ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«19» հունիսի 2009թ. |
N 381-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
16-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կանոնակարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշմամբ հաստատված կանոնակարգի`
ա. 3.1-ին կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունն» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունն» բառերով,
բ. 3.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովի գործունեության ապահովման համար նախատեսված Ձեռնարկողների կողմից տրամադրած միջոցները տնօրինում է Հանձնաժողովի նախագահը:».
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«19» հունիսի 2009թ. թիվ 381 - Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. |
Ս. Շահվերդյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ
|
|
2. |
Ս. Սարգսյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ
|
|
3. |
Վ. Բալայան |
Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, դասախոս
|
|
4. |
Վ. Սաֆարյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս, հնագետ
|
|
5. |
Յու. Առաքելյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս,
աշխարհագրության ամբիոնի վարիչ
|
|
6. |
Ռ. Ասկարյան |
Նկարիչ, քանդակագործ
|
|
7. |
Լ.Հովաննիսյան |
«Տիգրանակերտի արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |