Համարը 
N 335
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.12/17(26)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հունիսի 2006թ.

N 335

 ք.Ստեփանակերտ

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«27» հունիսի 2006թ.

թիվ 335 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբաղվածության տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Գործազրկության նպաստը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:

3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:

 

II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. Տարածքային մարմինն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1)` 2 օրինակից և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:

6. Տարածքային մարմինը տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն):

7. Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է տարածքային մարմիններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) է ներկայացնում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3):

8. Հիմնադրամը նախարարությունից գործազրկության վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարը:

9. Գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հաշվարկային հաշվին է փոխանցվում` համաձայն տարածքային մարմինների կողմից ներկայացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերի:

10. Կազմակերպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`

ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:

11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ:

12. Կազմակերպության մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի մեկ օրինակը` գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով, և վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտը` այն կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է տարածքային մարմին:

13. Կազմակերպությունը գործազրկության նպաստի վճարման համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերում առկա մնացորդ գումարները փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին, իսկ չվճարված գործազրկության նպաստի մնացորդ գումարների վերաբերյալ, ըստ տարածքային կենտրոնների, տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն:

14. Կազմակերպության կողմից փոխանցված գործազրկության նպաստի մնացորդ գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է հիմնադրամի հաշվին:

15. Տարածքային մարմինը սույն կարգի 12-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:

17. Նախարարությունն ամփոփում է տարածքային մարմիններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ գործազրկության նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին տեղեկություն է ներկայացնում հիմնադրամին:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

ՑՈՒՑԱԿ

 

__________________________________ գործազրկության նպաստի վճարման

(զբաղվածության տարածքային պետական մարմին)

 

NN ը/կ

Ազգանունը, անունը

Անձնագրի սերիան, համարը

Սոցիա-լական քարտի համարը

Հաշվառ-ման քարտի համարը

Չվճարված կամ չստացված անցած ժամանակահատվածի համար

Ընթացիկ ամսվա գումարը

Ընդա-մենը` գումար

Ստորա-գրու-թյունը

Ծանոթա-գրություն

ամիսը (ամիս-ները)

տարե-թիվը

գու-մարի չափը

 
                       
                       
                       

ԸՆԴԱՄԵՆԸ

             

 

 

Տնօրեն ________________ _____________
 

 (անուն, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

 

 

 

Կ.Տ.

 

 

Կատարող ________________ _____________
 

 (անուն, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

 

 

______

___________ 200 թ.

 

 

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ - ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

 

______

___________ 200 թ.

 

NN

ը/կ

Ծախսերի անվանումը

Գործազրկության

նպաստը

ստացողների

թիվը

գումարը

1.

Ֆինանսավորվել է նախորդ ամսվա ընթացքում,

ընդամենը`

այդ թվում`

   
 

նպաստ

   
 

ծառայության վճար (---%)

   

2.

Վճարվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը

այդ թվում`

   
 

նպաստ

   
 

ծառայության վճար (---%)

   

3.

Հետ վերադարձված գումարը (մնացորդ գումարը)

   

4.

Պահանջվում է ընթացիկ ամսվա համար` ընդամենը

այդ թվում`

   
 

տվյալ ամսվա համար

   
 

նախորդ ժամանակահատվածի համար

   
 

ծառայության վճար (---%)

   

 

Տնօրեն ________________ _____________
 

 (անուն, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

 

 

Կ. Տ.

 

 

Կատարող ________________ _____________
 

 (անուն, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

 

 

______

___________ 200 թ.

 

 

 

Ձև N 3

 

ՀԱՅՏ - ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

______

___________ 200 թ.

NN

ը/կ

Ծախսերի անվանումը

Գործազրկության

նպաստը

ստացողների

թիվը

գումարը

1.

Ֆինանսավորվել է նախորդ ամսվա ընթացքում,

ընդամենը`

այդ թվում`

   
 

նպաստ

   
 

ծառայության վճար (---%)

   

2.

Վճարվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը

այդ թվում`

   
 

նպաստ

   
 

ծառայության վճար (---%)

   

3.

Հետ վերադարձված գումարը (մնացորդ գումարը)

   

4.

Պահանջվում է ընթացիկ ամսվա համար` ընդամենը

այդ թվում`

   
 

տվյալ ամսվա համար

   
 

նախորդ ժամանակահատվածի համար

   
 

ծառայության վճար (---%)

   

 

Կատարող ________________ _____________
 

 (անուն, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

 

 

Կ. Տ.

 

 

Կատարող ________________ _____________
 

 (անուն, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

 

 

 

______

___________ 200 թ.