Համարը 
N 639
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.11/01(42)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.11.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» դեկտեմբերի 2006թ.

N 639

ք.Ստեփանակերտ

 

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության տարածքային պետական մարմնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» դեկտեմբերի 2006թ.

թիվ 639 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 29.12.2011 N 1034-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) առաջարկությամբ այլ վայր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում) աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

2. Սույն կարգի իմաստով այլ վայր աշխատանքի գործուղումը տարածքային մարմնի առաջարկությամբ գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բնակության վայրից (համայնքից) դուրս աշխատանքի ընդունվելն է:

(2-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

3. Գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը տարածքային մարմնի առաջարկությամբ կարող են գործուղվել այլ վայր աշխատանքի 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայրում (համայնքում) ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:

(3-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

4. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերը հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 29.01.2009 N 43-Ն, փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

5. Գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին այլ վայր աշխատանքի գործուղման համար նյութական ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:

(5-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

6. Թափուր աշխատատեղը կարող է առաջարկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին միայն այն դեպքում, եթե տարածքային մարմնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն 1 ամիս չի համալրվել:

(6-րդ կետը փոփ. 29.01.2009 N 43-Ն, փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

II. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման երաշխիքները

(փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

7. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.

գ) 30 կիլոմետրից ավել հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» թիվ 164 որոշմամբ սահմանված չափով:

(7-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին տրվում է`

1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.

2) մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով:

(8-րդ կետը խմբ. 29.01.2009 N 43-Ն, փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

III. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման պայմանները

(փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

9. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) յուրաքանչյուր ամիս տարածքային մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն ամփոփում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և տրամադրում տարածքային մարմիններին:

Տարածքային մարմինը, յուրաքանչյուր ամիս, տարածքային մարմնի վարչական շենքի տեսանելի վայրում, տեղադրում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:

(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 43-Ն)

10. Այլ վայր աշխատանքի գործուղվելու համաձայնություն հայտնած գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին տարածքային մարմնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ծրագրի վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

11. Այլ վայր աշխատանքի գործուղվելու ցանկություն ունեցող գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը գրավոր դիմում է տարածքային մարմին` նշելով համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:

(11-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

12. Եթե գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին առաջարկվող աշխատանքը գտնվում է այն տարածքային մարմնի սպասարկման համայնքում, որտեղ հաշվառված է գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը, ապա տվյալ տարածքային մարմնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու, գործատուի, գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի և տարածքային մարմնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

(12-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

13. Եթե գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի դիմումում նշված գործատուն գործունեություն է իրականացնում տվյալ տարածքային մարմնի սպասարկման համայնքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային մարմինը գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի դիմումի պատճենը և գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի հաշվառման քարտի քաղվածքը` կից գրությամբ, ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային մարմին: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու, գործատուի, գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի և տարածքային մարմնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային մարմինը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային մարմնին:

(13-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

14. Թափուր աշխատատեղը գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու և առնվազը մեկ տարի անընդմեջ տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային մարմնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի, գործատուի և գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին հաշվառած տարածքային մարմնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու եռակողմ պայմանագիր:

(14-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

IV. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորումը

(փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

 

16. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված պայմանագրերը կնքելուց հետո առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`

ա) նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին.

բ) իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

(16-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

17. Տարածքային մարմինը սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ, նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր: Կից գրության մեջ նշվում են տվյալ գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բանկային հաշվի համարը:

(17-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

18. Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ըստ տարածքային մարմինների կազմված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:

(18-րդ կետը փոփ. 29.01.2009 N 43-Ն)

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

(19-րդ կետը խմբ. 29.01.2009 N 43-Ն)

20. Նախարարությունը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշիվներին:

(20-րդ կետը փոփ. 29.01.2009 N 43-Ն)

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բանկային հաշվի համարին:

(21-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

22. Տարածքային մարմինը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկների և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամների և ստացված միջոցների մասին:

(22-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

23. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

ա) գործատուի կողմից, եթե գործատուի և գործուղվողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.

բ) գործուղվողի կողմից, եթե գործատուի և գործուղվողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործուղվողի նախաձեռնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.

գ) գործատուի և գործուղվողի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքերով` աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում:

(23-րդ կետը փոփ. 29.12.2011 N 1034-Ն)

24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան