ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
”19” ՀՈՒՆԻՍԻ 1995թ. |
N 109 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգը, համաձայն հավելվածի:
2. Տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաներ տվող նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, քաղաքային և շրջանային վարչակազմերին` երկշաբաթյա ժամկետում հաստատել լիցենզիաների տրման կանոնակարգերը` համաձայնեցնելով դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հետ, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն առաջարկություն ներկայացնել համապատասխան տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` 3-շաբաթյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել լիցենզիաների տրման մասին վիճակագրական հաշվետվության ձև:
Տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաներ տվող նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, քաղաքային և շրջանային վարչակազմերին` եռամսյակը մեկ անգամ (եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ներկայացնել լիցենզիաների տրման գործընթացի մասին տեղեկանք, համաձայն վիճակագրական հաշվետվության հաստատված ձևի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում լիցենզիա տվող պետական կառավարման մարմիններից լրացուցիչ տեղեկատվություն ստանալ լիցենզիաների տրման մասին:
5. Սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիաների (թույլտվությունների), ինչպես նաև արգելված կամ պետական մենաշնորհ հանդիսացող տնտեսական գործունեությամբ զբաղվելու դեպքում ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, ինչպես նաև տնտեսավարող մյուս սուբյեկտները պարտավոր են սահմանված կարգով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր` համապատասխան լիցենզիա ստանալու համար:
(6-րդ կետը փոփ. 24.08.1995 N 200, փոփ. 22.02.1996 N 36)
7. Սույն որոշմամբ սահմանված պետական լիազորված մարմինների լիցենզավորման գործունեության վերահսկողությունը հանձնարարել ԼՂ Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը:
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
1995թ. հունիսի 19-ի
թիվ 109 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու և, դրան համապատասխան, ձեռնարկություններին անհատ ձեռներեցներին լիցենզիաների տրման կարգը, որը պարտադիր է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձեռնարկությունների կազմակերպական-իրավական բոլոր տեսակների և անհատ ձեռներեցների համար:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության տեսակները դասակարգվում են հետևյալ խմբերի`
ա) պետական մենաշնորհ հանդիսացող.
բ) լիցենզավորման ենթակա`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության,
-պետական կառավարման այլ մարմինների կողմից.
գ) արգելված
դ) ազատ:
3. Պետական մենաշնորհ հանդիսացող տնտեսական գործունեության տեսակներով, համաձայն սույն կարգի հ. 1 ցանկի, զբաղվելու իրավունք ունեն միայն պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները:
Պետական մենաշնորհ հանդիսացող տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կարգադրության հիման վրա:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիցենզիա (թույլտվություն) պահանջող տնտեսական գործունեության տեսակներով, համաձայն սույն կարգի հ. 2 ցանկի, զբաղվելու համար ձեռնարկությունները դիմում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն, որը ձեռնարկության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն իր եզրակացության հետ միասին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հարցին համապատասխան լուծում տալու համար:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիաները (թույլտվությունները), բացի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքից, համաձայն սույն կարգի հ. 1 և հ. 2 ձևերի, տրվում են միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից:
Ամիսը մեկ լիցնեզիայի տրման մասին տեղեկություն են ներկայացնում`
ԼՂՀ նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները և Ստեփանակերտ քաղաքի վարչակազմը` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչություն
շրջանների վարչակազմերը` ֆինանսական բաժին:
(5-րդ կետը լրաց. 08.04.1996 N 75)
6. Ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները տնտեսական գործունեության առանձին տեսակներով, համաձայն սույն կարգի հ. 3 ցանկի, կարող են զբաղվել միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանվում են արգելված տնտեսական գործունեության տեսակներ, համաձայն սույն կարգի հ. 4 ցանկի:
8. Սույն կարգի հհ. 1, 2, 3 և 4 ցանկերում չընդգրկված տնտեսական գործունեության տեսակներով ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները կարող են զբաղվել ազատորեն:
Սույն կարգի հ. 2 ցանկում նախատեսված գործունեության տեսակներն արգելվում են անհատ ձեռներեցների համար:
Սույն կարգի հ. 3 ցանկում աստղանիշով (*) նշված գործունեության տեսակներն արգելվում են անհատ ձեռներեցների համար:
9. Սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի, կենցաղային քիմիայի, դեղամիջոցների, օծանելիքների, գեղարարության նյութերի, օձի, մեղվի և կարիճի թույնի արտադրության համար լիցենզիաներ տրվում են նշված արտադրանքների նմուշների` փորձաքննական ուսումնասիրություններով հաստատված նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխանության մասին եզրակացությունների առկայության դեպքում: Նոր արտադրատեսակների համար անհրաժեշտ նորմատիվատեխնիկական փաստաթղթերը տրվում են սահմանված կարգով:
10. Փորձաքննություն պահանջող տնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման, նոր արտադրության կազմակերպման, փորձաքննության համար արտադրանմուշի, ստացման նպատակով տրվում է տվյալ արտադրատեսակը թողարկելու իրավունք, իսկ սույն կարգի 9-րդ կետում նշված պայմանները բավարարելու դեպքում տրվում է համապատասխան լիցենզիա:
11. Սույն կարգի համաձայն, փորձաքննությունն անցկացվում է մասնագիտացված ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից` դրանց և լիցենզիա տվող պետական կառավարման մարմինների միջև կնքված պայմանագրի հիման վրա:
12. Ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները և տնտեսավարող մյուս սուբյեկտները լիցենզիայի գործողության ժամկետում պարտավոր են պահպանել լիցենզիայում, դրանց տրման համար ընդունված կանոնակարգում և նորմատիվատեխնիկական փաստաթղթերում նախատեսված պայմանները: Տվյալ արտադրանքի համար անհրաժեշտ փորձաքննության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պատրաստման ծախսերը փոխհատուցվում են լիցենզիա ստացող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից: Այդ ծախսերը հայտարկողին չեն փոխհատուցվում լիցենզիա տալու, դրա տրման մերժման կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում:
13. Լիցենզիա ստանալու նպատակով ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները պետական կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում տվյալ գործունեության լիցենզավորման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և ձեռնարկության կամ անհատ ձեռներեցների պետական գրանցում իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված գրանցման ընթացակարգի մասին տեղեկանքը:
(13-րդ կետը լրաց. 26.03.1998 N 36)
14. Տնտեսական գործունեության որոշակի տեսակներով (բժշկության, նախագծային, նախագծաորոնողական, աուդիտորական, իրավաբանական, նոտարական և մանկավարժական ծառայություններ) զբաղվելու համար լիցենզիաները տրվում են ինչպես ձեռնարկությանը և տնտեսավարող այլ սուբյեկտներին, այնպես էլ` այնտեղ աշխատող համապատասխան մասնագետներին:
(14-րդ կետը լրաց. 11.06.1996 N 138)
15. Պետական կառավարման համապատասխան մարմինները լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտի կապակցությամբ պարտավոր են որոշում ընդունել 15-օրյա ժամկետում, իսկ փորձաքննական եզրակացության դեպքում` այդ եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
16. Լիցենզիան կամ այն տալու մերժման մասին որոշումը հայտարկողին հանձնվում է որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում:
Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման դրդապատճառները և հիմքերը:
17. Լիցենզիա տալու մերժման մասին որոշումն ստանալուց հետո հայտարկողն իրավունք ունի այն գանգատարկել դատական կարգով, համաձայն ԼՂ Հանրապետության օրենսդրության:
18. Լիցենզիան կորցնելու դեպքում ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցները դիմում են պետական կառավարման համապատասխան մարմնին և ստանում լիցենզիայի կրկնօրինակը, որի համար գանձվում է վճար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
19. Կախված գործունեության տեսակից` լիցենզիա տալու մասին հայտը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
ա) ներկայացված փորձանմուշի` նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանելու.
բ) մասնագիտական համապատասխան որակավորում չունենալու.
գ) սահմանված բնական նորմատիվների խախտման հնարավորության.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի անհամապատասխանության.
ե) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիայի տրման մերժումն արգելվում է:
20. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից, եթե`
ա) տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գերազանցում է սահմանված նորմատիվները.
բ) տնտեսական գործունեության հետևանքով ստեղծվել է ակնհայտ սպառնալիք աշխատողների բնակչության անվտանգության և առողջապահության համար.
գ) չեն կատարվում լիցենզիայում նախատեսված հատուկ պայմանները.
դ) ընդերքը ներառող տվյալ տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցվում է պետական կամ հանրային կարիքների համար.
ե) խախտվել են ընդերքն օգտագործելու մասին պայմանագրային պարտավորությունները.
զ) արտադրության, առևտրի և տնտեսական գործունեության իրականացումը չի համապատասխանում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:
21. Լիցենզիայի գործողության կասեցման հիմքերի ի հայտ գալու դեպքում լիցենզիա տվող պետական կառավարման համապատասխան մարմինը, ելնելով տնտեսական գործունեության տեսակի առանձնահատկություններից, սահմանում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար, որոնք չկատարելու դեպքում նշված ժամկետից հետո 5 օրվա ընթացքում լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած:
22. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է ձեռնարկություն կամ անհատ ձեռներեցին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչություն, ձեռնարկության կամ անհատ ձեռներեցների պետական գրանցում իրականացնող լիազորված մարմին և սպասարկող բանկ:
23. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցն իրավունք ունի այն գանգատարկել դատական կարգով, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության:
24. Լիցենզիայի սահմանված ժամկետը լրանալուց հետո ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի, ինչպես նաև տնտեսավարող այլ սուբյեկտների դիմումների հիման վրա լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է:
25. Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից թողարկվող արտադրատեսակների պիտակներում նշվում է նաև տրված լիցենզիայի համարը:
26. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար լիցենզիա տվող պետական կառավարման մարմիններն իրականացնում են հաշվառում, ինչպես նաև` դրանց նկատմամբ վերահսկողություն:
27. Ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները պարտավոր են հաճախորդների, այցելուների համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) երևացող մասում փակցնել իրենց լիցենզիայի պատճենահանված օրինակը (օրինակները):
28. Լինցենզիայի տրման դիմաց հանրապետական բյուջե է գանձվում տուրք` ‹‹Պետական տուրքերի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
(28-րդ կետը խմբ. 11.06.1996 N 138, խմբ. 17.06.1997 N 101)
29. Լիցենզիան այլ ձեռնարկություններին կամ անհատ ձեռներեցներին օտարելը` փոխանցելը, զիջելը կամ վաճառելը, արգելվում է:
Անհատ ձեռներեցի բնակության կամ ձեռնարկության գրանցման վայրի փոփոխման, ինչպես նաև ձեռնարկության վերակազմավորման` այլ կազմակերպական-իրավական տեսակի, դեպքում լիցենզիան վերագրանցվում է համապատասխան հայտ ստանալուց հետո 5 օրվա ընթացքում (առանց պետական տուրքի գանձման):
(29-րդ կետը խմբ. 26.03.1998 N 36)
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Ցանկ հ. 1
ԼՂՀ տնտեսական գործունեության
առանձին տեսակներով զբաղվելու կարգի |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական մենաշնորհ հանդիսացող տնտեսական գործունեության տեսակների
1. ԼՂՀ շքանշանների և մեդալների պատրաստում
2. Դատական փորձաքննության անցկացում
3. Դատաբժշկական փորձաքննություն
4. Բժշկական շտապ օգնության կազմակերպում և իրականացում
5. Հակահրդեհային աշխատանքների իրականացում
6. Հատուկ կապի ծառայության իրականացում
7. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություններ
| |
Ցանկ հ. 2
ԼՂՀ տնտեսական գործունեության
առանձին տեսակներով զբաղվելու կարգի |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության այն տեսակների, որոնցով զբաղվելու համար ձեռնարկություններին տրվում է լիցենզիա /թույլտվություն/ ԼՂՀ կառավարության կողմից
1. Ռազմական նշանակության հրթիռատիեզերական համալիրների, դրանց կապի և կառավարման համակարգերի մշակում, արտադրություն, նորոգում և իրացում:
2. Ուրանի, այլ տրոհվող նյութերի և դրանց պատրաստվածքների արդյունահանում, արտադրություն, տեղափոխում, վերամշակում, պահեստավորում և իրացում:
3. Մարտական թունավոր նյութերի արտադրություն, պահեստավորում, տեղափոխում և իրացում:
4. Ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն, նորոգում, ձեռքբերում և իրացում:
5. Զենքի և ռազմական տեխնիկայի ստեղծման համար կատարված նախագծակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների, այդ ուղղությամբ հիմնարար գիտական հետազոտությունների իրականացում:
6. Ռազմական և ռազմավարական /ստրատեգիական/ նշանակություն ունեցող օգտակար հանածոների շահագործում:
7. Ազնիվ մետաղների արդյունահանում և հանքանյութերի վերամշակում:
8. Գունավոր մետաղների արդյունահանում:
9. Սպառազինության և դրա ռազմամթերքների, պաշտպանական միջոցների, պահեստամասերի, համալրող սարքերի մշակում, ինչպես նաև դրանց արտադրության համար անհրաժեշտ հատուկ նյութերի և սարքավորումների արտադրություն, նորոգում և իրացում, եթե վերջիններս չեն օգտագործվում ուրիշ բնագավառներում:
10. Թունավոր նյութերի /բացի գյուղատնտեսության մեջ օգտագործվողից/ արտադրություն, վաճառք և տեղափոխում:
11. Դուրս գրված ռազմատեխնիկական միջոցների լուծարում /ոչնչացում/, օգտահանություն, պահեստավորում և վերամշակում:
12. Ծածկագրման տեխնիկական միջոցների արտադրություն, դրանց արտադրության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում և օգտագործում:
13. Ռենտգենային սարքավորումների, ռադիոակտիվ նյութերի և իզոտոպների օգտագործմամբ սարքերի և սարքավորումների արտադրություն:
14. Հատկապես վտանգավոր, վարակիչ, հոգեկան, պալարախտային /տուբերկուլյոզ/ հիվանդությունների և թմրամոլության բուժում:
15. Մանկաբարձական ծառայություն, հղիության ընդհատում:
16. Կենդանական /բացի օձի, մեղվի և կարիճի թույնի արտադրությունից/ և սինթետիկ ճանապարհով ստացվող` ուժեղ ներգործության թունավոր նյութերի պատրաստում, վաճառք:
17. Անտառահանում:
18. Պաշտպանական օբյեկտների /կայանքներ, սարքավորումներ, համակարգեր և ապարատներ/ նախագծում, շինարարատեղակայման աշխատանքներ, շահագործում, նորոգում, ինքնավար ատոմակայանների ձեռքբերում և սպասարկում:
19. Փոստանիշների պատրաստում:
20. Կոնյակի արտադրություն:
21. Թմրանյութեր պարունակով մշակաբույսերի մշակում, ձեռքբերում և վաճառք:
| |
Ցանկ N 3
ԼՂՀ տնտեսական գործունեության
առանձին տեսակներով զբաղվելու կարգի |
Ց Ա Ն Կ
ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակների, որոնցով զբաղվելու համար ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին տրվում է լիցենզիա պետական կառավարման մարմինների կողմից
|
հ/հ |
Լիցենզիան տվող պետական մարմինները |
Գործունեության տեսակները |
Ժամկետը |
|
1. |
ԼՂՀ սոցապահովության նախարարություն |
1. Քաղաքացիներին աշխատանքի
տեղավորում և ծառայությունների
մատուցում* |
5 տարի |
|
2. |
ԼՂՀ առողջապահության նախարարություն |
1. Ցանկացած տեսակի բժշկակական
օգնություն (բացի ԼՂՀ կառավարության
1998թ. հունիսի 19-ի թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 և 2 ցանկերում նախատեսվածներից) |
5 տարի |
| |
|
2. Դեղանյութերի արտադրություն և
վաճառք* |
2 տարի |
| |
|
3. Օծանելիքների և դեղարարության
նյութերի արտադրություն* |
2 տարի |
| |
|
4. Պատրաստի դեղանյութերի գնում և
վաճառք |
2 տարի |
| |
|
5. Օձի, մեղվի և կարիճի թույնի
արտադրություն և վաճառք |
2 տարի |
|
3. |
ԼՂՀ արդարադատության պետական վարչություն |
1. Օրենսդրական ակտերի, նորմատիվ
այլ փաստաթղթերի հրատարակում* |
5 տարի |
| |
|
2. Նոտարական գործունեության
իրականացում |
5 տարի |
| |
|
3. Իրավաբանական ծառայություն |
5 տարի |
|
4. |
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն |
1. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների,
քոլեջների կազմակերպում* |
10 տարի |
| |
|
2. Հանրակրթական դպրոցների
կազմակերպում |
10 տարի |
| |
|
3. Մանկապարտեզների և
մանկամսուրների կազմակերպում |
10 տարի |
|
5. |
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն |
1. Սերմնաբուծության և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութերի և տնկանյութերի իրացում |
5 տարի |
| |
|
2. Մասնավոր անասնաբուժական
սպասարկում (հիվանդ կենդանիների բուժօգնություն) |
5 տարի |
| |
|
3. Գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում (դեզինֆեկցիա,
դեզինսեկցիա, դերատիզացիա) |
5 տարի |
| |
|
4. Գյուղատնտեսական նշանակության պատրաստի դեղանյութերի գնում և
վաճառք |
3 տարի |
| |
|
5. Թունաքիմիկատների, ախտահանիչ
նյութերի, պարարտանյութերի,
հերբիցիդների գնում և վաճառք |
3 տարի |
| |
|
6. Ջրամբարների կառուցում և
շահագործում* |
Համաձայն պայմանագրի |
| |
|
7. Գյուղատնտեսական տեխնիկայի
կոմիսիոն առևտուր |
3 տարի |
|
6. |
ԼՂՀ ենթակառուցվածքների և արդյունաբերական ձեռնարկությունների վարչություն |
1. Սննդամթերքի, ծխախոտի և խմիչքի
(բացի կոնյակից) արտադրություն |
3 տարի |
| |
|
2. Ավտոմեքենաների և մոտոցիկլետների
կոմիսիոն առևտուր |
2 տարի |
|
7. |
ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն |
1. Կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն* |
3 տարի |
| |
|
2. Ապրանքային բորսաների
կազմակերպում* |
3 տարի |
| |
|
3. Ապրանքային բորսաների
միջնորդների գործունեության
կազմակերպում |
3 տարի |
| |
|
4. Օգտակար հանածոների
հանքավայրերի շահագործում* |
համաձայն պայմանագրի |
| |
|
5. Զբոսաշրջիկության (տուրիզմի) կազմակերպում* |
3 տարի |
| |
|
6. Հյուրանոցային տնտեսությունների կազմակերպում և շահագործում* |
3 տարի |
| |
|
7. Տեսասրահի կազմակերպում |
3 տարի |
| |
|
8. Էներգիա արտադրող օբյեկտների
կառուցում և շահագործում* |
Համաձայն պայմանագրի |
| |
|
9. Բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում* |
Յուրաքանչյուր վիճակախաղի համար |
| |
|
10. Այլ պետություններում
կազմակերպվող և անցկացվող
վիճակախաղերի տոմսերի իրացում
ԼՂՀ սահմաններում* |
Համաձայն պայմանագրի |
| |
|
11. Ֆոնդային բորսաների և բորսաների ֆոնդային բաժինների կազմակերպում* |
3 տարի |
| |
|
12. Արժեթղթերով գործառնությունների իրականացում |
3 տարի |
| |
|
13. Արժեթղթերի պատրաստում* |
3 տարի |
| |
|
14. Շահումներով խաղերի անցկացում և խաղատների կազմակերպում* |
3 տարի |
| |
|
15. Աուդիտորական գործունեություն* |
5 տարի |
| |
|
16. Ապահովագրական գործունեություն |
5 տարի |
| |
|
17. Թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի գնում, վերամշակում* |
5 տարի |
| |
|
18. Բնակչությունից թանկարժեք
մետաղների և քարերի գնում և վաճառք* |
2 տարի |
| |
|
19. Թանկարժեք մետաղների,
թանկարժեք և կիսաթանկարժեք
քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագրոծմամբ առարկաների
պատրաստում և վաճառք |
5 տարի |
| |
|
20. Կենսաթոշակային հիմնադրամի կազմակերպում* |
5 տարի |
| |
|
21. Ֆինանսական, ինվեստիցիոն,
տրաստային գործունեության
կազմակերպում* |
5 տարի |
| |
|
22. Երկաթուղային տրանսպորտի
(բացի ներտնտեսականից)
աշխատանքների կազմակերպում* |
10 տարի |
| |
|
23. Ուղևորների վճարովի
ավտոբուսային փոխադրումներ հանրապետությունից դուրս |
2 տարի |
| |
|
24. Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետությունից դուրս |
2 տարի |
| |
|
25. Օդային տրանսպորտի
աշխատանքների կազմակերպում,*1) |
10 տարի |
| |
|
26. Պայթեցման աշխատանքների իրականացում* |
2 տարի |
|
8. |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն |
1. Ինժեներային հետազննումներ և գեոդեզիական աշխատանքներ |
5 տարի |
| |
|
2. Նախագծային աշխատանքներ |
5 տարի |
| |
|
3. Շինմոնտաժային աշխատանքներ |
5 տարի |
| |
|
4. Շենքերի և շինությունների տեխնիկական հետազոտում և ինժեներինգ |
5 տարի |
| |
|
5. Շինանյութերի և շինվածքների արտադրություն |
5 տարի |
|
9. |
ԼՂՀ "Արցախկապ" ՊՁ |
1. Կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում* |
10 տարի |
| |
|
2. Տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում* |
5 տարի |
|
10. |
ԼՂՀ ներքին գործերի նախարարություն |
|
|
|
|
|
1. Պահնորդական և խուզարկուական ծառայություններ |
5 տարի |
| |
|
2. Կնիքների և դրոշմակնիքների արտադրություն* |
5 տարի |
| |
|
3. Պահպանության համակարգերի տեղադրում* |
5 տարի |
|
11. |
ԼՂՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վարչություն |
|
|
|
|
|
1. Եթերային հեռուստահաղորդումների կազմակերպում* |
5 տարի |
| |
|
2. Կաբելային հեռուստատեսության կազմակերպում |
5 տարի |
|
12. |
Շրջանային և քաղաքային վարչակազմեր |
|
|
|
|
|
1. Ալկոհոլային խմիչքների վաճառք |
2 տարի |
| |
|
2. Առևտրի կազմակերպում |
2 տարի |
| |
|
3. Հասարակական սննդի կազմակերպում և իրացում |
2 տարի |
| |
|
4. Մարդատար ավտոմեքենաներով վճարովի փոխադրումներ |
2 տարի |
| |
|
5. Ուղևորների վճարովի ավտոբուսային փոխադրումներ հանրապետության սահմաններում |
2 տարի |
| |
|
6. Բեռների վճարովի փոխադրումներ հանրապետության սահմաններում |
2 տարի |
*- միայն ձեռնարկությունների համար
1)- Օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման համար տրվում է լիցենզիա ձեռնարկությունները գրանցող պետական լիազորված մարմիններում գրանցվելու համար և «Շահագործողի վկայական» համաձայն միջազգային նորմերի:
(թիվ 3 ցանկը լրաց., խմբ. 08.04.1996 N 75, լրաց. 11.06.1996 N 138, փոփ. 21.03.1997 N 53, խմբ. 26.03.1998 N 36)
| |
Ցանկ N 4
ԼՂՀ տնտեսական գործունեության
առանձին տեսակներով զբաղվելու կարգի |
Ց Ա Ն Կ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելված տնտեսական գործունեության տեսակների
1. «Կարմիր գրքում» նշված հազվագյուտ վայրի բույսերի ու պտուղների հավաքում և կենդանիների որս
2. Բռնություն, դաժանություն և ռասիզմի պաշտամունք սերմանող ստեղծագործությունների պատրաստում և տարածում
3. Որջերի կազմակերպում և կավատություն
4. Թմրանյութեր գործածելու նպատակով որջերի կազմակերպում
5. Հասարակաց տների բացում
6. Պոռնոգրական առարկաների պատրաստում և վաճառք
| |
Ձև հ.1
ԼՂՀ տնտեսական գործունեության
առանձին տեսակներով զբաղվելու կարգի |
ԼԻՑԵՆԶԻԱ Հ.
Անհատ ձեռներեց----------------------------------------------------------------------------------
/անուն, հայրանուն, ազգանուն/
Անձնագրի սերիա--------------------------համար-----------------------------------տրված է
---------------------------------------------------------------------------------------------------------
/ՆԳԲ, ամիս, ամսաթիվ/
Անհատ ձեռներեցի բնակության վայրը--------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության իրականացման վայրը--------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության տեսակը---------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Հատուկ պայմաններ--------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Լիցենզիան տրված է--------------------------------------------------------------------------------
Լիցենզիան գործում է-------------------------------------------------------------------------------
Լիցենզիան տվող
հանձնաժողովի նախագահ`----------------------------------------------------------------------
| |
Ձև հ.2
ԼՂՀ տնտեսական գործունեության
առանձին տեսակներով զբաղվելու կարգի |
ԼԻՑԵՆԶԻԱ Հ.
Ձեռնարկության անվանումը----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ձեռնարկության գտնվելու վայրը----------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության իրականացման վայրը--------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության տեսակը---------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Հատուկ պայմանները------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
Լիցենզիան տրված է-------------------------------------------------------------------------------
Լիցենզիան գործում է մինչև----------------------------------------------------------------------
Լիցենզիան տվող
հանձնաժողովի նախագահ`----------------------------------------------------------------------