ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունում և համակարգի կառուցվածքում փոփոխություն մտցնելու մասին
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 16-ի թիվ 189 «ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման միջոցառումների մասին» որոշման 7 կետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թ. փետրվարի 25-ի «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կանոնադրության, կենտրոնական աշխատակազմի և համակարգի կառուցվածքի հաստատման մասին» թիվ 27 որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) կենտրոնների կողմից պետական նպաստների նշանակման ու վճարման աշխատանքների կազմակերպումը և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացումը:»:
2. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգի կառուցվածքի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սոցիալական ապահովության Ստեփանակերտի քաղաքային կենտրոն»:
3. ԼՂՀ սոցիալական ապահովության համակարգի կառուցվածքը լրացնել 10-րդ կետով:
«10. Սոցիալական ապահովության Շուշիի շրջանային կենտրոն»:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |