ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» դեկտեմբերի 2011թ. |
N 1034-Ն |
ք.Ստեփանակերտ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀԻՄՔԵՐ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3.1-ին մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 335 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 1-ին կետում «զբաղվածության» բառը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող» բառերով.
2) 4-րդ կետում «տվյալ ամսվա օրացուցային օրերի թվի» բառերը փոխարինել «30.4-ի (միջին ամսական օրերի թվի)» բառերով.
3) կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում գործազրկության նպաստի վերահաշվարկման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:
4.2. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտից հետո գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է նոր հիմքեր ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվանից:».
4) 5-րդ կետից հանել «2 օրինակից» բառերը.
5) 5-րդ և 6-րդ կետերում «ամսվա» բառից հետո «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ «չստացված» բառից հետո նշված կետերը լրացնել «և վերահաշվարկված» բառերով.
6) 7-րդ կետը «նպաստի» բառից հետո լրացնել «ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3)» բառերով, իսկ «ձև N 3» բառերը փոխարինել «ձև N 4» բառերով.
7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները: Ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարագիր:».
8) 11-րդ կետում «մեկ օրինակը` գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով,» բառերը փոխարինել «պատճենը» բառով.
9) 15-րդ կետի «12-րդ » բառը փոխարինել «11-րդ» բառով.
10) NN 1, 2 , 3 և 4 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 537 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) «22-րդ կետի» բառերը փոխարինել «24-րդ կետի» բառերով.
2) որոշման 1-ին կետի «սահմանել» և 2-րդ կետի «հաստատել» բառերից հետո լրացնել «առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող» բառերով.
3) որոշմամբ սահմանված կարգի 1-ին կետում`
ա. «զբաղվածության» բառը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող» բառերով,
բ. «առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող» բառերը փոխարինել «առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1995 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող» բառերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 538 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ»,
բ.1-ին կետում «զբաղվածության» բառը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող» բառերով, «աշխատաշուկայում անմրցունակ խմբերի,» բառերը փոխարինել «հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց,» բառերով, իսկ «,ու արտոնյալ պայմաններով» բառերը` «արտոնյալ պայմաններով և մասնակի» բառերով,
գ. 9-րդ կետից հանել «և» բառը, իսկ «հաշմանդամ» բառից հետո լրացնել «և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող» բառերով,
դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1 Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է`
1) գործազրկության նպաստ ստացող անձանց համար` նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.
2) գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար:»,
ե. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1 Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելիս` նախապատվությունը տրվում է սոցիալապես անապահով ընտանիքների` աշխատանք փնտրող երիտասարդ անձանց:»,
զ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Նախարարությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ուսուցման ծառայության տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է համապատասխան տարածքային մարմնին:»,
է. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Ուսուցումն իրականացնող կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում նախարարություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):
Նախարարությունը սույն կետում նշված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:»,
ը. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը, նրա հետ կնքում պայմանագիր, որի տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է տարածքային մարմնին:»:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու մասին» N 639 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:».
3) 2-րդ կետում «զբաղվածության» բառը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող» բառերով.
4) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ»,
բ. 1-ին կետում «զբաղվածության» բառը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող» բառերով,
գ. որոշման 1-ին կետով սահմանված կարգի ամբողջ տեքստում «գործազուրկի» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, 3-րդ կետի «կարող է» բառերը փոխարինել «կարող են» բառերով, իսկ IV գլխի 23-րդ կետի «ա» «բ» և «գ» ենթակետերում «գործազուրկի» բառը փոխարինել «գործուղվողի» բառով:
(5-րդ կետի գործողությունը դադարեցվել է 14.10.2014 N 663-Ն)
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» N 641 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «3-րդ մասի 3-րդ կետի» բառերը փոխարինել «8-րդ կետի» բառերով.
2) 2-րդ կետում և որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «զբաղվածության» բառերը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետում «տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի» բառերը փոխարինել «30.4-ի (միջին ամսական օրերի թվի)» բառերով:
(6-րդ կետի գործողությունը դադարեցվել է 14.10.2014 N 663-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության «29» դեկտեմբերի 2011թ. N 1034-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով երաշխավորվող` գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները:
2. Գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստը նշանակվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ:
3. Գործազրկության նպաստի վերահաշվարկը կատարվում է գործազրկության նպաստի վերահաշվարկման համար նոր հիմքեր ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ:
4. Վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի «Գործազրկության նպաստի վճարման կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշմամբ հաստատված կարգով:
5. Գործազրկության նպաստի վերահաշվարկ չի կատարվում, եթե «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է անձի գործազուրկի կարգավիճակը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
Ց ՈՒ Ց Ա Կ
|
--------------------------------------------------------------------ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ |
| (սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին) |
|
NN ը/կ |
Անունը, ազգա-
նունը |
Անձնա-
գրի սերիան, համարը |
Սոցիա-
լական քարտի համարը |
Հաշ-
վառ-
ման քարտի համարը |
Չվճարված կամ
չստացված անցած ժամանակա-
հատվածի համար |
Ընթացիկ ամսվա գումարը |
Վերա
հաշ-
վարկ-
ված գումարը |
Ընդա-
մենը գումարը |
Ստորա-գրութ-
յունը |
Ծանոթա-գրություն |
| |
|
|
|
ամիսը (ամիսները)
|
տարեթիվը |
գումարը |
|
|
|
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդա-
մենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Մարմնի ղեկավար ---------------------------------------------- |
------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
| |
|
| Կ.Տ. |
|
| |
|
| Կատարող -------------------------------------------------------- |
------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
|
______ __________________201 թ. |
Հ Ա Յ Տ-Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
______ ____________________201 թ.
|
NN
ը/կ |
Ծախսերի անվանումը |
Ստացողների թիվը |
Գումարը (դրամ) |
|
1. |
Գործազրկության նպաստ`
ընդամենը,
այդ թվում` |
|
|
| |
տվյալ ամսվա համար |
|
|
| |
նախորդ ժամանակահատվածի համար |
|
|
| |
վերահաշվարկված |
|
|
| Մարմնի ղեկավար ------------------------------------------------- |
----------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
| |
|
| Կ.Տ. |
|
| Կատարող ---------------------------------------------------------- |
----------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
|
______ ___________________201 թ. |
Հ Ա Յ Տ-Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
______ ___________________201 թ.
|
NN ը/կ |
Ծախսերի անվանումը |
Ստացողների թիվը |
Գումարը (դրամ) |
|
1.
|
Գործազրկության նպաստ`
ընդամենը,
այդ թվում` |
|
|
| |
տվյալ ամսվա համար |
|
|
| |
նախորդ ժամանակահատվածի համար |
|
|
| |
ծառայության վճար (---%) |
|
|
| Նախարար ------------------------------------------------------ |
-------------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
| |
|
| Կ.Տ. |
|
| |
|
| Կատարող ------------------------------------------------------- |
------------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
| |
|
______ ____________________201 թ. |
Հ Ա Յ Տ-Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
______ ____________________201 թ.
|
NN ը/կ |
Ծախսի անվանումը |
Գործազրկության նպաստի գումարը |
Ծառայության դիմաց վճարվող գումարը
(տոկոս) |
|
1. |
Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճար (դրամ) |
|
|
| Նախարար ------------------------------------------------------ |
-------------------------------- |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
| |
|
| Կ.Տ. |
|
| |
|
| Կատարող ------------------------------------------------------- |
------------------------------ |
| (անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
| |
|
______ ____________________201 թ. |