ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2009թ. |
N 39-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 640 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի թիվ 20 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 640 որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.
2) 17-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության» և «(այսուհետ` նախարարություն)» բառերը.
3) 18-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով.
4) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:».
5) 20-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը, «արտաբյուջետային միջոցների բանկային» բառերը փոխարինել «բյուջետային միջոցների գանձապետական» բառերով.
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |