Համարը 
N 166
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"28" ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997թ.

N 166

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 22-ի թիվ 17 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Աշխատանքային ստաժով հաշվարկվող կենսաթոշակները բարձրացնելու միջոցով երկարատև աշխատանքային գործունեությունը խրախուսելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 22-ի ‹‹Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին›› թիվ 17 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

‹‹1. Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափը սահմանել`

մինչև 15 տարվա աշխատանքային ստաժի համար` 35 դրամ.

15-30 տարվա աշխատանքային ստաժի համար` 45 դրամ.

30 տարուց ավելի աշխատանքային ստաժի համար` 60 դրամ:››:

2. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը` սույն որոշմանը համապատասխան ապահովել կենսաթոշակների վերահաշվարկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ