ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2009թ. |
N 43-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 639 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 639 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշման 1-ին կետով սահմանված կարգի`
ա. 4-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով,
բ. 6-րդ և 9-րդ կետերում «2» թիվը փոխարինել «1» թվով,
գ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է`
1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.
2) մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.
3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով»,
դ. 9-րդ կետից հանել «զբաղվածության» բառը,
ե.18-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փախարինել «ֆինանսների նախարարություն» բառերով,
զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:»,
է. 20-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը, «արտաբյուջետային միջոցների բանկային» բառերը փոխարինել «բյուջետային միջոցների գանձապետական» բառերով:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |