Համարը 
N 44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.16/07(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.01.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.01.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.05.2014

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 538 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» հունվարի 2009թ.

N 44-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 538 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող զբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 538 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

բ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:».

2) 6-րդ կետի «ա» ենթակետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում» բառերը փոխարինել «ա» ենթակետում նշված դեպքում» բառերով, իսկ «բ» ենթակետի «գ» ենթակետում» բառերը` «բ» ենթակետում» բառերով.

3) 7-րդ կետի «գործակալության» բառը փոխարինել «կենտրոնի» բառով.

4) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում» բառերը փոխարինել «ա» ենթակետում» բառերով.

5) II գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ».

 

6) 20-րդ կետից հանել «ըստ ֆինանսավորման աղբյուրների» բառերը, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով.

7) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 «21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո տեղական գանձապետական բաժնում նախարարության անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:

Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:»:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ