Համարը 
N 36
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.12.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի "ԼՂՀ-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ" ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"26" ՄԱՐՏԻ 1998թ.

 N 36

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին" թիվ 109 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

Հաշվի առնելով լիցենզավորվող պետական կառավարման մարմինների առաջարկությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին,, թիվ 109 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա) 13-րդ կետի ,,փաստաթղթերը,, բառից հետո ավելացնել ,,և ձեռնարկության կամ անհատ ձեռներեցների պետական գրանցում իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված գրանցման ընթացակարգի մասին տեղեկանքը,, բառերը.

բ) 29-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

,,Անհատ ձեռներեցի բնակության կամ ձեռնարկության գրանցման վայրի փոփոխման, ինչպես նաև ձեռնարկության վերակազմավորման` այլ կազմակերպական-իրավական տեսակի, դեպքում լիցենզիան վերագրանցվում է համապատասխան հայտ ստանալուց հետո 5 օրվա ընթացքում (առանց պետական տուրքի գանձման):,,:

գ) թիվ 3 ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

1998թ. մարտի 26-ի

թիվ «36» որոշման

 

Ցանկ

 

ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակների, որոնցով զբաղվելու համար ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին տրվում է լիցենզիա պետական կառավարման մարմինների կողմից

 

հ/հ

Լիցենզիան տվող պետական մարմինները

Գործունեության տեսակները

Ժամկետը

1.

ԼՂՀ սոցապահովության նախարարություն

1. Քաղաքացիներին աշխատանքի

տեղավորում և ծառայությունների

մատուցում*

5 տարի

2.

ԼՂՀ առողջապահության նախարարություն

1. Ցանկացած տեսակի բժշկակական

օգնություն (բացի ԼՂՀ կառավարության

1998թ. հունիսի 19-ի թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 և 2 ցանկերում նախատեսվածներից)

5 տարի

   

2. Դեղանյութերի արտադրություն և

վաճառք*

2 տարի

   

3. Օծանելիքների և դեղարարության

նյութերի արտադրություն*

2 տարի

   

4. Պատրաստի դեղանյութերի գնում և

վաճառք

2 տարի

   

5. Օձի, մեղվի և կարիճի թույնի

արտադրություն և վաճառք

2 տարի

3.

ԼՂՀ արդարադատության պետական վարչություն

1. Օրենսդրական ակտերի, նորմատիվ

այլ փաստաթղթերի հրատարակում*

5 տարի

   

2. Նոտարական գործունեության

իրականացում

5 տարի

   

3. Իրավաբանական ծառայություն

5 տարի

4.

ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն

1. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների,

քոլեջների կազմակերպում*

10 տարի

   

2. Հանրակրթական դպրոցների

կազմակերպում

10 տարի

   

3. Մանկապարտեզների և

մանկամսուրների կազմակերպում

10 տարի

5.

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն

1. Սերմնաբուծության և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութերի և տնկանյութերի իրացում

5 տարի

   

2. Մասնավոր անասնաբուժական

սպասարկում (հիվանդ կենդանիների բուժօգնություն)

5 տարի

   

3. Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում (դեզինֆեկցիա,

դեզինսեկցիա, դերատիզացիա)

5 տարի

   

4. Գյուղատնտեսական նշանակության պատրաստի դեղանյութերի գնում և

վաճառք

3 տարի

   

5. Թունաքիմիկատների, ախտահանիչ

նյութերի, պարարտանյութերի,

հերբիցիդների գնում և վաճառք

3 տարի

   

6. Ջրամբարների կառուցում և

շահագործում*

Համաձայն պայմանագրի

   

7. Գյուղատնտեսական տեխնիկայի

կոմիսիոն առևտուր

3 տարի

6.

ԼՂՀ ենթակառուցվածքների և արդյունաբերական ձեռնարկությունների վարչություն

1. Սննդամթերքի, ծխախոտի և խմիչքի

(բացի կոնյակից) արտադրություն

3 տարի

   

2. Ավտոմեքենաների և մոտոցիկլետների

կոմիսիոն առևտուր

2 տարի

7.

ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն

1. Կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն*

3 տարի

   

2. Ապրանքային բորսաների

կազմակերպում*

3 տարի

   

3. Ապրանքային բորսաների

միջնորդների գործունեության

կազմակերպում

3 տարի

   

4. Օգտակար հանածոների

հանքավայրերի շահագործում*

համաձայն պայմանագրի

   

5. Զբոսաշրջիկության (տուրիզմի) կազմակերպում*

3 տարի

   

6. Հյուրանոցային տնտեսությունների կազմակերպում և շահագործում*

3 տարի

   

7. Տեսասրահի կազմակերպում

3 տարի

   

8. Էներգիա արտադրող օբյեկտների

կառուցում և շահագործում*

Համաձայն պայմանագրի

   

9. Բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում*

Յուրաքանչյուր վիճակախաղի համար

   

10. Այլ պետություններում

կազմակերպվող և անցկացվող

վիճակախաղերի տոմսերի իրացում

ԼՂՀ սահմաններում*

Համաձայն պայմանագրի

   

11. Ֆոնդային բորսաների և բորսաների ֆոնդային բաժինների կազմակերպում*

3 տարի

   

12. Արժեթղթերով գործառնությունների իրականացում

3 տարի

   

13. Արժեթղթերի պատրաստում*

3 տարի

   

14. Շահումներով խաղերի անցկացում և խաղատների կազմակերպում*

3 տարի

   

15. Աուդիտորական գործունեություն*

5 տարի

   

16. Ապահովագրական գործունեություն

5 տարի

   

17. Թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի գնում, վերամշակում*

5 տարի

   

18. Բնակչությունից թանկարժեք

մետաղների և քարերի գնում և վաճառք*

2 տարի

   

19. Թանկարժեք մետաղների,

թանկարժեք և կիսաթանկարժեք

քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագրոծմամբ առարկաների

պատրաստում և վաճառք

5 տարի

   

20. Կենսաթոշակային հիմնադրամի կազմակերպում*

5 տարի

   

21. Ֆինանսական, ինվեստիցիոն,

տրաստային գործունեության

կազմակերպում*

5 տարի

   

22. Երկաթուղային տրանսպորտի

(բացի ներտնտեսականից)

աշխատանքների կազմակերպում*

10 տարի

   

23. Ուղևորների վճարովի

ավտոբուսային փոխադրումներ հանրապետությունից դուրս

2 տարի

   

24. Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետությունից դուրս

2 տարի

   

25. Օդային տրանսպորտի

աշխատանքների կազմակերպում,*1)

10 տարի

   

26. Պայթեցման աշխատանքների իրականացում*

2 տարի

8.

ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

1. Ինժեներային հետազննումներ և գեոդեզիական աշխատանքներ

5 տարի

   

2. Նախագծային աշխատանքներ

5 տարի

   

3. Շինմոնտաժային աշխատանքներ

5 տարի

   

4. Շենքերի և շինությունների տեխնիկական հետազոտում և ինժեներինգ

5 տարի

   

5. Շինանյութերի և շինվածքների արտադրություն

5 տարի

9.

ԼՂՀ "Արցախկապ" ՊՁ

1. Կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում*

10 տարի

   

2. Տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում*

5 տարի

10.

ԼՂՀ ներքին գործերի նախարարություն

   

 

 

1. Պահնորդական և խուզարկուական ծառայություններ

5 տարի

   

2. Կնիքների և դրոշմակնիքների արտադրություն*

5 տարի

   

3. Պահպանության համակարգերի տեղադրում*

5 տարի

11.

ԼՂՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վարչություն

   

 

 

1. Եթերային հեռուստահաղորդումների կազմակերպում*

5 տարի

   

2. Կաբելային հեռուստատեսության կազմակերպում

5 տարի

12.

Շրջանային և քաղաքային վարչակազմեր

   

 

 

1. Ալկոհոլային խմիչքների վաճառք

2 տարի

   

2. Առևտրի կազմակերպում

2 տարի

   

3. Հասարակական սննդի կազմակերպում և իրացում

2 տարի

   

4. Մարդատար ավտոմեքենաներով վճարովի փոխադրումներ

2 տարի

   

5. Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ հանրապետության սահմաններում

2 տարի

   

6. Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետության սահմաններում

2 տարի

*- միայն ձեռնարկությունների համար

1) – Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման համար տրվում է լիցենզիա ձեռնարկությունները գրանցող պետական լիազորված մարմիններում գրանցվելու համար և "Շահագործողի վկայական" համաձայն միջազգային նորմերի:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ