Համարը 
N 335
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.12/17(26)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հունիսի 2006թ.

N 335

 ք.Ստեփանակերտ

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«27» հունիսի 2006թ.

թիվ 335 որոշման

 

ԿԱՐԳ

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

2. Գործազրկության նպաստը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:

(2-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն)

3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Նպաստ վճարելու ծառայությունների ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

(3-րդ կետը խմբ. 29.01.2009 N 41-Ն)

4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով 30.4-ի (միջին ամսական օրերի թվի) վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:

(4-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

4.1. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում գործազրկության նպաստի վերահաշվարկման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

(4.1-ին կետը լրաց. 29.12.2011 N 1034-Ն)

4.2. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտից հետո գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է նոր հիմքեր ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվանից:

(4.2-րդ կետը լրաց. 29.12.2011 N 1034-Ն)

 

II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. Տարածքային մարմինն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա, նախորդ ժամանակահատվածի համար չստացված և վերահաշվարկված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1) և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:

(5-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն, փոփ., լրաց. 29.12.2011 N 1034-Ն)

6. Տարածքային մարմինը տվյալ ամսվա, նախորդ ժամանակահատվածի համար չստացված և վերահաշվարկված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 3-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն (այսուհետ` նախարարություն):

(6-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն, լրաց. 29.12.2011 N 1034-Ն)

7. Նախարարությունը ամփոփում է տարածքային մարմիններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գործազրկության նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3) և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 4):

(7-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն, լրաց., փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները: Ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարագիր:

(8-րդ կետը խմբ. 29.01.2009 N 41-Ն, խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

9. Գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հաշվարկային հաշվին է փոխանցվում` համաձայն տարածքային մարմինների կողմից ներկայացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերի:

(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն)

10. Կազմակերպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`

ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:

(10-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն)

11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված կարգով գործազրկության նպաստը վճարելուց հետո տարածքային մարմնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ և յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի պատճենը, մինչև տվյալ ամսվա 25-ը վերադարձնում է տարածքային մարմին:

(11-րդ կետը խմբ. 29.01.2009 N 41-Ն, փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 41-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 41-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 41-Ն)

15. Տարածքային մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:

(15-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:

17. Նախարարությունն ամփոփում է տարածքային մարմիններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ գործազրկության նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին տեղեկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(17-րդ կետը փոփ. 29.01.2009 N 41-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

 

--------------------------------------------------------------------ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

    (սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին)

 

 

 

NN ը/կ

 

Անունը, ազգա-

նունը

Անձնա-

գրի սերիան, համարը

Սոցիա-

լական քարտի համարը

Հաշ-

վառ-

ման քարտի համարը

Չվճարված կամ

չստացված անցած ժամանակա-

հատվածի համար

 

Ընթացիկ ամսվա գումարը

Վերա-

հաշ-

վարկ-

ված գումարը

 

Ընդա-

մենը գումարը

 

Ստորա-գրութ-

յունը

 

Ծանոթա-գրություն

       

 

ամիսը (ամիսները)

 

 

տարեթիվը

 

գումարը

         

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         
                         
 

Ընդա-

մենը 

                     

 

 

  Մարմնի ղեկավար ----------------------------------------------   -------------------------
                                                            (անունը, ազգանունը)      (ստորագրությունը)
   
                                Կ.Տ.  
   
  Կատարող --------------------------------------------------------   -------------------------
                                                  (անունը, ազգանունը)      (ստորագրությունը)

                                     ______ __________________201 թ.

(Ձև N 1-ը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

 

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ-Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

______ ____________ 201 թ.

 

NN

ը/կ

Ծախսերի անվանումը

Ստացողների

թիվը

Գումարը

(դրամ)

 1.

Գործազրկության նպաստ`

ընդամենը,

այդ թվում`

   
 

տվյալ ամսվա համար

   
 

նախորդ ժամանակահատվածի համար

   
 

վերահաշվարկված

   

 

  Մարմնի ղեկավար -------------------------------------------------       -----------------------------
                                                              (անունը, ազգանունը)            (ստորագրությունը)
   
                                    Կ.Տ.  
  Կատարող ----------------------------------------------------------       -----------------------------
                                                       (անունը, ազգանունը)            (ստորագրությունը)

            ______ ___________________201 թ.

(Ձև N 2-ը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

 

 

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ-Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

______ ___________________201 թ.

 

NN ը/կ

Ծախսերի անվանումը

Ստացողների

թիվը

Գումարը

(դրամ)

 

 1.

 

Գործազրկության նպաստ`

ընդամենը,

այդ թվում`

   
 

տվյալ ամսվա համար

   
 

նախորդ ժամանակահատվածի համար

   
 

ծառայության վճար (---%)

   

 

 Նախարար ------------------------------------------------------    --------------------------------
                                                  (անունը, ազգանունը)          (ստորագրությունը)
   
       Կ.Տ.  
   
 Կատարող -------------------------------------------------------     -------------------------------
                                                   (անունը, ազգանունը)           (ստորագրությունը)
 

                                                                   ______ ________________ 201 թ.

(Ձև N 3-ը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

 

 

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ-Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

______ ____________________201 թ.

 

NN ը/կ

Ծախսի անվանումը

Գործազրկության նպաստի գումարը

Ծառայության դիմաց վճարվող գումարը

(տոկոս)

 1.

Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճար (դրամ)

   

 

 Նախարար ------------------------------------------------------    --------------------------------
                                                  (անունը, ազգանունը)          (ստորագրությունը)
   
       Կ.Տ.  
   
 Կատարող -------------------------------------------------------     ------------------------------
                                                   (անունը, ազգանունը)          (ստորագրությունը)
 

                                                                   ______ ______________ 201 թ.

(Ձև N 4-ը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)