Համարը 
N 204
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.09.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998Թ. ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”29” ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1998թ.

 N 204

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի թիվ 109 որոշման մեջ լրացում և ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի թիվ 39 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ պարբերություններով.

«Յուրաքանչյուր լիցենզիայի տրման մասին անհապաղ տեղեկություն են ներկայացնում`

ա) ԼՂՀ նախարարությունները, ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարը, պետական վարչությունները, գերատեսչությունները և Ստեփանակերտի քաղաքապետարանը` ԼՂՀ հարկային պետական վարչություն և ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն.

բ) ԼՂՀ շրջանների վարչակազմերը` ԼՂՀ հարկային պետական վարչության և ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության համապատասխան շրջանային մարմիններ.

ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը նախորդ ամսվա ամփոփ տեղեկությունն է ներկայացնում ԼՂՀ հարկային պետական վարչություն և ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամ` ավելացնելով լիցենզիա ստացածներից ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն գրանցման համար ներկայացածների ու գրանցվածների, ինչպես նաև չներկայացածների թիվն ու ցուցակը:»:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի ապրիլի 8-ի «ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 և 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու ու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին» թիվ 162 որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 75 որոշման թիվ 1 հավելվածի 1-ին կետը:

3. ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի «ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 39 որոշումը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«ԼՂՀ կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի «ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստեղծման և գործունեության հիմունքների» «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սկզբնական պետական գրանցման կարգը» բաժնի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կամ նրա համապատասխան շրջանային բաժնի կողմից սկզբնական և ընթացիկ պետական գրանցման նպատակով համապատասխան փաստաթղթերի պատրաստման համար տրվում է գրանցման ընթացակարգի մասին տեղեկանք` տվյալ տեղեկանքը չպահանջող մնացած բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Սույն հիմունքներով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո գրանցամատյանում կատարվում է գրառում:»:

(3-րդ կետի գործողությունը դադարեցվել է 25.06.2002 N 152)

4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները տարածել ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության լիցենզավորման կարգի մասին» թիվ 33 որոշման և ԼՂՀ կառավարության 1998թ. մարտի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման ու դրա իրականացման կարգի հաստատման մասին» թիվ 41 որոշման վրա:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ