների) հաշվարկումն ու վճարումը, փակում նպատակային ժամկետային հաշիվը և ավանդը փոխանցում ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համապատասխան հաշիվը, որի մասին տեղեկացնում են ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության շրջանային (տարածքային) կենտրոններին և ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը:

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԼՂՀ սոցապահովության նախարարության ______________________________________________

                                                                                                          շրջանային, տարածքային

 

կենտրոնի տնօրեն________________________________________________________ մի կողմից,

                                                                        անունը, հայրանունը, ազգանունը

 

մյուս կողմից քաղաքացի ___________________________________________________________

                                                                        ծնողի կամ խնամակալի անունը, հայրանունը,

 

________________________________________________________________________________

                                                                        ազգանունը, բնակության վայրը

 

կազմեցինք սույն պայմանագիրը հետևյալի մասին

 

_________________________________________________________________________________

                                                ծնողի կամ խնամակալի անունը, հայրանունը, ազգանունը

 

պարտավորվում է ապահովել ________________________________________________________

                                                                                             չորրորդ կամ հաջորդ

 

_________________________________________________________________________________

                              երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, վայրը (քաղաք,

 

_________________________________________________________________________________

                                               շրջան, գյուղ) ծննդյան վկայականի սերիան, համարը և ում

 

_________________________________________________________________________________

                                                                       կողմից է տրված

 

մշտական բնակությունը ԼՂՀ տարածքում մինչև 18 տարեկանը լրանալը և կատարել ծնողական կամ խնամակալի պարտականությունները:

 

ԼՂՀ սոցապահովության նախարարության ______________________________________________

                                                                                                          շրջանային (տարածքային)

 

կենտրոնը ի դեմս տնօրեն___________________________________________________________

                                                                        անունը, հայրանունը, ազգանունը

 

պարտավորվում է ԼՂՀ «Արցախբանկի» համապատասխան բաժանմունքում 1000 (հազար) ԱՄՆ դոլար գումարի չափով նպատակային ժամկետային ավանդային հաշիվ բացել:

 

ԼՂՀ սոցապահովության նախարարության ____________________ շրջանային

տարածքային կենտրոնի տնօրեն               

                                                               Կ.Տ.   ___________________ _________________________

                                                                             ստորագրությունը           անունը, ազգանունը

 

Ավանդատիրոջ ծնողի կամ խնամակալի      ___________________ _________________________

                                                                             ստորագրությունը           անունը, ազգանունը