ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"22" հունվարի 1997թ. |
N 17 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափը սահմանել`
մինչև 15 տարվա աշխատանքային ստաժի համար` 35 դրամ.
15-30 տարվա աշխատանքային ստաժի համար` 45 դրամ.
30 տարուց ավելի աշխատանքային ստաժի համար` 60 դրամ:
(1-ին կետը խմբ. 28.11.1997 N 166)
2. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը` կենսաթոշակների վերահաշվարկման աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի փետրվարի 15-ը:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 30-ի «Աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափի ավելացման մասին» թիվ 200 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |