Համարը 
N 41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.16/07(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.01.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 335 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունվարի 2009թ.

N 41-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ 335 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 335 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Նպաստ վճարելու ծառայությունների ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:».

3) 5-րդ և 6-րդ կետերում «ամսվա 5-ը» բառերը փոխարինել «ամսվա 3-ը» բառերով.

4) 7-րդ կետից հանել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը և «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարություն» բառերով.

5) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարը:».

6) 9-րդ կետում «բանկային» բառը փոխարինել «գանձապետական» բառով, իսկ «3» թիվը` «2» թվով.

7) 10-րդ կետում «գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «գումարն ստանալուց հետո» բառերով.

8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված կարգով գործազրկության նպաստը վճարելուց հետո տարածքային մարմնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ և յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի մեկ օրինակը` գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով, մինչև տվյալ ամսվա 25-ը վերադարձնում է տարածքային մարմին:».

9) 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

10) 17-րդ կետում «հիմնադրամին» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերով:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ