Համարը 
N 42-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.16/07(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.01.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.11.2014

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 641 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունվարի 2009թ.

N 42-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 641 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» թիվ 641 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման հավելվածի`

ա. 2-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8.1-ին կետում նշված դեպքերի» բառերով,

բ. 3-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով,

գ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիս նույն անձի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ` նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:»,

դ. 15-րդ կետից հանել «ԼՂՀ սոցիալական ապահովության» և «(այսուհետ` նախարարություն)» բառերը,

ե.18-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,

զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:»,

է. 20-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը, «արտաբյուջետային միջոցների բանկային» բառերը փոխարինել «բյուջետային միջոցների գանձապետական» բառերով,

ը. 26-րդ կետում «հիմնադրամին» բառը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերով:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ